Մասնագետը ներկայացրել է երկու մթերք, որոնցից հարկավոր է հրաժարվել 60 տարեկանից հետո
ՀասարակությունԹզի չրի և ծիրանաչրի մեջ պարունակվում է չափազանց մեծ քանակությամբ շաքար, ինչը վտանգավոր է տարեցների համար։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարիա Մուխինան։
Մասնագետի խոսքով՝ 60 տարեկանից հետո մարդու օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները զգալի դանդաղում են, իսկ օրգաններն ու համակարգերն այլև չեն կարողանում լիարժեք դուրս բերել տոքսիններն ու այլ վնասակար նյութերն օրգանիզմից։ Բացի այդ, այս տարիքում մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում ինսուլինակայունության խնդրին, ինչը մեծացնում է շաքարային դիաբետի զարգացման վտանգը։ Սա է պատճառը, որ մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել քաղցր մրգերից ու չրերից։
«Գոյություն ունի գլիկեմիկ ինդեքս հասկացությունը։ Օրինակ՝ 100 գրամ թուզը պարունակում է 57 գրամ ածխաջուր, ինչը համարժեք է 11 գդալ շաքարին։ 60 տարեկանից բարձր անձանց խորհուրդ չի տրվում այն ուտել», - նախազգուշացրել է Մուխինան։
Նույնը վերաբերում է նա մեկ այլ սեզոնային մրգին՝ ծիրանին։ Այն շատ օգտակար է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալիում, սակայն միևնույն ժամանակ ծիրանաչրի 100 գրամում պարունակվում է առնվազն 10 գդալ շաքար, մինչդեռ ենթաստամոքսային գեղձն արդեն ի վիճակի չի լինում վերամշակել գլյուկոզայի նման քանակությունը։