Փոխարժեք: $ , ,
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասին Ինչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. Vice Անցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ին Մեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններում Դավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. Կրեմլ

«Սլավյանսկի բազար»-ում հայերի համար սառույցը կոտրվեց

Մշակութային

«Սլավյանսկի բազար 2022» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մրցանակներով: Մրցույթի մանկական կատարողների կազմում Հայաստանը ներկայացրել է 12-ամյա Կարինա Սահակյանը, որն արժանացել է մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին: Իսկ երիտասարդ կատարողների կազմում հանդես է եկել 18-ամյա Մարիա Խանդանյանը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

«ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՏ ԹԵԺ ԱՆՑԱՎ, ՔԱՆԻ ՈՐ ԿԱՅԻՆ ՇԱՏ ՀԶՈՐ ՁԱՅՆԵՐ»

«Իրավունքի» հետ զրույցում մրցույթի երիտասարդ կատարողների կազմում Հայաստանի պատվիրակ ՄԱՐԻԱ ԽԱՆԴԱՆՅԱՆՆ ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել իր ելույթին, քանի որ ներկայացնում էր մեր երկիրը: Վստահեցնում է՝ լավագույնս ցույց է տվել իր ներուժն ու բարձր պահել Հայաստանի պատիվը:

— Մարիա, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել մրցույթից, եւ ի՞նչ տվեց այն Ձեզ՝ բացի 3-րդ մրցանակային տեղը զբաղեցնելուց:

Մրցույթը շատ թեժ անցավ, քանի որ կային շատ հզոր ձայներ, եւ մրցակցությունը մեծ էր: «Սլավյանսկի բազար 2022»-ն ինձ մեծ հնարավորություններ տվեց էլ ավելի վստահ դառնալ ինքս իմ ուժերի հանդեպ: Այն նախեւառաջ մեծ փորձ էր ինձ համար: Ինձ թվում է՝ արդեն Հայաստանում, երբ փորձեմ ինչ-որ քայլեր անել իմ կարիերայի մեջ, ավելի վստահ կանեմ: Եվ բացի այդ, մրցույթն ինձ տվեց շատ լավ ընկերներ: Մրցույթի մասնակիցները ոչ միայն շատ գեղեցիկ ձայն ունեին, այլ նաեւ նույնքան բարի էին: Մենք այնքան էինք մտերմացել, որ արդեն կարոտում եմ բոլորին: Ամենավերջինը մենք վերադարձանք մրցույթից, եւ յուրաքանչյուրին ճանապարհելիս մեծ հուզմունք կար: Հուսամ՝ կկարողանանք նորից տեսնվել: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Վրեժ Կիրակոսյանին, Գայանե Հովհաննիսյանին եւ Լուսինե Կչոզյանին, որ այդ 10 օրվա ընթացքում եղել են իմ կողքին ամեն օր, ամեն վայրկյան, ինձ քաջալերել են, վստահություն ներշնչել՝ թե՛ մասնագիտական առումով, թե՛ հոգեպես: Հենց նրանց դրական էներգիայի շնորհիվ կարողացա պատվով ներկայացնել Հայաստանը եւ պատվով էլ վերադառնալ:

— Դուք կատարեցիք ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինայի հայտնի երգը, ընդ որում՝ հենց նա էր մրցույթի ժյուրիի նախագահը: Այս առումով երգի ընտրությունը ռիսկային չէ՞ր:

— Ինձ մրցույթի ընթացքում էլ շատերն այդ հարցը տալիս էին, թե չե՞ս վախենում, որ հենց Լարիսա Դոլինայի ներկայությամբ իր երգն ես կատարելու: Իհարկե, մի փոքր լարվածություն կար: Իրականում, երբ որոշեցինք, որ այդ երգը պետք է կատարեմ, չգիտեինք, որ Լարիսա Դոլինան լինելու է ժյուրիի նախագահը: Թեպետ, երբ իմացանք, որ նա է լինելու, ինձ մոտ որեւէ անհանգստություն չառաջացավ, որովհետեւ ես այդ երգը կատարում եմ իմ տարբերակով, իմ ձեւով, ինչպես ինքս եմ զգում: Կարծում եմ՝ նորմալ է, երբ տարբեր մարդիկ տարբեր կերպ են կատարում, չէ՞ որ մրցույթի ժամանակ հենց ի ցույց է դրվում կատարողական արվեստը, որպեսզի նույնի կրկնություն չլինի:

ԼԱՐԻՍԱ ԴՈԼԻՆԱՆ ԳՈՀ  Է  ՄՆԱՑԵԼ ՄԱՐԻԱ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

— Իսկ ինչպիսի՞ն էին արձագանքներն՝ արդեն կատարումից հետո: Ի՞նչ է ասել հենց ժյուրիի նախագահը՝ Լարիսա Դոլինան:

— Նա ասաց, որ շատ լավ է, որ իմ տարբերակով եմ կատարել երգը: Լարիսա Դոլինան շատ գոհ էր, որ 19-ամյա աղջիկն այդպես մատուցեց իր երգը: Ելույթիցս տպավորված՝ ինձ տարբեր երկրներից առաջարկներ արեցին մասնակցել ուրիշ մրցույթների: Հենց սկզբից ինքս իմ առաջ խնդիր էի դրել, որ ինչ էլ լինի, պետք է լավ ելույթ ունենամ, ու կապ չունի, թե ինչ մրցանակ կստանայի կամ կստանայի, թե՝ ոչ: Առաջնահերթ էր ինձ համար այն, որ լավ տպավորություն թողնեմ եւ կարծում եմ՝ ինձ մոտ ստացվել է: Իհարկե, ուրախ եմ նաեւ, որ մրցանակով վերադարձա իմ երկիր, բայց ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն, որ մարդիկ ինձ սկսել են սիրել, գնահատել:

— Ի դեպ, Դուք երգեցիք ռուսական մեծ սիմֆոնիկի նվագակցությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հաճելիորեն զարմացած եւ հիացած էի, քանի որ ռուսական նվագախումբն ինձ ուժ էր տալիս: Այնքա՛ն գեղեցիկ էր ամեն ինչ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նվագախմբի գլխավոր դիրիժորին՝ Վիտալի Կուլբակովին՝ իր պրոֆեսիոնալ մոտեցման համար:

— Նման մասշտաբի մրցույթի մասնակցության Ձեր առաջի՞ն փորձն էր «Սլավյանսկի բազար»-ը:

Հայաստանում շատ մրցույթների եմ մասնակցել եւ բազմաթիվ մրցանակների արժանացել: Իսկ արտերկրում՝ Վիտեբսկում, մասնակցել եմ «Արտ պարադ» մրցույթին եւ արժանացել իմ տարիքային խմբում առաջին կարգի մրցանակի: Պետք է խոստովանեմ, որ մասնակցածս մրցույթներից հենց «Սլավյանսկի բազար»-ն էր, որ ինձ տվեց ամենամեծ փորձը:

«ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ

Ի դեպ, «Սլավյանսկի բազար 2022»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւս «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց, որ գոհ է մրցույթում մեր մասնակիցների գրանցած արդյունքներից:

— Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեք մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Կարինա Սահակյանի եւ Մարիա Խանդանյանի ելույթները:

— Մանկական կատարողների կազմում Կարինան արել է առավելագույնը, եւ ես գոհ եմ նրա ելույթներից:  Ժյուրիի անդամներն ընդգծում էին, որ Կարինան ամենաերաժշտական մասնակիցն է, քանի որ ե՛ւ պարում է, ե՛ւ՝ երգում: Նա արժանացավ մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին, ինչը հազվադեպ է պատահում մանկական մրցույթում: Ինչ վերաբերվում է Մարիա Խանդանյանին, ասեմ, որ վերջին անգամ երիտասարդ կատարողների կազմում տասը տարի առաջ է Հայաստանը հաջողություն գրանցել: Տարիներ շարունակ փայլուն կատարումներով ներկայացել են տաղանդավոր մասնակիցներ, բայց միայն այս տարի է սառույցը կոտրվել:  Մարիայի ելույթները փայլուն եմ գնահատում: Այն, ինչ Մարիան արեց այդ տարիքում, բարձր գնահատականի է արժանի: Մարիան մեծ ապագա ունեցող երգչուհի է, եւ մենք դեռ շատ ենք հպարտանալու նրանով: Ասեմ, որ նա սովորել է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում:

— Ի՞նչ կարելի է սպասել գալիք տարիներին «Սլավյանսկի բազարի» մեծ բեմից:

— Շատ եմ ցանկանում, որ հաջորդ տարի մրցույթի շրջանակում Հայաստանի մշակույթի օրեր անցկացվեն, եւ Հայաստանը հնարավորություն ունենա ներկայանալու ոչ միայն երգարվեստով, այլեւ մշակութային լայն գունապնակով:

Ի ԴԵՊ

Բելառուսական կառավարության հովանու ներքո Վիտեբսկ քաղաքում 1992 թ.-ից սկսած անցկացվող «Սլավյանսկի բազար» մրցույթում ամենից շատ` շուրջ 5 անգամ հաղթել է Ուկրաինան, 4 անգամ` Բելառուսը: Տարբեր տարիներին մրցույթում Հայաստանը ներկայացրել են այսօր հայտնի այնպիսի երգիչ-երգչուհիներ, ինչպիսիք են Վարդուհի Վարդանյանը, Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Շահբազյանը, Լիլուն, Մոնիկա Մանուչարովան, Գրիգոր Կյոկչյանը, Սերգեյ Գրիգորյանը եւ այլք: Նշենք նաեւ, որ այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնողներ Կարինա Սահակյանը եւ Մարիա Խանդանյանը մասնակցել են նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմակերպած «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների տոնական համերգին:

ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐՈՒՄ ԻՆՉ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ»-ՈՒՄ

Մանկական կատարողներ

Լաուրա Հայրապետյանը, 2008 թվականին մասնակցելով «Սլավյանսկի բազար» մրցույթին, հաղթանակ է բերել Հայաստանին:

2017 թվականին Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի

2018 թվականին Աննա Մկրտչյանը բերել է 1-ին մրցանակ

2019 թվականին Անժելա Ալբերտյանը եւս 1-ին մրցանակի է արժանացել

2020 թվականին Նարեկ Մարկոսյանը դարձել է մրցույթի դափնեկիր

2021 թվականին Կառլեն Մարգարյանը նույնպես մրցույթի դափնեկիրն էր

2022 թվականին Կարինա Սահակյանը ժյուրիի հատուկ մրցանակակիրն էր

Երիտասարդ կատարողներ

2018 թվականին Վալոդյա Աթանեսյանը դարձել է մրցույթի դափնեկիր

2019 թվականին Մոնիկա Մանուչարովան եւս մրցույթի դափնեկիրն էր

2020 թվականին Հարություն Խաչատրյանը դարձել է մրցույթի դափնեկիր

Մեկ տարի մեծերից մասնակից չենք ունեցել, իսկ 2022-ին` Մարիա Խանդանյանը բերեց 3-րդ մրցանակը:

Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ


Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՀայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասինԻնչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. ViceԱնցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ինՄեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններումԴավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետովՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. ԿրեմլԵվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելՈրտեղ է Դավիթ Բաբայանը իրականումԱդրբեջանցիները կալանավորել են «Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Գերագույն ռադայի նախագահի հետ. Միջազգային սկանդալ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու ենՍոսեն որոշում է կայացրել ապրել ԱրցախումԹուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդինՀայկական քաղաքական կառույցը Ղարաբաղում ինքն իրեն ոչնչացրեց. Հաքան ՖիդանԹուրք հաղորդավարը հույս ունի, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկինԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըՍամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ ՔոչարյանՊաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». ԱլիևՇահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համարԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըԲաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. ՊեսկովՓաշինյանի շնորհիվ հասանք էս օրին, 4 կռվի մասնակից եմ, դառա թափառական. արցախցիԱդրբեջանցիները գերեվարել են նաև Արշավիր ՂարամյանինՏիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ինԳերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր ՄկրտչյանՇատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. ԱլիևՑանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարարՀայաստանում բանակում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքները կկարողանան հույս դնել փոխհատուցման վրաԿայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. ՇոյգուԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի ՆախիջևանՍեպտեմբերի 29. Օրվա խորհուրդՀայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարց է ծագում, ո՞ւմ է ընդդիմությունն է կլոուն Հայկոն եւ ինչո՞վՑավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակԻնչպե՞ս Նիկոլը խաբեց ՎարդանյանինԻրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԲոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան ՀամբարձումյանԵթե ուզում ենք ապրել, ուրեմն պետք է պայքարենք. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԺամը 10:00-ի դրությամբ 88 780 ԼՂ բռնագաղթված է հատել ՀՀ սահմանը, հոսքի ինտենսիվությունը նվազել էԱվստրալացի խորհրդարանականների պատվիրուկությունն այցելել է ՀՀԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել․ ԶախարովաՀայաթափվող Ստեփանակերտը լուսանկարներովԱրցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համարԱդրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода