Ե՞րբ կհանդիպի Պուտինը Զելենսկիին. Կրեմլը պատասխանել է Էրդողանի առաջարկին
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու երկրների բանակցող պատվիրակությունները կատարեն իրենց տնային աշխատանքը:
Բարձ մակարդակով բանակցություններ անցկացնելու նախադրյալներ, առայժմ, չկան, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հանդես էր եկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման միջնորդությամբ: