Ադրբեջանը պետք է դադարեցնի ԼՂ-ում ռազմական գործողությունները. Ռոբերտ Մենենդես
ՄիջազգայինԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ նրա վերջին ագրեսիայի անընդունելի շարունակությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն խախտում են հրադադարի ռեժիմը, այլեւ վերջին ագրեսիայի անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», - ասված է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (@SFRCdems) 2022 թվականի օգոստոսի 5-ի հայտարարության մեջ: