Նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը լքեն իրենց տները․ համայնքապետեր
ՀասարակությունԱրցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։
«Նիկոլը վերացրել է բանակը ու հանել է վերջին զինվորին։ Բնակիչները իրենց դավաճանված են զգում, անտեր։ Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց որոշակի հույսեր ունեինք։ Աչքի լույսով պահել ու պայքարել ենք, հիմա ժողովրդին դարձնում են ոչնչություն»,–ասաց Չավուշյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/08/05/hayk-khanumyan/3828150