Ինչպես են օդորակիչներն անդրադառնում օրգանիզմի վրա և ինչպես դրանց գործածության դեպքում խուսափել ինքնազգացողության վատթարացումից
ՀասարակությունԱմառվա տապից պաշտպանվելու համար շատերն օդորակիչներ են օգտագործում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար։ Թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը նշել է՝ ինչպես են այս սարքերն անդրադառնում օրգանիզմի վրա և ինչպես կարելի է խուսափել ինքնազգացողության վատթարացումից։
Վոդովոզովի խոսքով՝քրոնիկ սրտանոթային հիվանդություններով մարդկանց, որոնց ինքնազգացողությունը վատթարանում է շոգ եղանակին, փակ տարածքներում ցուցված է օդորակիչի գործածությունը, սակայն կա մի պարզ կանոն, որին հարկավոր է հետևել առողջական խնդիրներից խուսափելու համար։ Բանն այն է, որ դրսի և օդորակիչով տարածքի ջերմաստիճանների միջև տարբերությունը չպետք է չափազանց մեծ լինի, այլապես ջերմաստիճանի նման տատանումն էլ ավելի կվատթարացնի առողջական վիճակը։