Ինչո՞ւ կինը եկեղեցի մտնելիս պետք է գլուխը ծածկի, իսկ տղամարդը՝ ոչ
ՀասարակությունԻգական սեռին պատկանող անձն եկեղեցի մտնելիս պետք է ծածկի իր գլուխը, նրա կողմից գլխաշոր կրելը խոնարհության նշան է:
Արական սեռին պատկանող անձն ընդհակառակը պետք է գլխաբաց մտնի Աստծո տունը:
Այս պահանջը գործում է Ք. Հ. I դարից:
Տղամարդը եւ Կինը՝ Պաշտամունքի Ժամանակ
Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը:
Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի.
Պօղոս Առաքեալի առաջին թուղթը Կորնթացիներին 11:4-5/Նոր Կտակարան/ «Աստուածաշունչ»
«Ամենայն այր յորժամ յաղօթս կայցէ կամ մարգարէանայցէ եւ զգլուխն ծածկեալ ունիցի, յամօթ առնէ զգլուխն իւր:
Եւ ամենայն կին յորժամ յաղօթս կայցէ կամ մարգարէանայցէ բացաւ գլխով, յամօթ առնէ զգլուխն իւր, զի այնպէս համարէ թէ գերծեալ իցէ:
Ա Կորնթացիներ 11:4-5 /Նոր Կտակարան/ «Աստուածաշունչ»
Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի
Շարքը վարում է ՀԵՀԵՄ անդամ Ռուբին Վանեցի-Անեցի Մելիք-Թանգեանը