Լուի XV-ի կերպարում․ հրապարակվել է Ջոնի Դեփի լուսանկարը «Ժաննա Դյուբարի» ֆիլմից
ՄշակութայինՀրապարակվել է Ջոնի Դեփի լուսանկարը՝ Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի կերպարում։ Դերասանը հանդես կգա ռեժիսոր Մայվենի («Իմ թագավորը», «ԴՆԹ», «Ռետուշ») «Ժաննա Դյուբարի» նոր ֆիլմում։ Այդ մասին գրում է Dtf-ը։
«Ժաննա Դյուբարին» կպատմի Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի վերջին սիրելիի կյանքի մասին, որը աստիճանաբար հասարակության մեջ ավելի լավ դիրք է զբաղեցնում՝ անցնելով աղքատ կուրտիզանուհու ճանապարհը։ Ըստ սյուժեի՝ Լյուդովիկը սիրահարվում է մի աղջկա, որը վերադարձնում է իր կիրքը կյանքի հանդեպ, եւ վերջում նա տեղափոխվում է Վերսալ, որտեղ սկանդալ է առաջացնում թագավորի համախոհների շրջանում։
Թագավորի սիրելիի դերը կկատարի ինքը՝ Մայվենը, ով նաեւ հանդես է գալիս որպես ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ։ Ֆիլմում կնկարահանվեն նաեւ Պիեռ Ռիշարը, Բենջամին Լավերնը եւ Նոյեմի Լվովսկին:
https://style.news.am/arm/news/92214/lui-xv-i-kerparum%E2%80%A4-hraparakvel-e-joni-depi-lusankary-zhanna-dyubari-filmic.html