Մի հարցրեք` ընդդիմությունը ո՞ւր է. ընդդիմությունն իր տեղում է. Իշխան Սաղաթելյան
Ներքաղաքական«Սիրելի հայրենակիցներ, երեկվանից օպերատիվ կապի մեջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ: Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր: Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:
Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները: Դավադիր պայմանավորվածության արդյունքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և որպես այս ամենի հետևանք Արցախի հայաթափման գործընթացը:
Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ: Կրկնում եմ, Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա: Սա խաղաղության փաթեթավորմամբ հայրենազրկում է: Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը: Մի հարցրեք` ընդդիմությունը ո՞ւր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ: