Բոլորի նման. Ադելը հիփոթեքային վարկ է վերցրել Սիլվեստր Ստալոնեի տունը գնելու համար
ՀասարակությունԵրգչուհի Ադելը մոտ մեկ տարի է՝ հանդիպում է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ Զույգի հարաբերությունները ժամանակի ընթացքում լրջանում են։ Երգչուհին հրապարակային խոսել է ավելի շատ երեխաներ ունենալու ցանկության մասին (աստղը որդի ունի նախորդ ամուսնությունից) եւ արդեն ապրում է նոր սիրելիի մոտ։
Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ դեռ հունվարին աստղը 37,7 միլիոն դոլարի վարկ է վերցրել Բեւեռլի Հիլզում տան համար վճարելու համար, որը Սիլվեստր Ստալոնեից գնել է 58 միլիոնով։ Նա առանձնատանն ապրում է Փոլի հետ, որը բնական է տեղափոխվել մի քանի ամիս առաջ։
Ադելը վերջին տարիներին այս տարածքում այլ անշարժ գույք էլ է ձեռք բերել: Նա նվազագույնը երեք տուն է գնել Բեւերլի Հիլզում՝ 30 միլիոն դոլար արժողությամբ:
Առաջիկա ամիսներին աստղը հավանաբար կմարի վարկը։ Ակնկալվում է, որ նրա հետաձգված համերգային շրջագայությունը, որը կվերսկսվի նոյեմբերին, նրան 48 միլիոն դոլար կբերի։
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարները՝ Harpo Productions/ Joe Pugliese,
Nathaniel S. Butler / NBAE via Getty Images