Կիմ Չեն Ընի քույրը պատմել է եղբոր ծանր հիվանդության մասին
ՄիջազգայինԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում «տենդի» համաճարակի ժամանակ Կիմ Չեն Ընը լուրջ հիվանդացել է, գրում է The Guardian-ը։ Ինչպես նշում է պարբերականը, այդ կերպ նա նկատի է ունեցել, որ երկրի ղեկավարը հավանաբար հիվանդացել էր կորոնավիրուսով։
Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալն այս հայտարարությունն արել է հակահամաճարակային միջոցառումների թեմայով նիստի ժամանակ։ Այդ հանդիպման շրջանակներում Կիմ Չեն Ընը հայտարարել է պետությունում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին՝ շեշտելով, որ այն նվազագույն կորուստներով է եղել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հյուսիսային Կորեայում COVID-19-ի հետևանքով մահացել է 74 մարդ։