Պուտինի և Էրդողանի բանակցություններն ավարտվել են. դրանք տևել են 4 ժամ
ՄիջազգայինՍոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։
Բանակցությունները տևել են 4 ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են ընդունել։
«Բարձրացված հարցերի թվում էին Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Կողմերը հաստատեցին, որ մեծ նշանակություն են տալիս քաղաքական գործընթացի առաջխաղացմանը: Նախանշվեց Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը. համատեղ և սերտ համակարգված գործելու վճռականությունը՝ բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։