Փոխարժեք: $ , ,
Հայկ Մարությանի ու Անդրանիկ Թեւանյանի քմահաճույքներով չպետք է ՀՀ բյուջեից միլիոններ ծախսվեն. Խաչատրյան Աշխարհի լռության պայմաններում` 21-րդ դարում կրկնվեց ցեղասպանություն հայ ազգի նկատմամբ. Դավիթ Համբարձումյան Ով է Արցախում հայերի ներկայացուցիչ նշանակված երբեմնի գործարարը. Բացառիկ մանրամասներ Ինչ սպասել Գրանադայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից Արցախում ադրբեջանի ձեռքով տեղի է ունենում էթնիկ զտում. Մասյացոտն թեմի առաջնորդ Հռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ. Արթուր Խաչիկյան Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը. դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերին Ընդդիմությունը հրաժարվե՞լ է Սաֆարովին արդարացրած Հունգարիայի բարեկամական խմբի մաս կազմել Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայտնի է ինքնությունը Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե Սարիբեկյան

Ոչ ոք մուրալով խաղաղություն ձեռք չի բերել. Վահագն Չախալյան

Տեսանյութեր

Սահմանային իրավիճակի, ներքաղաքական իրադրության եւ արդարադատության մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Կամք» նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակի հետեւանքով ունեցանք վիրավորներ եւ զոհեր: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ:

Կարծում եմ` Արեւմուտքը փորձում է Ադրբեջանի ձեռքերով երկրորդ ճակատ բացել մեր տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության դեմ: Իհարկե, Ալիեւը հասկանում է, որ սա արկածախնդրություն կլինի եւ լավ չի ավարտվի իր համար, բայց նաեւ, ինչպես տեսնում ենք, խուսափելու շատ մեծ տեղ էլ չունի: Ցավոք, այս սահմանային սադրանքները ո՛չ նոր են սկսվել, ո՛չ էլ ավարտվելու են: Խնդիրն այն է, որ մենք պատրաստ չենք` ո՛չ հանրությունը, ո՛չ էլ պետությունը: Ամեն դեպքում, իմ ունեցած տեղեկություններով, ադրբեջանցիները քթներին կերել են եւ զոհեր ունեն: Հիմա, երեւի, մտածելու շատ բան կունենան, բայց սա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք, քնենք, առավել եւս, որ, ըստ որոշ վերլուծաբանների,  աշնանը կարող է էլ ավելի լայնածավալ սադրանքների դիմել նույն Ալիեւը:

Իսկ ի՞նչ եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության խոստացած «խաղաղության դարաշրջանի» բացումը:

— Մի ժողովրդական ասացվածք կա, որը Ջավախքում էլ ենք ասում`«շան հետ ընկերություն արա, բայց կոպալը ձեռքդ պահի»: Այո՛, խաղաղությունը` որպես այդպիսին, աշխարհում գոյություն ունի, բայց եթե ուսումնասիրենք, ապա աշխարհի ամենախաղաղ երկրները, օրինակ, ԱՄՆ-ն, գերզինված է: Այսինքն` խաղաղություն հնարավոր է ունենալ միայն զինվելով ու պատրաստ լինելով պատերազմի: Թեկուզ փողոցում` չեն հարձակվում քեզ վրա ու ծեծում այն ժամանակ, երբ տեսնում են, որ ուժեղ ես, պատրաստ ես պաշտպանվելու, դեռ ավելին` քեզ վրա հարձակվողի քիթը ջարդելու: Այնպես որ, այդ խաղաղությունը միայն կարող է լինել հայ զինվորի ու նրա զենքի շնորհիվ, որը, ցավոք, այսօր լավ վիճակի չենք հասցրել, որ այդ խաղաղությունն ունենանք: Այսօրվա վիճակով այդ խաղաղությունն ընդամենը խաբեություն է:

Ձեզ հետ առնվազն համակարծիք չէր լինի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում գնահատմամբ` այսքան տարի սխալվել ենք, զոհվել, փոխանակ` ապրեինք: Մինչդեռ, ըստ նրա, խաղաղությունն անգին է, ու հենց սխալների ընդունումն է բերելու այն: Ուստի` հորդորում է առերեսվել գետնի վրայի իրականության հետ:

— Այո՛, խաղաղությունն անգին է, համաձայն եմ Արսեն Թորոսյանի հետ, բայց այդ խաղաղությունը պետք է վաստակել: Համաշխարհային պատմության մեջ ոչ ոք մուրալով խաղաղություն ձեռք չի բերել: Զինվորի բազկով ու զենքով են վաստակել այդ խաղաղությունը: Այսօրվա դրությամբ` Ադրբեջանը հազարավոր զենք ու զորք է մոտեցնում ՀՀ եւ Արցախի սահմաններին, տեսանք կրակոցներ մի քանի ուղղությամբ: Այսքանից հետո` մնում է ասել` Նիկո՛լ, «խաղաղությունն» արդեն եկել, քեզ է հարցնում: Անգամ Երասխից են կրակոցներ եղել: Իրականությունից կտրված մարդիկ շատ կան Հայաստանում, բայց առաջին հերթին այդ իրականությունից կտրվածներն իշխանական աթոռները զբաղեցրած մարդիկ են: Հիշո՞ւմ եք, 2020 թվականի սեպտեմբերին ամբողջ աշխարհը գոռում էր, որ պատերազմ է նախապատրաստվում, բայց իրենք նույն Մատաղիսում խնջույք էին կազմակերպել ու խմում էին հենց պատերազմի օրը: Իսկ պաշտպանության նախարարն արձակուրդում էր: Մի խոսքով` ոչ ոք իր տեղում չէր, իրականությունից կտրվելը հենց սա է:

Վերջերս Մատաղիսի  հրամանատար Սեւակ Աբրահամյանը կալանավորվեց: Ի՞նչ եք կարծում` նա՞ էր ամենամեծ մեղավորը պարտության:

— Այսօր բոլորը մոռացել են, թե այդ հրամանատարին ով էր նշանակել այնտեղ: Մինչեւ նա` Մատաղիսում կարգին հրամանատար կար: Իսկ գուցե նրան նշանակողը հատուկ է նշանակել, որ հենց պատերազմի օրը խնջույք կազմակերպեր: Այս իշխանությունների օրոք դժվար բացահայտվի, բայց հաջորդ իշխանությունների օրոք կպարզվի: Երեւի, հասկացաք, որ նա Նիկոլ Փաշինյանի օրոք է նշանակվել հրամանատար: Ամեն դեպքում, մի երկու հրամանատար ձերբակալելով հարցը չի լուծվում, վերջապես պետք է հասկանալ` ինչո՞ւ են ոչ կոմպետենտ նշանակումներ տեղի ունեցել:

Դուք «Դիմադրության» շարժման շարքերում, կարծես թե, չկաք: Ի՞նչ է կատարվում այսօր ընդդիմադիր դաշտում, եւ ո՞րն է Ձեր կարծիքն ընդդիմության քայլերի վերաբերյալ:

— Ասածս գուցե շատ ծանր հնչի, բայց ընդդիմություն` որպես այդպիսին, դասական իմաստով, ՀՀ-ում չկա, գոյություն չունի: Ես սա զգացի 2019 թվականի դեկտեմբերի 30-ին. երբ բակում կանգնած ավտոմեքենաս ջարդեցին` իմ ընդդիմադիր հայացքների եւ իմ պայքարի համար, ծպտուն դուրս չեկավ ընդդիմության կողմից: Այսինքն` եթե քաղաքական գործիչը, պայքարող ակտիվիստը, քո կուսակցությունից չէ, այսպես ասած` ձերոնցական չէ, ինչ անարդարություն ուզում է լինի իշխանության կողմից, դու պետք է չտեսնե՞ս: Չի՛ կարող այդպիսի ընդդիմություն լինել: Նույն կերպ հիմա տեսնում ենք, որ տարբեր դատավարություններ ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով գովազդում, փիառում է, բայց մեր դատավարության մասին, որը նույնպես ընթանում է, ոչ մի անդրադարձ չեղավ: Քավ լիցի, կարիքը չունենք, թքած ունենք, բայց երեւույթը պետք է ֆիքսենք: Ի՞նչ տարբերություն, նույն քաղաքական գործիչներին են դատում, ուղղակի մենք այս 5 հոգիս, իրենց կուսակցությունից չենք, իրենց հասկացողությամբ` իրենց գործընկեր չենք: Կամ ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված ես ասացի, որ դրանց գոյության հարցը ջրբաժանն է, մինչդեռ եթե ուշադիր հետեւենք, կտեսնենք, որ ընդդիմությունը շատ զգուշավոր է եւ չտեսնելու է տալիս տարիներ շարունակ այդ բիոլաբորատորիաների գոյությանը ՀՀ-ում: Այսպիսի մի շարք երեւույթներ կարող եմ թվարկել, որոնք, ցավոք, ցույց են տալիս, որ իշխանության եւ ընդդիմության ճանապարհները, այսպես ասած, խաչաձեւվում են:

Ի դեպ, ի՞նչ փուլում է Ձեր դատավարությունը:

— Հասել ենք ապացույցների քննման ժամանակափուլ: Այս պահին 5 հոգով ենք դատվում` ես, Արագած Ախոյանը, Տիգրան Չոբանյանը, Արշակ Զաքարյանը եւ  աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, բայց գործի մեջ գրված է 5 հոգի եւ դեռեւս քննությամբ չպարզված անձինք: Այսինքն` ամեն դեպքում, իշխանությունները տեղ են թողել, որ ընթացքում անցանկալի անձնանց եւս ընդգրկեն, եթե ահրաժեշտություն ծագի: Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ մեզ ձերբակալեցին եւ մեղադրանք դրեցին 300-րդ հոդվածով` իշխանության բռնազավթման փորձ, ինչը բացարձակապես անհիմն է: Մեկ-մեկ փորձում եմ կատակի վերածել այս դժբախտությունը եւ ասում եմ, որ գոնե Սահակաշվիլին, երբ գործ էր սարքում, մի քիչ տանջվում էին, փորձում էին վկաներ կցել գործին, ավելի շատ տուժողներ, հարցաքննել մարդկանց, այսինքն` նախաքննական գործողություններ էին արվում, որ երբ գործը հասներ դատարան, ձեռքներին մի թուղթ լիներ: Էս տնաշենները սա էլ չեն արել: Մի հոգի տուժող են գտել, որն ասում է, որ դեպքի ժամանակ մեզ չի տեսել: Որպես` Վահագն Չախալյան, գիտի ով եմ, բայց ասում է, որ դեպքի օրն էս մարդը մոտիկ չեն եղել: Ընդ որում` իմ մասով գործին կցել են ֆեյսբուքյան գրառումս, որը կատարել եմ հունվարի 28-ին` «Ամենքին հասանելի սպորտ» ծրագրի շրջանակներում: Մասնավորապես գրառմանս մեջ նշել էի, որ «եթե մարդը չի համակերպվել պարտության մտքի հետ, ուրեմն` դեռեւս պարտված չէ: Մենք չենք համակերպվել ու փորձելու ենք այս պարտությունը վերածել վաղվա հաղթանակի» ու մի քանի տողով էլ թուրքերին էի անդրադարձել: Չգիտեմ` ինչ լոգիկայով են մտածում, անհեթեթություն է: Հուսով եմ` հենց առաջին ատյանում այս գործը հիմնովին կջախջախվի, եւ այլ բան չի մնա, քան կարճել: Բայց, ցավոք, այդ գործի շրջանակում արդեն գրեթե երկրորդ տարին է լրանում, որ ՀՀ-ից չեմ կարողանում դուրս գալ: Ասեմ, որ 2018 թվականից ի վեր սա արդեն 3-րդ քրեական գործն է, որոնց «շնորհիվ» չեմ կարողանում Հայաստանից դուրս գալ: Հաջորդական քրեական գործերով ձգում են ու արգելում Հայաստանից դուրս գալը:

Այս օրերին տեսնում ենք, որ մի շարք ՀՅԴ-ական գործիչների էլ թույլ չեն տալիս Հայաստան մուտք գործել: Ի՞նչ կասեք այս մասին, հատկապես, որ 2006 թվականին էլ Դուք եք նույն այդ կարգավիճակում եղել:

— Բոլոր հայերի մուտքը պետք է ազատ լինի Հայաստանի Հանրապետություն` առավել եւս հայրենասեր, հայրենատեր հայության շահերի համար պայքարող անձանց համար: Դատապարտում եմ այս իշխանությունների նման վարվելակերպը, բայց այս երեւույթը պետք է դատապարտելի լինի բոլոր ժամանակների համար: Այստեղ հակասություն կա, այսինքն` երբ, այսպես ասած, «մերոնքականի» չեն թողնում, շատ վատ արարք է, իսկ երբ չեն թողնում «ոչ մերոնքականի», ուրեմն` ողջունելի՞ է: 2006 թվականին քաղաքական հետապնդման եւ հալածանքի այս ձեւը կոնկրետ ՀՅԴ-ն եւ իր կոալիցիոն գործընկերները, եթե դատապարտած լինեին, այս օրին չէինք հասնի: Իմ պարագայում` ոչ միայն ինձ Հայաստան չէին թողնում, այլ հանձնեցին Վրաստանին, ինչը շատ ավելի ցավալի էր: Փառք Աստծո, հիմա այդ ամենն անցյալում է, եւ մենք պետք է պայքարենք, որ այս արատավոր երեւույթը հայկական քաղաքական իրականությունից ընդմիշտ վերանա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հայկ Մարությանի ու Անդրանիկ Թեւանյանի քմահաճույքներով չպետք է ՀՀ բյուջեից միլիոններ ծախսվեն. ԽաչատրյանԱշխարհի լռության պայմաններում` 21-րդ դարում կրկնվեց ցեղասպանություն հայ ազգի նկատմամբ. Դավիթ ՀամբարձումյանՈվ է Արցախում հայերի ներկայացուցիչ նշանակված երբեմնի գործարարը. Բացառիկ մանրամասներԻնչ սպասել Գրանադայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումիցԱրցախում ադրբեջանի ձեռքով տեղի է ունենում էթնիկ զտում. Մասյացոտն թեմի առաջնորդՀռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ. Արթուր ԽաչիկյանԲաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը. դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերինԸնդդիմությունը հրաժարվե՞լ է Սաֆարովին արդարացրած Հունգարիայի բարեկամական խմբի մաս կազմելԱրցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայտնի է ինքնությունըՀայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե ՍարիբեկյանԱրցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է ԲաքուԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում«Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարըՉարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ«Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան ՊողոսյանԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում ենԳուժում էիք, որ երկիր ենք կորցնում, մենք ոչ մի բան էլ չենք կորցրել. ՔՊ–ականՊուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան ԱբրահամյանՍյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռըԵրևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆՔՊ-ականները հիմա էլ մեղադրում են ներկաններինՀռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՎոլոդինԹորոսյան Շիրակը մանկահասակ երեխայի պես պատճառաբանել է, թե ինչու, այնուամենայնիվ, չի մասնակցել Հռոմի ստատուտը վավերացնող քվեարկությանը.Armenian infoՇՏԱՊ. Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ ԻշխանյանինՀռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին ԶատուլինԱրայիկ Հարությունյանը փախավ, որևէ աջակցություն չունեցող Արցախն ընկավ. Տիգրան ԱբրահամյանՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. ՊեսկովԼեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. ՊեսկովՀայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. ՊեսկովՓաստաբանների պալատը և ակադեմիան արցախցիների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվությունԿարեւոր տեղեկատվություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առնչվող. Արթիկի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկելՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է. պարզաբանում է ԽանդանյանըՀռոմի ստատուտով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախը ազատագրելու հնարավորությունիցՊետրակովը հրապարակել է հավաքականից հրավեր ստացած ֆուտբոլիստների ցանկըՀռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես Պուտինի նկատմամբ ոչ բարեկամական քայլ. ՎորոբյովԻշխանությունից եւ ընդդիմությունից ովքեր «թռան» Հռոմի ստատուտի քվեարկությունից Արցախի պետնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ վերադարձան ՀՀՔանի դեռ ապացույցներ չկան, ԼՂ-ում էթնիկ զտnւմներ չենք կարող արձանագրել. ՊետդեպՄոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ի կոմից Հռոմի ստատուտի վավերացումըԻնչպես ստանալ փախստականի կարգավիճակ, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն եւ մահացելԱդրբեջանը վերջին ագրեսիայի արդյունքում զոհերի նոր թիվ է հայտնելԵրբ է վերջին անգամ խոսել գերեւարված եղբոր հետ պատգամավորըԴոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամիՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է. Հայկ ՄամիջանյանԵվրամիությունը Հայաստանի կողքին է․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն«ՀՀ տարածքային ամբողջականությունը ծախված է, ծախողն էլ՝ Նիկոլն է»․ Աննա ՄկրտչյանԱրցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքըՀայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода