Կոնտակտային ոսպնյակների տևական գործածությունը կարող է հանգեցնել տեսողության կորստի
ՀասարակությունԿոնտակտային ոսպնյակների երկարատև գործածությունը բարձրացնում է աչքերի ինֆեկցիոն բարդությունների ու եղջերաթաղանթի վնասվածքների հավանականությունը, ինչի հետևանքով այն կարող է պղտորվել։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է ակնաբույժ Տատյան Շիլովան՝ նշելով, որ նման դեպքերում չի բացառվում եղջերաթաղանթի փոխպատվաստման անհրաժեշտությունը կամ անգամ աչքի կորստի հավանականությունը։
Մասնագետի խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ անկախ կոնտակտային ոսպնյակի գործածության ժամանակ անվտանգության կանոններին հետևելուց, միևնույն է լինում են եղջերաթաղանթի միկրոէրոզիաներ ու միկրոտրավմաներ, իսկ սա աչքի ամենանուրբ հատվածներից մեկն է։ Որևէ վնասվածքի դեպքում եղջերաթաղանթը վերածվում է անթափանց շերտի, որը թույլ չի տալիս ինչպես հարկն է տեսնել։
Ինչպես ընդգծել է Շիլովան, ոսպնյակն աչքի համար օտար մարմին է համարվում, որը խանգարում է այդ հատվածում նյութափոխանակության գործընթացը։ Սա է պատճառը, որ ակնոց կրելը համարվում է տեսողության շտկման ամենաանվնաս տարբերակը, սակայն անգամ այն հարկավոր է կրել օրական առավելագույնը 6 ժամ։