A Haber-ը տեղեկացրել է Երեւանի եւ Անկարայի երկխոսության շրջանակում հերթական հանդիպման մասին
Հասարակություն
Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հերթական հանդիպումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տեղի կունենա սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացրել է թուրքական A Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱԳՆ-ի աղբյուրին։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի հետ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործընթացը փխրուն է, անհրաժեշտ է հասնել ամուր խաղաղության»,- նշվել է տեղեկությունում։
Աղբյուրի խոսով՝ Թուրքիան դեմ է, որպեսզի Հայաստանի հետ հանդիպումն իրականացվի երրորդ երկրում. «Դա թշնամիների հանդիպում չէ, այն չպետք է անցկացնել երրորդ երկրում»։