Դե իմ ազգանունը Սպերցյան է. Ֆուտբոլիստը` Հայաստանի հավաքականը նախընտրելու պատճառի մասին
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը խոսել է հայ ֆուտբոլիստի` Հայաստանի ազգային հավաքականն ընտրելու մասին.
«Որքան գիտեմ, նա մի փոքր մտածել է ու այս որոշումը կայացրել, առանց որեւէ մեկի համոզելու։ Մի անգամ նա ինձ ասել է` «Ինձ հրավիրում են Հայաստանի հավաքական։ Ես համաձայնել եմ»։ Նրան հարցրի ուզում է արդյոք, ինչին ստացա դրական պատասխան։
Այն խոսակցությունները, որ նա ընտրել է Հայաստանը, քանի որ Ռուսաստանից չեն զանգել, որքանով գիտեմ, այդպես չէ։
Գիտեք, «Կրասնոդարի» մարզմանը նույնպես մի զվարճալի պատմություն էր եղել. Փաստն այն է, որ Էդիկի հայրը հայ է, իսկ մայրը ռուս է, ունի նաև գերմանական արմատներ։ Հերթական մարզումը փայլուն անցկացնելուց հետո Գոնչարենկոյի մարզչական շտաբից մեկը կատակելով ասել է` «Անիծյալ, Էդիկ, դու կարող էիր խաղալ Ռուսաստանի հավաքականում, կարող էիր խաղալ Գերմանիայի հավաքականում, բայց դու ընտրեցիր Հայաստանը»: Ինչին նա պատասխանել է` «Դե իմ ազգանունը Սպերցյան է»,- նշել է Դավիդյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում եւ նաեւ հավելել, որ Ռուսաստանի ընտրանու կազմում Սպերցյանը միանշանակ ավելորդ չէր լինի։