Փոխարժեք: $ , ,
Ռուսաստանը ծրագրում է փորձարկել «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը. New York Times Ուկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 23 միլիոն մարդ. նախկին վարչապետ Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով Ադրբեջանցին Արցախի դրոշով կոշիկներն է մաքրում. Լուսանկար ՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ Լավրով «Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին Իրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի գլխավոր դատախազը կալանավորման օրդեր է տվել Արայիկ Հարությունյանին․ «Հետք» Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. ՊՆ

Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այդ օրը կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 14-ին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես NEWS.am-տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։

Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11։00-ն է։ Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:

Տոնի խորհուրդը

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում էր Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին եւ առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի եւ նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն եւ այնտեղ կատարում Սուրբ Պատարագի խորհուրդը:

Ս. Հովհաննես Ավետարանիչը փայտի վրա նկարում  է Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով եւ իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները եւ ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման եւ, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին եւ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման եւ թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը եւ չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին եւ մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները կամենալով մխիթարել Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը, որն էլ առաքյալն իր հետ բերում է Հայաստան: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչեւ այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ եւ օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն եւ մեր Աստծուն»:

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց եւ Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց եւ Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:


Բարի ու վեհ հայ ժողովուրդը, օգնություն է խնդրում.ԿապառոսՌուսաստանը ծրագրում է փորձարկել «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը. New York TimesՈւկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 23 միլիոն մարդ. նախկին վարչապետՈչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ ԼավրովԱդրբեջանցին Արցախի դրոշով կոշիկներն է մաքրում. ԼուսանկարՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ Լավրով«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարարԼավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններինԻրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնիԱդրբեջանի գլխավոր դատախազը կալանավորման օրդեր է տվել Արայիկ Հարությունյանին․ «Հետք»Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. ՊՆՄեքենայի մեջ են լուսացնում, օգնեք տուն գտնեմ 2 անչափահաս երեխաներիս փրկեմ. Բռնի տեղահանված«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի ՀանրապետությանըԱյսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը«21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…». Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից Արցախում կալանքի տակ գտնվող անձիք ազատ են արձակվել եւ ինքնուրույն հատել ՀՀ տարածքը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ ներկայացնումԱրդեն հինգ րոպե անցել է, և դու դեռ օգնություն չես խնդրել. Մասկը ծաղրել է ԶելենսկունԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆԹե ինչպես Նիկոլը հայաթափեց ու հանձնեց Արցախը. ՏեսավերլուծությունԱդրբեջանը սկսել է Արցախի տարածքում ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեռարձակումըՏեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերըՎիրահատական դանակի ուժը՝ գոտեպնդող խոսքերի փոխարեն. Զրույց հայտնի վիրաբույժի հետԱրցախում կուտակած ավանդները ենթակա են վճարման ՀՀ-ում գործող համապատասխան բանկերի կողմից. Հայտնի փաստաբանը արցախահայերի իրավունքների մասինՖրանսիայի ԱԳ նախարարը կայցելի տեղահանված արցախցիներինՆերքին հակասություններ, թշնամություն է հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո. Տիգրան ԱբրահամյանՀայտնի են դպրոցականների արձակուրդների օրերըԲաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել էՈւկրաինայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում կկայանա. ԲորելՀռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղելԱդրբեջանական հակապատերազմական ձայները լռել են. ակտիվիստները ձերբակալվել են«Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին (ֆոտո)Ադրբեջանի փոխվարչապետը այսօր կայցելի Ստեփանակերտ․ հանդիպում է լինելու Արցախի ներկայացուցիչների հետԱրդյո՞ք այս հայկական ժառանգությունը կվերապրի ազերիների խելագարության պայմաններում․ ԲյուիսոնԱրցախի 3 նախագահները Հայաստանում չեն.Tert.amԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվելԱդրբեջանականի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ ԽաչատրյանինՏարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարԵրբ կմեկնարկեն աշնանային արձակուրդներըՕդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՓաշինյանի նախկին խոսնակի փարիսեցիությունը եկավ ապացուցելու, որ նախկին նիկոլական չի լինումԼույս չի լինիՀոկտեմբերի 2-ի աստղագուշակՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդWargonzo. Ֆրանսիան ցանկանում է Նիգերին փոխանակել Հայաստանի հետ«Վագները» վերադառնում է ուկրաինական պատերազմՈւկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի ոչնչացման կադրեր (ՎԻԴԵՈ)Ուկրաինան կորցնում է Վաշինգտոնի աջակցությունը. Associated PressԲոլորին հայտնի կիթառիստը կյանքի վերջին ակորդը նվագեց՝ աղերսելով օգնությունՀայաստանն այսօր դրվել է միջազգային զոհասեղանին. Գրիգոր ԲալասանյանՀանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների եւ ապրողների նկատմամբ. Էդուարդ Շարմազանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода