«Դադարեցրե՛ք Ադրբեջանի ագրեսիան»․ արցախցիները ակցիա են իրականացրել Վերածննդի հրապարակում
ՀասարակությունԱրցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների կողմից հստակ դիրքորոշում հայտնելու պահանջով։
Ակցիայի մանսակիցների խոսքով այլևս հնարավոր չէ լռել, քանի որ լռության հետևանքով Ադրբեջանը դիմում է նոր սադրանքների։
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ, ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական մեքենայի դեմ արցախցիները միայնակ չեն կարող պայքարել, ուստի ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են քաղաքական լուծումներ։
«Այդ որոշումները պետք է կայացվեն գերտերությունների կողմից, հանձին Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանն ինքն է հայտարարել, որ ինքը տաարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է։ Այս խնդրի միակ լուծումը ՌԴ-ի հետ ճիշտ քաղքականություն վարելն է, իսկ այն մարդիկ, ովքեր լիազորված են, չունեն այդ ունակությւոնները»,- ասաց Արթուր Օսպիպյանը։
Բողոքի ակցիյաի մասնակիցները իրենց հետ կրում էին պաստառներ՝ «Խաղաղապահներ, որտեղ է խոստացված խաղաղությունը», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան» գրություններով։