Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում
Սպորտ«Ինտեր»-ը շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին ու հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել:
Այս անգամ Սիմոնե Ինձագիի թիմի մրցակիցն է եղել «Սանտանջելոն», որին անխնա հաղթել են 11:0 հաշվով: Գոլերից մեկն էլ իր հաշվին գրանցել է Հենրիխ Մխիթարյանը, նա աչքի է ընկել 59-րդ րոպեին։
Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկում է այս հանգստյան օրերին: «Ինտեր»-ն առաջին տուրն անցկացնելու է օգոստոսի 13-ին ու հյուրընկալվելու է «Լեչե»-ին։