«Ոչ մի խոսք, բառ չի՛ կարող մարել այս ցավը».Հարութ Փամբուկչյան Ադրբեջանը կարող է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը.Starnews.am Շնորհավոր երկնային ծնունդ ՀԵՐՈՍ, խոնարհումս Ձեզ, թանկագին տիկին Անտոնյան ջան՝ վեհ ու բարձրում միշտ․ «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ Գայանե Զարգարյանի շնորհավորանքը անմահ հերոսին Վիտալի Բալասանյանը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը «Պատահմամբ գոռա ալլահ ակբար». 12+ պիղծ խաղեր Երևանի գրախանութներում Սոլովյովի հերթական սկանդալային հայտարարությունը Բելառուսը չի հարձակվի Ուկրաինայի վրա. Լուկաշենկո Տոկաևը Պուտինի հետ բանակցությունների համար ժամանել է Սոչի Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում եմ նույն ինտենսիվությամբ


Հրապարակային ցուցմունք` դիվանագիտական իմպոտենտության, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին

Ներքաղաքական
«Կառավարության երեկվա նիստում, ըստ էության, մեր հավաքական պարտության խորհրդանիշը, մեղավորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիվանագիտական իմպոտենտության, ազգային և պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին։
 
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե երկու տարի անց/21 ամիս/ վարչախմբի ղեկավարը նախ հայտարարում է՝
 
ա/ թե «խաղաղապահ օպերացիայի էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրներ կան, մանրամասների ճշգրտման անհրաժեշտություն, մանդատի ծավալի և ինստիտուցիոնալ հարցերի հստակեցում։
 
բ/․և երկրորդ, մեզ համար ճակատագրական, դեֆակտո աղետալի խոստովանությունն է կատարում՝ բարձրաձայնելով, որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող նոր երթուղու կառուցման պլան գոյություն չունի։
 
Պատկերացնու՞մ եք՝ խաղաղապահ զորախմբի «էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրների մասին բարձրաձայնվում է 21 ամիս անց, երբ վերջինիս բուն էություն ու առաքելությունը հայ ազգաբնակչության էթնիկ զտման, ցեղասպանության կանխարգելման խնդիրը պետք է լիներ։
Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան, ձեռքի հետ էլ այդ մանդատը միջազգայնորեն հարստացնելու կամ ընդլայնելու ակնարկներ անելով։
 
Տհաս արտաքին քաղաքականության արդյունքում մեկուցացման մեջ հայտնված, սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանն այս պահին ինչի՞ է ունակ, և արդյոք ունա՞կ է, դժվար է ասել․․․Թե աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայում Հայաստանն իր ներկա իշխանությամբ, ներքին դիմադրողականության տոտալ կորսի պայմաններում որքանո՞վ է ունակ խաղի նոր կանոնների, դա էլ մեկ այլ հարց է։ Բայց կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, թե խաղաղապահի մանդատի վերատեսությունն աշխարհաքաղաքական ինչ ենթատեքստ ունի․․․
 
Եվ, այնուամենայնիվ, շատ հստակ և պարզ հարցեր են ծագում՝ ինչո՞ւ ես այս մասին բարձրաձայնում և մեղավորներ նշանակում եռակողմ հայտարարությունից 21 ամիս անց, ինչո՞ւ այս խնդիրներն առանցքային չեն եղել մինչ օրս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։
 
Եթե գիտես և արձանագրում ես, որ խաղաղապահ զորամիավորումն իր մանդատն արդյունավետ չի օգտագործում, ինչո՞ւ ես Արցախից դուրս բերում անվտանգությա երաշխավոր բանակն ու թիրախավորված կազմալուծում ՀՀ բանակը, ինչո՞ւ պատշաճ չի կահավորվում և պաշտպանվում նույնիսկ ՀՀ սահմանը։
 
Ի վերջո, երբ մի քանի ամիս առաջ պաշտոնապես հայտարարեցիք, որ ընդունում եք Բաքվից փոխանցված հինգ կետերը և հանրությանը հատուկ բանագնացներով և սորոսական սազանդարներով բթացնում էիք և շարունակում եք բթացնել «խաղաղության» կեղծ դիսկուրսով, ինչո՞ւ չէր բարձրաձայնվում խաղաղապահների մանդատի խնդիրը։
 
Լա՜վ, եթե եռակողմ հաստատված կառուցման պլան գոյություն չի ունեցել/ինչը հայտարարությամբ ամրագրված պարտավորություն է/, իսկ Ադրբեջանը ձեր քթի տակ շարունակել է ինտենսիվ ճանապարհաշինությունը, ինչո՞ւ էիք բարձրաձայնում ինչ-որ ձեռք բերված բանավոր համաձայնությունների մասին, ի վերջո՝ խուճապ և փախուստ առաջացնելով, ինչու էիք խոսում ռազմավարական նշանակության համայնքների հանձնման մասին․․․
Ի՞նչ հիմքով եք ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՐ հանձնում․․․
 
Մեղավորն ու պատասխանատուն, առաջին անգամվա զարմանքով հոխորտում է, թե Հայաստանին այդպիսի պլան չի ներկայացվել, Ադրբեջանը չի հարգում ստանձնած պարտականությունները․․․
 
Չի՜ ներկայացվել՝ դուք ներկայացրեք, եթե իհարկե գիտեք, թե ինչ է պետությունն ու պետական շահը․ ռազմավարական պլանավորումւ/ անիմաստ հարցադրում, որի պատասխանը բոլորս գիտենք․․․/
 
Ի վերջո, նոյեմբերի 9-ի առաջնային այնպիսի պարտավորություն, ինչպիսին գերիների վերադարձն է, ինչո՞ւ չի դարձել մեր կողմի նախապայմանը, բանակցային անշրջանցելի անկյունաքարը․․․
 
Եվ, ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից չեն հարգվել ստանձնած պարտականությունները, եթե անգամ ԵՊ բանաձևն ու ՄԻԵԴԻ որոշումն են փաստում ադրբեջանական արմենոֆոբիան, էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականույթյունը, եթե միայն «խաղաղության» ամիսներին սահմանին 120-ից ավելի զոհ ունենք, ո՞ւր եք ինքմանոռաց, քստմնելի քծնանքով, Հայրենիք ու պետություն ոտքի տակ տալով, ձեր տգիտությամբ և անարժանապատիվ պահվածքով նվաստացնում ու ապագայից զրկում մի ամբողջ ժողովրդի, Սահմանագծման հանձնաժողով ․․․
 
Իրականում այնքան հստակ է ամեն բան՝ պատերազմի սպառնալիքով, հանրային տոտալ վախերի, դեմորալիզացիայի, արժեքային դեգրադացիայի և հուսահատության պայմաններում, ազգային շահի, պետականության գոյության հաշվին իշխանություն եք պահում, անցյալն ուրացողի, հաղթանակները մերժող հանձնակատարի սև իշխանություն․․․
 
Իսկ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունները, որովհետև այդպես խոսում են ՊԱՐՏՎԱԾԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐԻ հետ։ Ու նրանք սողացող պարերազմով, անգամ նոյեմբերի 9-ից հետո մտել ու շարունակում են կանգնած մնալ մեր հողում։ Այդպես վարվում են ՀՀ կառավարության նիստում Չայզամի և էյվազլու հնչեցնողների հետ, Թուրքիայից դրական ազդակներ արձանագրողի հետ, խաղաղություն մուրացողի հետ․․․ Պարտվածն ու մեղավորը պիտի գնա․ սա այնքան պարզ, բարոյական ու քաղաքագիտական ճշմարտություն է․․․մնացածն աղետ է ու չարիք․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Հիմա մեր հավաքական խնդիրն է ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ և ՍՈՒՍԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ»:
«Ոչ մի խոսք, բառ չի՛ կարող մարել այս ցավը».Հարութ ՓամբուկչյանԱդրբեջանը կարող է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը.Starnews.amՇնորհավոր երկնային ծնունդ ՀԵՐՈՍ, խոնարհումս Ձեզ, թանկագին տիկին Անտոնյան ջան՝ վեհ ու բարձրում միշտ․ «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ Գայանե Զարգարյանի շնորհավորանքը անմահ հերոսինՎիտալի Բալասանյանը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը«Պատահմամբ գոռա ալլահ ակբար». 12+ պիղծ խաղեր Երևանի գրախանութներումՍոլովյովի հերթական սկանդալային հայտարարությունըԲելառուսը չի հարձակվի Ուկրաինայի վրա. ԼուկաշենկոՏոկաևը Պուտինի հետ բանակցությունների համար ժամանել է ՍոչիԱնհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում եմ նույն ինտենսիվությամբԻնչպես պարտվեցինք պատերազմում․ «Սուրմալուի» բացահայտումները և Արծրունի «Հաղթելու ենք»-ըՊարզաբանում` Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալՎերջին պատարագը Բերձորում41-ամյա տղամարդուն ոստիկանները խոշտանգել են․ ահազանգ ոստիկանությանը Ղազախստանի նախագահը ժամանել է Սոչի, որտեղ կհանդիպի Պուտինի հետԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի հետ կապված վարժանք են անումԱվստրիայում ուժեղ փոթորկի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխաԱնկարան իր առջեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու նպատակ չի դնում. ԷրդողանԷրդողանը Պուտինին եւ Զելենսկուն հրավիրել է Թուրքիա հանդիպմանԿԳՄՍՆ-ն որոշել է հրաժարվել աշակերտի անբավարար գնահատման շեմիցՀԱՊԿ փրկարարները 2023 թվականին հատուկ զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքումՏավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպքԷրդողանը Զելենսկիին առաջարկել է Թուրքիայում կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետԻնչ տեղի կունենա օրգանիզմի հետ միայն բանջարեղեն ուտելու դեպքումՔննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցըԵթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆԵրեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործով հետաքննությունը վերսկսվել է. ՌԴ գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը Մեր տեղեկություններով հրավառ նյութեր եղել են նաև շենքի վերևի հարկերում. Փրկարար ծառայության տնօրեն Փլված սյուներ, ավերված տաղավարներ. «Սուրմալուի» պայթած շենքը՝ ներսից (Video)Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացըՈ՞ր ապրանքն է ամենից շատ վաճառվում Հայաստանից. «Wildberries»-ը թվեր է ներկայացրելՀանրակրթական դպրոցներում հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից․ Ժաննա Անդրեասյան Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն բան անում են, որպեսզի արժեզրկեն ռուս խաղաղապահների ծառայությունը, Հայաստանն էլ այդ խայծը կուլ է տալիս. ԽՍՀՄ գեներալը ԱՀ տեղի ունեցող իրադարձությունների մասինՈւսումնավարժանքներ Թուրքիայում՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքումՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»Հայ-վրացական սահմանին կհանդիպեն Հայաստանի ու Վրաստանի վարչապետներըԱրմեն Աշոտյան. ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...Կասեցվել է Կենտրոնում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՓաշինյանն ու Ղարիբաշվիլին կբացեն «Բարեկամություն» կամուրջը«Իմ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան կհետաձգվի՝ ստեղծված իրավիճակից ելնելով»․ Սարո Գեւորգյան2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամՄոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ ՓաշինյանինԳյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել էՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը ԱրցախԵրևանի մետրոպոլիտենի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանում Ղրղզստանի նախկին պատվավոր հյուպատոսըՊարզվել է Էջմիածնում կրակոցների հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը. նրանք հասակակիցներ ենԿալիֆորնիայում երկու փոքր ինքնաթիռներ են բախվել. կան զոհերՀՀ քաղաքացիները փորձել են Ռուսաստանից ԱՄԷ տեղափոխել 800 մլն ռուբլի արժողությամբ 225 կգ ոսկու ձուլակտոր. նրանք ձերբակալվել ենԱՄՆ-ն ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային. Reuters
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ