Տեր-Պետրոսյանի հետ որեւէ ժամանակատվածում առնչված գործիչներն իրենք իրենցով խնդիր են. Չախալյան
Տեսանյութեր«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆՆ ասաց, որ խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ:
— Բոլոր այն գործիչները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ որեւէ մի ժամանակատվածում առնչվել են, իրենք իրենցով բոլորը խնդիր են: Այս քաղաքական համակարգն ինքն իրենով խնդիր է: Քաղաքական առուծախը, բարեւ տալ-չտալու հարաբերությունները խնդիր են: Այս ամենը պետք է արմատախիլ անել: Անձնապես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այսօրվա քաղաքական դաշտում գտնվողներից մեծ մասն ի՞նչ գործ ունեին քաղաքականության մեջ: Տարիներ շարունակ ըմբոստ, պայքարող մարդկանց հետեւից ընկել են, որ քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ քաղաքական դաշտ են թողել շողոքորթներին, մի քանի կոպեկի դիմաց ամեն ինչ ծախելու պատրաստ չկայացած անձնավորություններին: Ու, ցավոք, խնդիրը միայն քաղաքական դաշտում չէ: Պատերազմից հետո հասկացա, որ մեծ մասամբ նաեւ բանակում է այդպես ու բոլոր համակարգերում: Բայց վստահ եմ` ուշ, թե շուտ արմատախիլ է արվելու այս ամենը, բայց ե՞րբ, սա է խնդիրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ