«Կուլտուրայից դրդված չթքեցի նրա բերանի մեջ...».Վահրամ Սահակյան
ՄշակութայինԳրող, դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էսօր մի հատ բյուջետնիկ պետական ծառայող, լինելով գիտաշխատող եւ պատմաբան՝ ինձ համար շատ կարեւոր բացահայտում արեց, ասելով, որ մեր երկրում ոչ մի տեսակի դավաճանություն չի եղել, այլ եղել է լոկ պատմական իրադարձությունների հորձանուտ, որից էլ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ եղել են որոշակի, բայց աննշան զիջումներ։
Կուլտուրայից դրդված ես չթքեցի նրա բերանի մեջ, բայց մի հատ ընեեենց հայացքով նայեցի վրան՝ սա կոնկրետ հասկացավ, որ մոտ ժամանակներս իրանց տանը դժբախտություն ա սպասվում։
Չմոռանանք, որ այս երկրի բնակիչների 40 տոկոսից ավելին բյուջետային աշխատողներ են՝ մանԴր եւ մունԴր գիտաշխատողներ, նախարարություններում շպրտված ծառայողներ, Հ1-ի աշխատողներ, պետությունից կոպեկ փախցնող թատերական գործիչներ, մաշած տրեխներով ուսուցիչներ եւ նման բաներ եւ ու էսպիսի ոզիտղություններ խոսելն իրենց մոտ արդարացված է իրենց տեղը չկորցնելու, իրենց 120.000 խղճուկ գումարը տուն տանելու հիմնախնդրով, չնայած ես Էդպես էլ չհասկացա, թե դրանք ինչի՞ են ոռ տալիս էդ 120-140.000-ի համար, էն էլ էս գների պայմաններում։ Արա, դրանք ոնց են էդ 120.000-ով մի ամիս ապրում, եթե դա ոնց էլ ծախսես՝ 4 օրից կպրծնի։ Ուրեմն գողնում են։ Գողցող են, էլի»։