Չինաստանը մտահոգ է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ. կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
Միջազգային
Չինաստանը հույս ունի, որ Հայաստանին ու Ադրբեջանին կհաջողվի քաղաքական երկխոսության միջոցով հարթել տարաձայնությունները, ինչպես նաև կկատարեն հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ժողովրդական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով, Պեկինը ուշադրությամբ հետևում է ԼՂ-ում իրավիճակի սրմանը:
«Հայաստանն ուԱդրբեջանը Չինաստանի համար բարեկամ երկրներ են: Հույս ունենք, որ կողմերը կկատարեն հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և կխուսափեն իրավիճակի հետագա սրացումից, ինչպես նաև քաղաքական ճանապարհով կկարողանան վերացնել հակասություններն ու տարաձայնությունները»,- ընդգծել է դիվանագետը: