Գողթանիկ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում
ՀասարակությունՄի քանի գայլ արդեն մոտ 2 ամիս է վնաս են հասցնում Վայոց Ձորի Գողթանիկ համայնքի բնակիչներին: Մի ֆերմերի 40 ուլիկների եւ 17 ոչխարի են հոշոտել, մեկ այլ գյուղացու 3 հորթի, մյուսի մտրուկին: Ավելին՝ հարակից բնակավայրի գյուղացու 2 ցուլին։ Այսքան էլ բավական չէ, արջը մտնում է գյուղ եւ ծիրանի ծառերն է ջարդում, բերքը ուտում: Գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում: