Ի՞ՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ «ԷՐԵԲՈՒՆԻ»-ՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քրեական
Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ տեսանյութ էին նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում: Այն վերոնշյալ կայքից հեռացվել էր ժամեր անց: Իսկ թե ինչ իրավական հետեւանքների հանգեցրեց տեղի ունեցածը, փորձեցինք նախ հետաքրքրվել Ոստիկանությունից, որտեղից տեղեկացրին, որ նյութերը ուսումնասիրվել եւ ուղարկվել են Քննչական կոմիտե: Իսկ Քննչական կոմիտեի լրատվականից ասացին, որ այս պահին դեռեւս նյութեր են նախապատրաստվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.- Հիշեցնենք, որ Հայաստանում պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումն ու տարածումը արգելված է օրենքով: