Ողջ ազգը մխում ու ծխում է, որը վաղ, թե ուշ բռնկվելու է. Լեւոն Բաղդասարյան
Ներքաղաքական«Բարեվարքության կանոնը կարող է չգործել, երբ տվյալ սուբյեկտի կատարած գործողությունը կամ անգործությունը դուրս է նույն բարեվարքության կանոններից։ Նման դեպքում տվյալ անձը կարող է ենթարկվել, ինչպես հանրային պարսավանքի, այնպես էլ գահավարանքի: Բերձորի, Աղավնոյի բնակավայրերի այս ծանր հայաթափման օրերին, եթե իրականություն է, որ Սեւանի ափին Արցախի նախագահը կամ նրա շրջապատը վիլլա է սարքում, իրավամբ տվյալ անձնավորությունը խախտել է բարեվարքության կանոնները։ Իրավամբ այս օրերին ողջ ազգը մխում ու ծխում է, որը վաղ, թե ուշ բռնկվելու է։ Բռնկվելու ու տարածվելու է, ինչպես հայի տականքի, այնպես էլ բոլոր բաշիբոզուկների վրա», - գրել է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: