Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Թուրքերի գլխին դրված կարմիր գլխարկները մեզ միշտ հիշեցնելու են մեր ցեղասպանված երեխեքին. Իսայան

Հանդիպում

Լրացավ եզդիների պահպանության եւ գոյատեւման միջնաբերդ համարվող Շանգալում եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը: «Իրավունքի» հետ զրույցում «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, ազգությամբ եզդի ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆՆ ասաց, որ 2014 թվականի օգոստոսին տեղի ունեցածը 74-րդ ցեղասպանությունն էր` եզդիների նկատմամբ:

«ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԾՆԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

— Պարոն Իսայան, ինչո՞ւ 21-րդ դարում աշխարհը թույլ տվեց, որ տեղի ունենա մի նոր ցեղասպանություն:

— Առհասարակ մուսուլմանական կրոնի որոշ խմբավորումների, նույնիսկ արաբական ծագում ունեցող նախկին ցեղախմբերի կողմից մշտապես շատ մեծ հալածանք է եղել եզդիական կրոնի հանդեպ: Այս ամենը ոչ միայն ազգի բնաջնջման, այլ եզդիական կրոնի բնաջնջմանն ուղղված գործընթաց էր: Ինչ վերաբերում է կոնկրետ 2014 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած 21-րդ դարի ամենամեծ արհավիրքին, այն տեղի ունեցավ գերտերությունների եւ իրենց մարդասեր, խաղաղասեր, բարեգործ ձեւացնող պետությունների աչքի առաջ: Նրանց լռությունն էր, որ ծնեց արցախյան 44-օրյա պատերազմը, որի ժամանակ կրկին մարդկանց էին մորթում, հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզներն էին թիրախավորում:

— Ո՞րն էր 2014 թվականին եւ դրանից հետո` ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դիրքավորումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Խնդիրը ոչ միայն կապված է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, այլ յուրաքանչյուր պետություն ուներ իր շահը: Տվյալ տարածաշրջանում` Մերձավոր Արեւելքում պետությունների կոալիցիա էր կազմված, եւ նրանց գերակա շահը պետք է թելադրվեր: Չմոռանանք, որ դեպքերը սկսվեցին Իրաքից, իսկ դրանից հետո տեղի ունեցան Սիրիայում, Լիբանանում: Ինքս խաղաղ ժամանաշրջաններում եղել եմ Սիրիայում եւ ուղիղ պետք է ասեմ, որ տեղի է ունեցել խաղաղ, ոչ մեկին չխանգարող կենցաղավարություն իրականացնող ժողովուրդների գլխատում, որպեսզի ուղղակի տվյալ տարածաշրջանում գերտերություններն իրենց հզորությունը ցույց տան, բնական պաշարներն ու ռեսուրսներն իրենցով անեն: Մինչդեռ այդ ամենը կատարվում էր մարդկային արյան, անմեղ զոհերի գնով: Այդպես էլ եղավ Շանգալում, բոլոր գերտերությունները գիտեին, որ ուշ, թե շուտ տեղի է ունենալու այդ կոտորածը: Տեսեք, մենք չգիտեինք, որ արցախյան 44-օրյա պատերազմը հենց սեպտեմբերի 27-ին է սկսվելու, բայց դրանից ամիսներ առաջ եւ շարունակաբար անվտանգության խորհրդի նիստի ժամանակ եւ դրանից առաջ գիտեին, որ սպասվում է: Սահմանը պահող զինվորը նույնպես սպասում էր այդ պատերազմին, որովհետեւ տեսնում էր թուրքական զորքերի կուտակումները:

«ՇՈՒԿԱՆԵՐԸ ՈՂՈՂՎԱԾ ԵՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԵԶԴԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ»

— Ակնարկում եք, որ ինչպես Շանգալում, այնպես էլ Արցախում աշխարհը գիտեր սպասվող արհավիրքի մասին ու դավադիր լռությամբ թույլ տվեց, որ տեղի ունենա այն, ինչ տեղի՞ ունեցավ:

— Ամբողջ աշխարհում հետախուզությունն ու հակահետախուզությունը տեղյակ էին պահում իրենց իշխանություններին, թե ինչքան ժամ է մնացել, որպեսզի Շանգալում տեղի ունենա ամենամեծ բախումը: Իսկ մնացածն արդեն նախօրոք մշակված սցենար էր, որտեղ լինելու էին ե՛ւ գազանություններ, ե՛ւ մարդկանց գնդակահարություններ ու գլխատումներ, ե՛ւ երեխաների մորթ… Ցավոք, այսօր 5000-ից ավել դեռեւս եզդի կանայք եւ աղջիկներ ենթարկվում են թրաֆիքինգի: Այսօր շուկաները ողողված են 2014 թվականից գերեվարված եզդի կանանց եւ աղջիկների վաճառքով, որոնց մի մասը սեքսուալ բռնության է ենթարկվում, մյուսները` աշխատանքի: Առ այսօր եզդիների նկատմամբ իրականացվում է սողացող ցեղասպանություն:

— Հայոց ցեղասպանությունից հետո` 107 տարի պահանջվեց, որպեսզի օրակարգային հարց դառնա ոչ թե ճանաչումն ու հատուցումն, այլ` թուրքերի հետ «խաղաղության» հաստատումը: Զուգահեռելով եզդիների ցեղասպանության հետ` ի՞նչ կասեք այս մասին:

Կարճ եւ կոնկրետ ասեմ` ով մոռանա իր քույր ու եղբայրների թափված արյունը` լինի թուրքերի, թե ԴԱԻՇ-ի մուսուլմանների ցեղասպանների ձեռքով, ՔՊ-ական լինի: Այո՛, սա այսօր ամենամեծ անեծքն է մարդուն, որ ասես` եթե հորդ գերազմանը մոռանաս, ուրեմն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լինես:

«ԹՈՒՐՔԵՐԻ ԳԼԽԻՆ ԴՐՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՆԵՐԸ ՄԵԶ ՄԻՇՏ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԵՐԵԽԵՔԻՆ»

— Երեւի Հայոց ցեղասպանությունից էլ ութ տարի անց բազմաթիվ անեծքներ են հնչել, նաեւ երդումներ` երբեք չմոռանալու մասին, մինչդեռ այսօր իրականությունն այլ է…

— Իմ ուսանողական տարիներին չեմ հիշում ով էր կազմակերպողը, բայց ինձ հրավիրել էին մի մեծ մասշտաբի միջոցառման, որը Քրդական բանվորական կուսակցության հետ էր կապված եւ խորագրում էլ նշված էր ենթադրյալ ցեղասպանություն իրականացնողների հետ բարեկամության մասին: Խոսքը վերաբերում էր նրան, որ քրդերը չեն իրականացրել հայերի կամ եզդիների ցեղասպանություն, այլ դրան որոշ ցեղախմբեր են մասնակցել, իսկ առհասարակ քուրդ ազգը պաշտպանել է: 1998 թվականի օգոստոսի 30-ին էր, եւ այդ օրը ես արեցի հետեւյալ հայտարարությունը. «Դուք ընդամենը կարճ ժամանակ հետո` ուրանալու եք ցեղասպանությունը, բարեկամանալու եք թուրքերի հետ, որովհետեւ իրենք էժան ապրանք են ներմուծելու ձեզ»: Ցավոք, 24 տարի հետո` իմ ասածն իրականություն դարձավ: Երանի այդ ժամանակ նման միտք չարտահայտեի: Իրականում այսօր մեր հայրերի արյունը, պապերի հիշատակը փոխում են էժան հագուստի, սնունդի հետ եւ քծնում թուրքին: Պարբերաբար քեզ ցեղասպանողի հետ ի՞նչ ախպերություն: Երբեմն թվում է, որ թուրքերի գլխին դրված այդ կարմիր գլխարկները մեր երեխաների արյամբ են ներկված: Ու մենք այսօր հիացմունքով պետք է նայե՞նք այդ կարմիր գլխարկներին, որոնք մեզ միշտ հիշեցնելու են մեր ցեղասպանված երեխեքին: Կարծում եք` արժանապատիվ հայն ու եզդին իր ծնողին մորթողի հետ եղբայրությո՞ւն է անելու:

— Որոշողը երկրի իշխանությունն է, պետական քաղաքականությունը, որն այսօր որոշել է ամեն գնով «խաղաղության դարաշրջան» բացել:

— Գեղաշենցի Ավեն Գելիեգուզանի ռեսն էր, այսինքն` Օսմանյան կայսրության տարածքում տվյալ գյուղի իշխանությունն էր: Նա հյուրընկալել էր իր տանը Աղբյուր Սերոբին եւ իր ջոկատին ու թունավորել նրանց, ինչի հետեւանքով կորցրինք Աղբյուր Սերոբին եւ նրա ջոկատից շատերին: Բայց ընդամենը շատ կարճ ժամանակ հետո ռես Ավեի գլուխը կտրվեց: Կտրվեց նաեւ կոնկրետ Աղբյուր Սերոբին սպանողի` Խալիլ փաշայի գլուխը, եւ կտրողները հայ վրիժառուներն էին` Անդրանիկն ու Գեւորգ Չաուշը: Կարծում եմ` մեր ժողովրդին ու Հայրենիքը դավաճանողներին պատժելու համար դեռեւս կան, ծնվել են ու գոյություն ունեն գեւորգչաուշներ, աղբյուրսերոբներ, արաբոներ, նժդեհներ, ջհանգիրաղաներ, եւ պատիժը լինելու է անխուսափելի: Այնպես որ, օրվա իշխանության որոշումն ընդամենը թանաքով թղթի վրա է, իսկ որոշումը կայացնողին դավաճան ճանաչելով` հաջորդ իշխանությունը, կարծում եմ, շատ հարցերին լուծում է տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода