Էրդողանը կրկին առաջարկել է Պուտինին հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաեւ համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կշարունակենք զարգացնել մեր երկխոսությունը մեր սեւծովյան հարեւանի՝ Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, որպեսզի նպաստենք տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղությանը: Ես աղոթում եմ Աստծուն, որ Սոչիում մեր հանդիպումները օգտակար լինեն մեր տարածաշրջանի, հատկապես՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի համար»,-Սոչիից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։