Չփորձեք Նիկոլի, Արոյի ու Խանումյան Հայկի ստորությունները բարդել Արցախն ազատագրած հերոսի վրա. Աղեկյան
Ներքաղաքական«Ասում եմ 1 անգամ, հասկացողների համար` պատերազմը նախկիննե՞րը ծախեցին, հիմա էլ Բերձորը գեներա՞լն է տալիս, հարց ունեմ՝ էդ դեպքում ինչի՞ համար են ձեր պաշտամունք Նիկոլը ու իր խամաճիկ մորեխասպան Արոն: Նիկոլը ծախում է մեր հայրենիքը առայժմ մաս-մաս, իսկ Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը ազատագրել է Արցախը ու հիմա էլ շատ բաներում պարտական ենք գեներալին։ Նիկոլի ԱԺԲ-ական կեղտոտ հանձնարարականները պահեք ձեզ ու չփորձեք Նիկոլի, Արոյի ու Խանումյան Հայկի ստորությունները բարդել Արցախն ազատագրած հերոսի վրա։ Ու հիշեք բոլորդ, շաաա՜տ լավ հիշեք, եթե Վիտալի Բալասանյանը մի քայլ անում է, ապա վստահ եղեք, որ այդ քայլը նախապես մտածված է ու բացառապես ի շահ հայրենիքի է, ինչում մի անգամ չի, որ համոզվել ենք։
Իսկ ԱԺԲ-ական կեղտերին կանդրադառնամ առանձին, բերձորյան իրենց կեղտերը չենք մոռացել... Ի դեպ, Բերձորում լավ գրասենյակներ ու համակիրներ ունի ԱԺԲ-ն, ինչի՞ չի պաշտպանում իր հավատացյալ զոմբիների, որ կեղտոտ քսիներ է պատվիրում...», - գրել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր, Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ: