Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
3-րդ տուրում «Սլովանը» ընդունել էր Միխալովցեի «Զեմպլինին»: Տանտերերը 4:2 հաշվով կամային հաղթանակ են տարել։
Բարսեղյանը փոխարինման է դուրս եկել եւ դարձել գոլի հեղինակ։