Կյանքին հատուկ հայացքով նայող աղջնակը որոշել է իր ուժերով օգնել 44-օրյա պատերազմի հերոսին, որ վերջինս արագ վերականգնի գլխի շրջանում ստացած վնասվածքները և ամուր կանգնի հողի վրա
ՀասարակությունՕգոստոսի 12-ին՝ Նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում, ժամը՝ 19.00-ին տեղի է ունենալու շնորհալի աղջնակի, ապագա աշխարհահռչակ գեղանկարչուհու Մարիաննա Փաթաթանյանի գեղանկարների ու լուսանկարչական աշխատանքների բարեգործական վաճառք-ցուցահանդեսը։ Ուշադրություն, Ձեզ պարզապես հետաքրքրիր ցուցադրություն չի սպասում` այն ունի կարևոր առանձնահատկություն։
Մարիաննան՝ աշխարհին ու կյանքին հատուկ հայացքով նայող աղջնակ է, ով որոշել է իր ստեղծագործությունների ողջ հասույթը նվիրել 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանին, որպեսզի Նարեկն արագ վերականգնի գլխի շրջանում ստացած լուրջ վնասվածքները և ամուր կանգնի հողի վրա։ Մենք պարտք ունենք նրանց, որ մեզ համար չխնայեցին ոչինչ։ Եվ Մարիաննայի՝ իր ստեղծագործությունները զինվորին նվիրաբերելու քայլը կարող է միավորել մեզ ամենաթանկի՝ հայ զինվորի և մեր հայրենիքի պաշտպանության շուրջ։
Եվ ուրեմն, սպասում ենք ձեզ օգոստոսի 12-ին, ժամը՝ 19.00-ին, Նկարիչների միության 3-րդ հարկում։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ