Վահան Բիչախչյանը` «Պոգոնի» հուլիս ամսվա լավագույն խաղացող
ՍպորտՀայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Բիչախչյանը ստացել է քվեարկությանը մասնակցած երկրպագուների ձայների 45.4 տոկոսը, հաղորդում է ակումբի կայքը։
Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում «Պոգոնը» 2:1 հաշվով հաղթել էր «Վիձեւին», հաղթական գոլը խփել էր Բիչախչյանը։ Երկրորդ տուրում Շչեցինը ներկայացնող թիմը 1:2 հաշվով պարտվել էր «Շլյոնսկին», Բիչախչյանը դարձյալ գոլ էր խփել։ Երրորդ տուրում «Պոգոնը» 1:0 հաշվով հաղթել էր «Յագելոնիային»։ Բիչախչյանը դուրս էր եկել փոխարինման երկրորդ խաղակեսում։