Լրագրող, ով ունի իր կանոնները, իր չափորոշիչները, ով լսելի է դարձնում այն մարդկանց խնդիրները, որոնք ձայն չունեն հասարակության մեջ
ԹեմաԼրագրությունը շատերի կողմից մինչեւ այսօր ընկալվում է որպես ստեղծագործական մասնագիտություն, այն ինչ սա մասնագիտություն է, որը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ։ Լրագրողից բոլորը պահանջում են, որ նա գրի այնպես, ինչպես իրենք են ուզում։ Եվ քիչ լրագրողներ կան`այսօր, ովքեր կարողանում են իրենց ես-ը պահել: Այդպիսինն է մեր գործընկեր, լրագրող Գայանե Զարգարյանը, ով ունի իր կանոնները, իր չափորոշիչները, էթիկան եւ նա պետք է գրի իր մասնագիտությանը համապատասխան։ Գայանե Զարգարյանը լրագրող, ով լսելի է դարձնում այն մարդկանց խնդիրները, որոնք ձայն չունեն հասարակության մեջ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ