Վերին Լարսում ՌԴ քաղաքացիների սահմանազատման 180 հայց է գրանցվել Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին. Զոհրաբ Մնացականյան ԱԺ-ն շուրջ 4 միլիոն դրամով 100 հուշամեդալ է գնել Գնդակահարելով մեր Անմեղ Տղերքին՝ նախ եւ առաջ «գնդակահարեցին» անհող կապիտուլյանտին, գնդակահարեցին Հային, գնդակահարեցին նախկին-ներկաներին բոլոր Քանի որ հիմա իմ պետությունը կախ ծիծիկներով հաստափոր քյաֆթառի ձեռքում ա՝ իրավիճակը չի փոխվելու Հոկտեմբերի 3-ի հոսանքազրկումների մասին Զելենսկին արդեն մտածում է, որ շատ շուտով «կատարողից կվերածվի շատ բան իմացողի» Հոկտեմբերի 1-ի ցերեկը և 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդիպումը. Տեսանյութ Քաղաքացիական պաշտպանություն, ամենը այս օրերին պաշտպանված լինելու մասին․ Փաստաբան Տարոն Բաղդասարյանի մեկնաբանմամբ


ԱՅՍ ԱՆ­ԳԱՄ ԷԼ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ՉՍՏԱՑ­ՎԵՑ, ՍՊԱ­ՍԵՆՔ ՀԱ­ՋՈՐԴ ՓՈՐ­ՁԻՆ

Վերլուծություն

Եվ այս­պես, հեր­թա­կան ան­գամ Ար­ցա­խի շուրջ ի­րա­վի­ճա­կը կտրուկ շի­կա­ցավ եւ, կար­ծես, նո­րից սկսում է հան­դարտ­վել: Ի՞նչ է կա­տար­վում, մին­չեւ ե՞րբ պետք է նման փաս­տե­րի բախ­վենք: Կամ ինչ­պե՞ս հաս­կա­նանք այս «տա­րօ­րի­նակ» փաս­տը. Հա­յաս­տա­նի վեր­ջին զին­վոր­նե­րին դուրս են բե­րում Ար­ցա­խից, երբ այն­տեղ բա­խում­ներ են: Կամ, Ար­ցա­խում մաս­նա­կի զո­րա­հա­վաք են անց­կաց­նում, իսկ Նի­կո­լը չգի­տես որ­տեղ է...

ԻՆՉ ՏԵ­ՂԻ ՈՒ­ՆԵ­ՑԱՎ

Այս­պի­սով, ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ: Հայ­կա­կան կող­մը մե­ղադ­րում է Ադր­բե­ջա­նին, վեր­ջինս՝ Հա­յաս­տա­նին, եւ հիմ­նա­կա­նում այդ մե­ղադ­րանք­նե­րը հայտ­նի են, չկրկնենք: Իսկ ա­հա ար­ցա­խյան գոր­ծըն­թա­ցում հիմ­նա­կան կողմ դար­ձած Ռու­սաս­տա­նից, ա­վե­լի կոնկ­րետ՝ Կրեմ­լին մոտ կանգ­նա­ծի հա­մա­րում ու­նե­ցող փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րից, մաս­նա­վո­րա­պես՝ «MiG» («Մա­յոր եւ գե­նե­րալ») «Telegram» ա­լի­քի հե­ղի­նակ­նե­րը վեր­լու­ծել են Ղա­րա­բա­ղում սրման հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը:

«Ոչ մի գերբ­նա­կան եւ մե­գա­ան­հանգս­տաց­նող բան տե­ղի չի ու­նե­նում, թե­եւ, ցա­վոք, զո­հեր կան:

Այս­պի­սով: Ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը պա­րու­նա­կում է կետ Լա­չի­նի մի­ջանց­քի վե­րա­բե­րյալ, ո­րը կապ է ա­պա­հո­վում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ: Դրա­նում նշվում է, որ պետք է հայտն­վի շարժ­ման նոր եր­թու­ղի, որ­տեղ կվե­րա­բաշխ­վի մեր զո­րա­խում­բը: Լա­չի­նի հին ճա­նա­պար­հը մարզ­կենտ­րոն Լա­չի­նի եւ ե­րեք բնա­կա­վայ­րե­րի հետ մի­ա­սին անց­նե­լու է ադր­բե­ջան­ցի­նե­րին:

Ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող ճա­նա­պար­հից դե­պի հա­րավ նոր ճա­նա­պարհն ադր­բե­ջա­նա­կան կողմը  կա­ռու­ցել է: Բայց եր­թու­ղու գոր­ծար­կու­մը տե­ղի կու­նե­նա մի­այն այն բա­նից հե­տո, երբ Հա­յաս­տա­նում սահ­մա­նա­մերձ հատ­վա­ծում հա­յե­րը մի հատ­ված կկա­ռու­ցեն` այս նոր ճա­նա­պար­հը Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի մայ­րու­ղու հետ կապ­վե­լու հա­մար: Այն դեռ չկա:

Ադր­բե­ջան­ցի­նե­րը նա­եւ ան­հանգս­տա­ցած են, որ հայ զին­ծա­ռա­յող­նե­րը, ո­րոնք ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րով ար­դեն պետք է դուրս բեր­վե­ին Ղա­րա­բա­ղից, ան­ցու­դարձ են ա­նում Լա­չի­նի գո­յու­թյուն ու­նե­ցող ճա­նա­պար­հով: Եվ հենց դրա հա­մար էլ ադր­բե­ջան­ցի­նե­րը ցան­կա­նում են գրա­վել Սա­րի­բա­բա­յի բար­ձուն­քը, որ­տե­ղից ե­րե­ւում է Լա­չի­նի ողջ մի­ջանց­քը:

Բարձ­րու­թյան վրա կա ե­րեք հայ­կա­կան դիրք: Նա­խօ­րե­ին (օգոս­տո­սի 2-ին- հեղ.) մեր խա­ղա­ղա­պահ­նե­րը հետ են պա­հել ադր­բե­ջա­նա­կան կող­մին այս բար­ձուն­քի հատ­վա­ծում ա­ռաջ­խա­ղա­ցու­մից: Կար­ծես ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­մա­ձայ­նել են սպա­սել Հա­յաս­տա­նի տա­րած­քում նոր եր­թու­ղու մի հատ­վա­ծի բաց­մա­նը: Սա­կայն ե­րեկ ա­ռա­վո­տյան Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ հա­րե­ւան Քել­բա­ջա­րի շրջա­նի ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րը Սա­րի­բա­բում հայ­կա­կան դիր­քե­րից գնդա­կոծ­վել են, ին­չի ար­դյուն­քում ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող է զոհ­վել:

Խա­ղա­ղա­պահ­նե­րը չեն կա­րող ո՛չ հաս­տա­տել, ո՛չ հեր­քել այս տե­ղե­կու­թյու­նը: Այդ ըն­թաց­քում ե­րեք «Բայ­րաք­թա­ր>> հար­ձակ­վել է` Սա­րի­բա­բում հայ­կա­կան դիր­քե­րի վրա: Հա­յերն ա­սում են, որ զոհ ու վի­րա­վոր ու­նեն: Ադր­բե­ջան­ցի­ներն ա­սում են, որ սա հա­տու­ցում է...»:

Այն, որ հենց օ­գոս­տո­սի 2-ին վեր­ջին հայ­կա­կան ու­ժե­րին Ար­ցա­խից դուրս բե­րե­ցին եւ ա­րա­գո­րեն զո­րաց­րե­ցին (թե­եւ մեծ հարց է, թե նման ի­րա­վունք ով ու­նի), իր հեր­թին է ակ­նար­կում, որ բա­խում­նե­րի ա­ռա­ջին օ­րը հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք են բեր­վել: Եվ այս դեպ­քում հարց է ծա­գում՝ իսկ ո՞ւմ էր պետք օ­գոս­տո­սի 3-ի բա­խու­մը: Կա վար­կած, որ դա Ա­լի­ե­ւին էր պետք, կա նա­եւ վար­կած, որ՝ Նի­կո­լին, ո­րոնց դեռ կհաս­նենք: Սա­կայն չկա ո­րե­ւէ վար­կած, որ այդ հե­տա­գա սրա­ցու­մը ռու­սա­կան կող­մին պետք էր: Այն պարզ պատ­ճա­ռով, որ հի­մա Մոսկ­վա­յի հա­մար ծայ­րա­հեղ կա­րե­ւոր է, որ ո­րե­ւէ սրա­ցում մեր տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի չու­նե­նա, ին­չը կա­րող է իր հա­մար վե­րած­վել «երկրորդ ճա­կա­տի»...

Ա­ՐԵՎՄ­ՏԱ­ՄՈԼ­ՆԵՐՆ ԱՆՑ­ՆՈՒՄ ԵՆ ԳՐՈ­ՀԻ

Բայց ա­հա վեր­ջին պարզ փաս­տը «չտես­նե­լով», հայ­կա­կան ա­րեւմ­տա­մո­լա­կան ու նրանց յու­րա­յին լրատ­վա­կան շրջա­նակ­նե­րը չհա­պա­ղե­ցին հեր­թա­կան հար­վածն ուղ­ղել խա­ղա­ղա­պահ­նե­րին, ըստ այդմ՝ Մոսկ­վա­յին: Օ­րի­նակ, ոմն Ի­ո­ան­նի­սյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում գրել է. «Եթե Ռու­սաս­տա­նը մի­ջոց­ներ չձեռ­նար­կի Ար­ցա­խի հա­յու­թյա­նը պաշտ­պա­նե­լու հա­մար, ա­պա Հա­յաս­տանն ու հայ ժո­ղո­վուր­դը այ­լեւս ո­րե­ւէ մո­տի­վա­ցի­ա չեն ու­նե­նա­լու Կրեմ­լին, ՀԱՊԿ-ին ու Ե­ԱՏՄ-ին «ցտե­սու­թյուն» չա­սե­լու հա­մար: Ռու­սաս­տա­նին պետք է հի­շեց­նել, որ նա Ղա­րա­բա­ղում զորք ու­նի ոչ մի­այն իր աշ­խար­քա­ղա­քա­կան շա­հե­րը սպա­սար­կե­լու, այ­լեւ խա­ղա­ղու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար: Ար­ցա­խի վե­րե­ւում ար­դեն «Բայ­րաք­թար­ներ» են թռչում, ու ռու­սա­կան բա­նա­կի վե­ջին չի...»:

Ի­հար­կե, ստում է Ի­ո­ան­նի­սյա­նը. ե­թե ռուս­նե­րի «վե­ջին չլի­ներ», ա­ռա­ջին իսկ օրն ա­զե­րի­նե­րը պար­զա­պես կգրա­վեին Լա­չի­նը, իսկ հա­ջորդ օ­րը՝ Ստե­փա­նա­կեր­տը: Ա­ռա­վել եւս, որ նման տա­րաբ­նույթ ի­ո­ա­ննի­սյան­նե­րի այդ­քան սի­րե­լի ԱՄՆ-ն այս բա­խում­նե­րին ըն­դա­մե­նը մի­այն ար­ձա­գան­քեց, թե՝ «Մենք կոչ ենք ա­նում ան­հա­պաղ քայ­լեր ձեռ­նար­կել լար­վա­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու եւ հե­տա­գա սրա­ցու­մից խու­սա­փե­լու հա­մար...»: Այն էլ՝ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Նեդ Փրայ­սի մա­կար­դա­կով, ո­րի կո­չե­րի վրա Ա­լի­ե­ւը հաս­տատ թքած ու­նի: Չնա­յած, ին­չու թքի, ե­թե սույն Փրայ­սը մի կես բառ ան­գամ չի ա­սում, որ Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վել է Ար­ցա­խի վրա:

Ա­մե­րի­կա­ցի­նե­րին եւս դեռ կվե­րա­դառ­նանք: Մինչ այդ, նա­եւ տես­նենք այս պարզ փաս­տը. այս­պի­սով, ոմն Ի­ո­ան­նի­սյա­նը եւս մեկ ան­գամ ի ցույց դրեց, թե հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի ու­զա­ծը որն է. որ Հա­յաս­տա­նը «ցտե­սու­թյուն» ա­սի ՀԱՊԿ-ին եւ Ե­ԱՏՄ-ին՝ փոր­ձե­լով ներ­կա­յաց­նել, թե այդ կա­ռույց­նե­րում մեր երկ­րի մնա­լու մի­ակ մո­տի­վա­ցի­ան Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­նե­րի առ­կա­յու­թյունն է: Եվ պարզ հարց է ծա­գում. ե­թե 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ին խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցախ չմտնե­ին, ա­զե­րի­նե­րը գրա­վե­ին Ստե­փա­նա­կեր­տը, ըստ հի­շա­տակ­վա­ծի՝ Հա­յաս­տա­նը հենց այդ պա­հի՞ն ՀԱՊԿ-ում եւ Ե­ԱՏՄ-ում մնա­լու ո­րե­ւէ մո­տի­վա­ցի­ա չէր ու­նե­նա­լու, այ­սինքն՝ նո­յեմ­բե­րի 10-ին հայ­տա­րա­րե­լու էր այդ կա­ռույց­նե­րից դուրս գա­լու մա­սին. նի­կո­լյան հա­մա­կար­գին շատ մոտ կանգ­նած Ի­ո­ա­ննի­սյա­նի ա­սա­ծից հենց նման տրա­մա­բա­նու­թյուն է բխում: Այ­սինքն, որ նույն ռուս­ներն ար­դեն 30 տա­րի նա­եւ Հա­յաս­տա­նի ա­րեւմ­տյան սահ­մանն են պա­հում, դա մո­տի­վա­ցի­ա չէ՞:

Մի­այն այս հայ­տա­րա­րու­թյունն ար­դեն իսկ բա­զում է­ա­կան փա­կագ­ծեր է բա­ցում, որն այլ խո­սակ­ցու­թյան թե­մա է: Մինչ այդ, նկա­տենք, որ ի­րենց հեր­թին խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ նա­եւ «ատամ են կռճտաց­նում» ՀՀ ԱԳՆ-ն, Նի­կո­լը: Այս­պես, ըստ Միր­զո­յան Ա­րա­րա­տի ղե­կա­վա­րած «կան­տո­րա­յի». «Նմա­նօ­րի­նակ ագ­րե­սի­ա­յի եւ հրա­դա­դա­րի խախտ­ման դեպ­քեր են հան­դի­սա­նում այս տար­վա մար­տի 24-ին ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի ա­նօ­րի­նա­կան ա­ռաջ­խա­ղա­ցու­մը Փա­ռուխ գյու­ղի ուղ­ղու­թյումբ, 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին 11-ին Խծա­բերդ եւ Հին Թա­ղեր գյու­ղե­րի ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­ված գրո­հը, ո­րոնք նույն­պես գտնվում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում...»: Ու նույն ո­ճի մեջ է Նի­կո­լը. «2020-ի դեկ­տեմ­բե­րի 11-ին Ադր­բե­ջա­նի կող­մից Խծա­բերդ եւ Հին Թա­ղեր գյու­ղե­րի գրա­վու­մը եւ հայ զին­ծա­ռա­յող­նե­րի գե­րե­վա­րու­մը ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ եւ թողտ­վու­թյամբ, 2022-ի մար­տի 24-ին ԼՂ Փա­ռուխ գյու­ղի գրա­վու­մը կրկին ՌԴ խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ, շփման գծի եր­կայն­քով հրա­դա­դա­րի ռե­ժի­մի շա­րու­նա­կա­կան եւ ա­հագ­նա­ցող խախ­տում­նե­րը, ԼՂ հա­յու­թյա­նը խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ ֆի­զի­կա­պես եւ հո­գե­բա­նո­րեն ա­հա­բե­կե­լու դեպ­քե­րը պար­զա­պես ա­նըն­դու­նե­լի են...»: Սա ան­գամ սե­փա­կան մեղ­քե­րը, այդ թվում՝ Խծա­բեր­դի եւ Հին Թա­ղե­րի ա­վան­տյու­րա­նե­րը խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա բար­դե­լու փորձ չէ, սա ար­դեն բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կա­նու­թյուն է, եւ այն դեպ­քում, երբ Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը պարզ զգու­շաց­րեց՝ ռուս­նե­րին  հասց­ված ցան­կա­ցած հար­ված ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է Ար­ցա­խի դեմ:

ՆԻ­ԿՈԼՆ ԱՅԴ­ՊԵՍ ԷԼ ՉԻ ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈՇ­ՎՈՒՄ

Այս­պի­սով, կար­ծես թե հեր­թա­կան ան­գամ ակն­հայտ է դառ­նում, թե ինչ են ու­զում հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը. Հա­յաս­տա­նի դուրս գա­լը ՀԱՊԿ-ից, ո­րին, հաս­կա­նա­լի է, գրե­թե ան­մի­ջա­պես կհա­ջոր­դի թուր­քա­կան էքս­պան­սի­ան: Դա գործ­նա­կա­նում նույնն է, ին­չը բխում է ԱՄՆ-ից եկած տար­բեր մե­սիջ­նե­րի վեր­լու­ծու­մից:

Նի­կո­լը վերջ­նա­կա­նա­պես այս դա՞շտ է տե­ղա­փոխ­վել: Խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ «ատամ կռճտաց­նե­լը», ի­հար­կե, նման ակ­նար­կի տեսք ու­նի: Բայց մյուս կող­մից էլ Նի­կո­լը հայ­տա­րա­րում է նա­եւ. «Մեր կար­ծի­քով Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի ստո­րագ­րու­թյու­նը բա­վա­րար են այդ ման­դատն ամ­բող­ջու­թյամբ ի­րա­գոր­ծե­լու հա­մար: Իսկ ե­թե ոչ, ա­պա պետք է մի­ջոց­ներ ձեռ­նար­կել այդ ման­դա­տը մի­ջազ­գայ­նո­րեն հաս­տա­տե­լու կամ խա­ղա­ղա­պահ­նե­րին ա­վե­լի լայն մի­ջազ­գա­յին ման­դա­տով օժ­տե­լու ուղ­ղու­թյամբ...»: Այ­սինքն, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի լի­ա­զո­րու­թյուն­նե­րը մի բան էլ պետք է ա­վե­լաց­նել, թե­եւ «մի­ջազ­գա­յին ման­դատ» աս­վա­ծը մի­գու­ցե ռուս­նե­րի սրտո­վը չլի­նի:

Եվս մեկ նյո­ւանս. ըն­դա­մե­նը եր­կու ա­միս ա­ռաջ Նի­կո­լը որ­պես գրե­թե կա­յա­ցած փաստ էր ներ­կա­յաց­նում, թե Բեր­ձո­րը՝ հա­րա­կից գյու­ղե­րով պետք է հանձ­նել Ադր­բե­ջա­նին: Դեռ այդ ժա­մա­նակ էր, որ ինչ­պես մեր է­ջե­րում, այն­պես էլ՝ «Ուժեղ Հա­յաս­տան՝ Ռու­սաս­տա­նի հետ» շար­ժու­մը պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ այն թեզն ա­ռաջ տա­րավ, որ դա կլի­նի նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի կո­պիտ խախ­տում: Նախ այն ի­մաս­տով, որ Ադր­բե­ջա­նի կա­ռու­ցած այ­լընտրան­քա­յին ճա­նա­պար­հը ար­դեն իսկ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի խախ­տում է: Այ­սինքն, ըստ հա­մա­ձայ­նագ­րի, կող­մե­րը (այդ թվում՝ Ռու­սաս­տա­նը) ե­րեք տար­վա ըն­թաց­քում մի­այն պետք է կազ­մեն եւ հա­մա­ձայ­նեց­նեն նոր եր­թու­ղու նա­խա­գի­ծը, ո­րից հե­տո նոր կա­րող է սկսվել շի­նա­րա­րու­թյու­նը: Մինչ­դեռ, ե­թե Ադր­բե­ջա­նի կա­ռու­ցած ճա­նա­պար­հը հաս­տատ­ված նա­խա­գիծ է, ա­պա պետք է մատ­նան­շել՝ այդ ում կող­մից է հաս­տատ­վել: Եվ հե­տո. ան­գամ նոր ճա­նա­պար­հը կա­ռու­ցե­լու դեպ­քում ոչ ոք ի­րա­վունք չու­նի հե­ռաց­նել այդ բնա­կա­վայ­րե­րի բնակ­չու­թյա­նը, ե­թե ան­գամ նրանք չցան­կա­նան Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ու­թյուն ըն­դու­նել: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ նույն ե­ռա­կողմ փաս­տաթղ­թում ոչ թե մարդ­կանց այս­տե­ղից-այնտե­ղից հե­ռաց­նե­լու, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի հստակ կետ կա, եւ դա քա­ղա­քա­ցի­ու­թյան մա­սով ո­րե­ւէ սահ­մա­նա­փա­կում չի են­թադ­րում:

Եվ ա­հա, թե­եւ ըն­դա­մե­նը եր­կու ա­միս ա­ռաջ Նի­կո­լի մոտ Լա­չի­նը մի­ան­շա­նակ հանձ­նե­լու նո­տա­ներ է­ին նկատ­վում, այն­տեղ ան­գամ ա­պա­մոն­տաժ­ման աշ­խա­տանք­ներ է­ին սկսվել, բայց ա­հա հի­մա ար­դեն ՀՀ ԱԳՆ-ի մոտ տե­սա­նե­լի են նա­եւ մեր այդ ներ­կա­յաց­րած հիմ­քե­րը. « Ինչ­պես հստակ սահ­մա­նում է նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ կող­մե­րի (այսինքն՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան) հա­մա­ձայ­նեց­մամբ ա­ռա­ջի­կա ե­րեք տար­վա ըն­թաց­քում կո­րոշ­վի Հա­յաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կապն ա­պա­հո­վող Լա­չի­նի մի­ջանց­քով եր­թե­ւե­կու­թյան նոր եր­թու­ղու կա­ռուց­ման պլա­նը, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հե­տա­գա վե­րա­տե­ղա­բաշխ­մամբ՝ այդ եր­թու­ղու պահ­պա­նու­թյան հա­մար: Ընդգ­ծում ենք, որ մինչ օրս ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով հաս­տատ­ված նման պլան չկա...»: Ու մո­տա­վո­րա­պես նույ­նը հայ­տա­րա­րեց նա­եւ ՀՀ ԱԽՔ-ը:

Ա­վե­լին, ըստ մեր աղ­բյուր­նե­րի, նույն տես­լա­կա­նը ներ­կա­յումս նա­եւ ռու­սա­կան կող­մի հա­մար է դար­ձել ա­ռանց­քա­յին. ճա­նա­պար­հը պետք է կա­ռու­ցել ըստ ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րի, իսկ մարդ­կանց տար­հա­նե­լու մա­սին խոսք ան­գամ չի կա­րող լի­նել: Հա­կա­ռակ փոր­ձե­րը կըն­կալ­վեն որ­պես ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րից շե­ղում: Ընդ ո­րում, կան նա­եւ լու­րեր,որ այս վեր­ջին բա­խում­նե­րի ժա­մա­նակ ո­րոշ քա­ղա­քա­ցի­ներ փոր­ձել են դուրս գալ Լա­չի­նից, սա­կայն խա­ղա­ղա­պահ­նե­րը վստա­հեց­րել են, որ ի­րենք խնդիր չեն ու­նե­նա­լու եւ կա­րող են հան­գիստ մնալ ի­րենց տնե­րում:

Ու­րեմն, ի՞նչ փոխ­վեց:

Այս­տեղ տե­ղին կլի­ներ վե­րա­դառ­նալ «Մա­յոր եւ գե­նե­րալ» տե­լեգ­րա­մյան ա­լի­քի հի­շա­տակ­ված հրա­պա­րակ­ման վեր­ջին դրվա­գին, ո­րում աս­վում է. «Ուզում ենք ու­շադ­րու­թյուն հրա­վի­րել. հաշ­վի առ­նե­լով, թե ԶԼՄ-ներն ինչ­պես են շի­կաց­նում տե­ղի ու­նե­ցա­ծը, պետք է նշենք, որ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մը»` «ՉԺՀ-ն հար­ձակ­վում է Թայ­վա­նի վրա», կամ «նոր պա­տե­րազմ Կո­սո­վո­յում» շար­քից է... Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը նույն­պես հե­ռա­նան Ղա­րա­բա­ղից: Բայց սա ար­դեն շատ վի­ճե­լի հարց է»:

Թե դե­պի ուր է մատ­նան­շում ղա­րա­բա­ղյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը Թայ­վա­նի եւ Կո­սո­վո­յի հետ հա­մե­մա­տե­լը, ե­րե­ւի մի­ան­գա­մայն պարզ է՝ Վա­շինգ­տոն: Դա նա­եւ ակ­նարկ է, որ Ար­ցա­խին վե­րա­բեր­վում են նույն լրջու­թյամբ, ինչ թվարկ­ված ու մյուս ա­ռանց­քա­յին ուղ­ղու­թյուն­նե­րին: Ու այս ֆո­նին այն, որ կտրուկ ակ­տի­վա­ցան հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը՝ ընդ­հուպ օ­րա­կարգ բե­րե­լով ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու թե­ման, դա էլ նույն տրա­մա­բա­նու­թյան մեջ է՝ Վա­շինգ­տո­նը ու­զում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում դիր­քեր­ն ամ­րաց­նել, իսկ դրա հա­մար լավ մի­ջոց կա­րող է լի­նել պա­տե­րազ­մը: Այս ֆո­նին, հաս­կա­նա­լի է նա­եւ, թե ին­չու մի­ան­գա­մից ակ­տի­վա­ցավ նա­եւ Ի­րա­նը՝ սկսե­լով զոր­քեր տե­ղա­շար­ժել դե­պի Ադր­բե­ջա­նի սահ­ման:

Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, ռուս­նե­րի հա­մար մի­ան­գա­մայն կա­րե­ւոր է դառ­նում ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող Լա­չի­նը պա­հե­լը, եւ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գիրն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը տա­լիս է: Իսկ ե­թե ռուս­նե­րի մոտ կա նման վճռա­կա­նու­թյուն, ա­պա Նի­կո­լին մնում է գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում այդ ուղ­ղու­թյամբ խա­ղալ: Ան­կախ նրա­նից, որ եր­կու ամի­ս ա­ռաջ հան­գիստ հանձ­նում էր Լա­չի­նը:

Հաս­կա­նա­լի է, այս դեպ­քում Ա­լի­եւն է նյար­դայ­նա­նա­լու. գրե­թե շա­հած պար­տի­ա, բայց հի­մա չգի­տես որ ուղ­ղու­թյամբ գնալ: Այն դեպ­քում, երբ շտա­պել է պետք. ԱՄՆ-ն ուր որ է՝ կմտնի նա­խընտ­րա­կան քա­ոս, ռուս­նե­րը սկսել են ակ­տի­վա­նալ Ուկ­րա­ի­նա­յում, ե­ւի չգի­տես որ­քան Զե­լենս­կին կձգի: Իսկ ա­հա «մեծ եղ­բայր» Էր­դո­ղա­նը վա­ղը գա­լիս է Պու­տի­նի մոտ, ու ե­թե այն­տեղ այն­պի­սի վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի գան, ո­րոնք պար­զա­պես բա­ցա­ռեն այս հատ­վա­ծում ա­մեն մի սրա­ցում, Ա­լի­եւն իր նո­րա­կա­ռույց ճա­նա­պար­հով հան­դերձ կհայտն­վի բա­վա­կա­նին ան­լուրջ վի­ճա­կում:

Կարճ ա­սած, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կար­ծես թե շատ են ու­զում, բայց այս ան­գամ էլ չի ստաց­վում: Չնա­յած, եւս մեկ ան­գամ կրկնենք, այս սրա­ցում­նե­րի՝ այս կամ այն կողմ գնա­լու բա­նա­լին Սո­չի­ում է՝ Պու­տին-Էրդո­ղան բա­նակ­ցա­յին սե­ղա­նի վրա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Telegram: https://t.me/iravunk

Վերին Լարսում ՌԴ քաղաքացիների սահմանազատման 180 հայց է գրանցվելԱդրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին. Զոհրաբ ՄնացականյանԱԺ-ն շուրջ 4 միլիոն դրամով 100 հուշամեդալ է գնել Գնդակահարելով մեր Անմեղ Տղերքին՝ նախ եւ առաջ «գնդակահարեցին» անհող կապիտուլյանտին, գնդակահարեցին Հային, գնդակահարեցին նախկին-ներկաներին բոլորՔանի որ հիմա իմ պետությունը կախ ծիծիկներով հաստափոր քյաֆթառի ձեռքում ա՝ իրավիճակը չի փոխվելուՀոկտեմբերի 3-ի հոսանքազրկումների մասինԶելենսկին արդեն մտածում է, որ շատ շուտով «կատարողից կվերածվի շատ բան իմացողի»Հոկտեմբերի 1-ի ցերեկը և 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդիպումը. ՏեսանյութԻ՞նչ են սպասում Փաշինյան-Էրդողան հանդիպումից Թուրքիայում․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիրըՀայրենիքը շահերի ազդեցության փորձադաշտի է վերածվել ոչ միայն դրսից, այլև, գուցե թե ավելի շատ, ներսից.ԱՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետԱլեն Սիմոնյանը պատասխան կտա, թե ինչու է Ազգային ժողովը վերածել հակառուսականության որջիԱյսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումըՏեսանյութի իսկությունն պարզել ենք. այն նոր է. ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալՆիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարելՀայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատերազմական հանցագործություններին.ԱԳՆԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունըԱննա Հակոբյան, ՀՀ հարավային դարպասը քեզ ա սպասում, գնա ու քո էլիտար ջոկատով պաշտպանի Սյունիք․ Հայտնի լրագրողի կոչը սեպտեմբերի 14-ին իրականացված ռազմական ագրեսիայի օրը Համայնքապետի օրինազանցությունն այնքան ակներեւ է, որ իր տեղն ամեն ինչ կգցի ոչ թե ժամանակը, այլ՝ օրենքը. ՀամբարձումյանՀերիք չի՞ մեր սերնդին արնաքամ անեք. Արշակ ԱբրահամյանԱրևմտյան լրագրողների հետ ճիշտ խոսելու մաստեր-կլաս ԺիրինովսկուցՌազմական տեխնիկայով հերթական հսկա էշելոնը մեկնում է ռազմաճակատՈւկրաինական զինամթերքի պահեստի պայթյունը տանկի մեկ արկովԻսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է.ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասինՀայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից.Ռեջեփ Թայիփ Էրդողան2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքին. ինչ է կատարվելՀայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո ԿլաարԿյանքում միշտ լինենք ԵՍ ԵՎ ԴՈԻ․ Մեկ մեկով՝ մեկով բոլորով. Սոսե Բաբայանի կոչըՊետնախարարն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացումԱրցախյան պատերազմի դժվարություններով անցած, Հայրենիքը սիրող զինվորական․ ԶՈւ գնդապետը՝ Արցախի հերոսի մասինՎստահ ենք, որ հաղթանակները կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ․ Արցախի թեմի առաջնորդԻրադրությունը՝ հայ-ադրբեջանական սահմանինԱրցախի բանալին էլի գտնվում է Ռուսաստանի ձեռքում, իսկ Ադրբեջանը բնական է, որ փորձում Է օգտագործել հարմար առիթը հարավային Կովկասում այդ բանալին գողանալու առումով․Արցախցի քաղաքագետԱյսօր բոլորիս արժանապատիվ, արդարամիտ, կամային, ծանոթ-անծանոթին կարեկցող, մասնագիտական նշաձողը միշտ բարձունքում պահող Գայանե Զարգարյանին լույս աշխարհ բերած՝ լույս դարձած մայրիկի՝ տիկին Օֆելյաի երկնային ծննդյան օրն է«Լիմանի համար ամենածանր մարտը շարունակվում է»ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ պատերազմ պետք չէ. ՋաբարովԻնչ տեսք կունենաՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև միջուկային պատերազմը (Մոդելավորում)Պետք է փոքր հզորության միջուկային զենք կիրառել. Կադիրով«Իսկանդեր»-ներով բեռնված հսկա էշելոնը գնում է Ղրիմ (Տեսանյութ)Լավագույնն եմ ցանկանում քեզ Հայաստան. Կապառոսի հրաժեշտի նամակըԱհաբեկչություն՝ Իրանում․ կան տասնյակ զոհեր Եթե հայ զինվորը և զինվորականը իմանա, որ իր թիկունքը ամուր է և պետությունը միասնական, իրեն ոչինչ չի կարող հաղթել․Ինչ է կատարվել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ արեւելյան սահմանագծումՌԴ ՊՆ-ն հաստատել է Կրասնի Լիմանի կորուստը. Կադիրովը նշել է մեղավորի անունըԱլիևը հայտարարել է մինչև 2027 թվականը Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանների մասին«Ինտերի» մեկնարկային կազմը` «Ռոմայի» դեմ խաղումՀզոր պայթյուն՝ ԲաքվումԱլեն Սիմոնյանը մեկնում է ՄոսկվաՇրջափակման սպառնալիքի պատճառով զորքը դուրս է բերվել Լիմանից. ՌԴ ՊՆ Երկու օրից ԱԳ նախարարները կսկսեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները (Video)Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ереван погода
$ 405.65 396.08 7.57