ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։