Ոռնոց չլսեմ․․․Մի ամբողջ իրական պատմություն էսօր դարձավ ոչինչ ու էդ ոչինչը մենք ենք. Եսայան
ՆերքաղաքականՎերանայել՝ Ցեղասպանությունը ինչո՞ւ եղավ, կամ՝ եղա՞վ արդյոք... Հայը էսօր հայկական գյուղերը ինքնակամ դատարկում է, հրահանգում, որ մարդիկ իրենց սեփական-հարազատ-հայրական տները չայրեն, որ թուրքերը գան ու հարմար տեղավորվեն․․․Նման բան ոչ մի ազգ ու ժողղովուրդ ինքն իր դեմ չի արել... Ոչ մի ժողովուրդ էսքան դինջ ու համաձայնեցված իր հայրենիքը չի տվել թշնամուն... Հիմա դուք ասեք՝ ինչո՞ւ 1915-ին մեզ մորթեցին ու հայրենազրկեցին... Հիմա դուք ասեք ՝մեզ մորթեցի՞ն, թե՝ մենք ինքնակամ գլուխներս դեմ տվեցինք յաթաղանին.... Հիմա դուք ասեք, պատմական , մեր հայրենի ու հայրական հայրենիքից մեզ տեղահանեցի՞ն, թե մենք՝ ինքնակամ դրանք տվեցինք թուրքին, որ հարմար ապրի... Ոռնոց չլինի․․․Էս ենք․․․Երեւանն էլ մնացածն էլ՝ տրված է... Ոռնոց չլսեմ․․․Մի ամբողջ իրական պատմություն էսօր դարձավ ոչինչ ու էդ ոչինչը մենք ենք...», – գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ: