Iravunk.com | ԹՐՔԱ­ԲՈԼ­ՇԵ­ՎԻ­ԿՅԱՆ ԵՐ­ԿԱ­ԹՅԱ ՎԱ­ՐԱ­ԳՈՒՅ­ՐԸ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The Guardia Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ Բայրամով Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակ Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Վտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ Հայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջան ԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասին ՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվել

ԹՐՔԱ­ԲՈԼ­ՇԵ­ՎԻ­ԿՅԱՆ ԵՐ­ԿԱ­ԹՅԱ ՎԱ­ՐԱ­ԳՈՒՅ­ՐԸ

Վերլուծություն

Երբ ա­սում ես` «երկա­թյա վա­րա­գույր», բո­լորն ա­ռա­ջին հեր­թին հի­շում են Սո­վե­տը` ու­տո­պիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ, ո­րին Ստա­լի­նի մա­հից հե­տո ոչ ոք չէր հա­վա­տում, և ամ­բողջ աշ­խար­հից ֆի­զի­կա­կան և տե­ղե­կատ­վա­կան ա­ռու­մով մե­կու­սաց­ված բնակ­չու­թյամբ, որն ու­ներ մի­ֆա­կա­նաց­ված պատ­կե­րա­ցում­ներ այդ աշ­խար­հի ու հատ­կա­պես Ա­րև­մուտ­քի մա­սին:

ՍՈ­ՎԵ­ՏԱ­ԿԱՆ ԵՎ ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ԵՐ­ԿԱ­ԹՅԱ ՎԱ­ՐԱ­ԳՈՒՅՐ­ՆԵ­ՐԻ ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

30 տար­վա մո­ռա­ցու­թյու­նից հե­տո քա­ղա­քա­գետ Վա­րու­ժան Գե­ղա­մյա­նի թե­թև ձեռ­քով կրկին շրջա­նա­ռու­թյան մեջ հայտն­վեց «երկա­թյա վա­րա­գույր» եզ­րույ­թը, քա­ղա­քա­գե­տը խո­սում է թուր­քա­կան «երկա­թյա վա­րա­գույ­րի» մա­սին: Ան­կա­խու­թյան սե­րունդն ընդ­հան­րա­պես չգի­տի, թե ինչ է «երկա­թյա վա­րա­գույ­րը», սա­կայն մի­ան­գա­մից նշենք, թուր­քա­կանն է­ա­պես տար­բեր­վում է սո­վե­տա­կա­նից: Ե­թե սո­վե­տա­կա­նը մայր­ցա­մա­քի 1/6-րդի վրա ստեղ­ծել էր մնա­ցյալ աշ­խար­հից տար­բեր­վող ի­րա­կա­նու­թյուն, ո­րը շատ վատ վախ­ճան ու­նե­ցավ, ա­պա թուր­քա­կանն էքս­տե­րի­տո­րյալ բնույթ ու­նի` է՛լ ա­վե­լի վատ վախ­ճա­նի հե­ռան­կա­րով:

Սո­վե­տա­կա­նի վատ վախ­ճա­նին է­ա­պես նպաս­տող­նե­րից մե­կը մի­ֆերն էին: Ա­ռա­ջին տե­սա­կի մի­ֆը ստեղ­ծում էր պե­տա­կա­նո­րեն, ուր Սո­վե­տը ներ­կա­յաց­ված էր ա­պա­գա դրախտ, իսկ Ա­րև­մուտ­քը ներկ­ված էր մի­ա­պա­ղաղ սև գույ­նով: Եվ քա­նի որ քա­րոզ­չու­թյու­նում ճշմար­տու­թյունն ու սու­տը մի­ա­խառն­ված է­ին, քա­րոզ­չու­թյա­նը չհա­վա­տա­ցող­նե­րը ստի հետ մեկ­տեղ աղ­բարկղ է­ին նե­տում նա­և ճշմար­տու­թյու­նը: Ար­դյուն­քում ստաց­վում էր հա­կա­ռակ ծայ­րա­հե­ղու­թյուն, և «Ազա­տու­թյուն» ռա­դի­ո­կա­յա­նի ու նմա­նա­տիպ այլ քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րի կեղ­տոտ քա­րոզ­չու­թյու­նը (և դրան նպաս­տում էր նա­և խնամ­քով, բայց բա­ռա­դի խլաց­նե­լը «глушилка»-նե­րի մի­ջո­ցով) ըն­կալ­վում էր որ­պես 100% ճշմար­տու­թյուն: Եվ լայ­նո­րեն տա­րած­վել էր մի­ֆը, իբր Ա­րև­մուտ­քը դրախտ է, իսկ այն­պի­սի հա­սա­րակ ապ­րանք­նե­րը, ինչ­պի­սիք են ջին­սը և ծա­մո­նը, վե­րած­վել է­ին ֆե­տի­շի: Ի վեր­ջո, կո­պիտ ա­սած, հենց հա­նուն ջին­սի և ծա­մո­նի ԽՍՀՄ «ազատ և հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը» ու­րա­խու­թյամբ օգ­նե­ցին գե­րեզ­մա­նել Սո­վե­տը:

Հա­յաս­տա­նում մի փոքր տար­բե­րու­թյուն կար ընդ­հա­նուր սո­վե­տա­կան ի­րա­կա­նու­թյու­նից: Ստվա­րա­թիվ հայ­րե­նա­դարձ­նե­րը (ում ժար­գո­նով ա­սում է­ին «աղբար»), սերն­դե­սե­րունդ ո­րո­շա­կի ռե­ալ կապ պա­հե­լով սփյուռ­քի հետ, յու­րա­հա­տուկ տե­ղե­կատ­վա­կան «շլյուզ» է­ին ար­տա­քին աշ­խար­հի հետ, և այդ տե­ղե­կատ­վու­թյունն է­ա­պես չէր հա­մընկ­նում «Ազա­տու­թյան» քա­րոզ­նե­րի հետ: Այդ զանգ­վա­ծը նա­և իր հետ բե­րեց Հայ դա­տի պա­հան­ջա­տի­րու­թյան մաս­սա­յա­կան մշա­կույ­թը և ո­րո­շա­կի ա­զա­տամ­տու­թյուն: Հա­յաս­տա­նի ան­կա­խա­ցու­մից հե­տո ա­ռա­ջին նա­խա­գա­հը (ով ին­քը հայ­րե­նա­դար­ձու­թյան «պրո­դուկտ» է) ձգտեց «խու­զել» դե­ռևս 1946-ից ձև­ա­վոր­վող Հայ դա­տի մշա­կույ­թը, և լի­նե­լով թրքա­սի­րու­թյան կրող, հա­սավ նա­և Սփյուռ­քում ա­վան­դա­բար մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող ՀՅԴ-ի դեմ հա­լա­ծանք­նե­րի, այդ­պի­սով ո­րո­շա­կի­ո­րեն ժա­ռան­գե­լով թուր­քե­րի և բոլ­շև­իկ­նե­րի մո­տե­ցում­նե­րը: 1998-2018 թվա­կան­նե­րին իշ­խա­նու­թյան ե­կած Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի պրո­դուկտ ռազ­մա­կա­նաց­ված է­լի­տան կա­սեց­րեց այդ մի­տում­նե­րը և ձգտեց ա­ռաջ մղել Հա­յաս­տան-Արցախ-Սփյուռք ե­ռա­մի­աս­նու­թյու­նը:

Իսկ 2018-ին ար­տա­քին հուժ­կու և վճռո­րոշ օ­ժան­դա­կու­թյամբ իշ­խա­նու­թյու­նը զավ­թած և գե­նե­տիկ թա­փո­նի վրա հեն­վող հա­կա­է­լի­տան, լի­նե­լով լրիվ հա­մա­պա­տաս­խան Նժդե­հի «թրքա­բոլ­շև­իկ­ներ» եզ­րույ­թին, 4 տա­րում հասց­րեց այն ի­րա­վի­ճա­կին, ո­րը քա­ղա­քա­գետ Վա­րու­ժան Գե­ղա­մյա­նը ո­րա­կում է «թուր­քա­կան եր­կա­թյա վա­րա­գույր»: Այժմ ուղ­ղա­կի մեջ­բե­րենք քա­ղա­քա­գե­տին. «Վեր­ջին օ­րե­րին ար­դեն առն­վազն ե­րեք հա­յի, ով­քեր հա­յան­պաստ գոր­ծու­նե­ու­թյամբ են զբաղ­վում Սփյուռ­քում, ՀՀ դե-ֆակ­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը ար­գե­լել են մտնել հայ­րե­նիք:

Վստա­հա­բար, ար­գել­ված ան­ձանց ցան­կը շատ ա­վե­լի մեծ է ու ա­ռա­ջի­կա­յում է­լի նման դեպ­քեր կլի­նեն, երբ կա­պի­տու­լյանտ­նե­րին ընդ­դի­մա­ցող ցան­կա­ցած գործ­չի կար­գե­լեն մուտ­քը Հա­յաս­տան: Հա­կա­ռակ պրակ­տի­կան ար­դեն կա. տև­ա­կան ժա­մա­նակ է, ինչ տար­բեր ազ­գա­յին գոր­ծիչ­ներ տա­րաբ­նույթ շին­ծու գոր­ծե­րի պատ­ճա­ռով չեն կա­րո­ղա­նում գոր­ծու­ղում­նե­րի մեկ­նել:

Այլ բա­ռե­րով՝ Հա­յաս­տա­նի վրա իջ­նում է թուր­քա­կան եր­կա­թյա վա­րա­գույ­րը, ո­րի վրա տպված է «ժո­ղովր­դա­վար­նե­րի իշ­խա­նու­թյուն» գրված­քը»:

Այ­սինքն` հա­մա­կար­գա­յին տարր է դառ­նում այն մո­տե­ցու­մը, որ Հա­յաս­տա­նից մե­կու­սաց­վեն Սփյուռ­քի Հայ դա­տի ակ­տի­վիստ­նե­րը, ում դեմ ճնշում ի­րա­կա­նաց­նել չի կա­րող ո՛չ Նի­կո­լը իր «բան­կա-բու­թիլ­կա­նե­րով» հան­դերձ, ո՛չ էլ նրա թուրք տե­րե­րը (ում «բան­կա-բու­թի­կան» է կա­պի­տու­լյան­տը): Հա­յաս­տան ար­գե­լում են այն սփյուռ­քա­հա­յե­րի մուտ­քը, ով­քեր դեմ են ներ­քին և ար­տա­քին թուր­քե­րին:

Օ­ԿՈՒ­ՊԱ­ՑԻ­ՈՆ ՎԱՐ­ՉԱ­ԿԱՐ­ԳԸ ՀՈ ՊՈ­ԶՈՎ-ՊՈ­ՉՈՎ ՉԻ

Spyrq

Ար­դեն ա­մե­նօ­րյա ի­րո­ղու­թյուն են դար­ձել Հա­յաս­տա­նում այս կամ այն թուր­քի մահ­վան լու­րե­րը: Խոս­քը ոչ թե ՔՊ-ական­նե­րի, այլ պաշ­տո­նա­պես թուրք ազ­գու­թյա­նը պատ­կա­նող ան­ձանց մա­սին է, և օ­րի­նակ կի­րա­կի­ի լույս եր­կու­շաբ­թի­ի գի­շե­րը դրան­ցից եր­կուսն ըն­կան ավ­տո­մե­քե­նա­յի տակ: Այդ­պի­սի լրատ­վա­հոսքն ար­տա­ցո­լումն է այն զար­հու­րե­լի ի­րո­ղու­թյան, որ թուր­քերն այ­սօր պար­զա­պես վխտում են Հա­յաս­տա­նում, ի­րենց ա­ռա­վել քան ա­զատ են զգում մեր տա­րած­քում, քա­ղա­քա­ցի­ու­թյուն են ստա­նում, սե­փա­կա­նու­թյուն ձեռք բե­րում... Այ­սինքն` ա­ռանց զեն­քի և զոր­քի նվա­ճում են Հա­յաս­տա­նը: Գու­մա­րած դրան` խուն­տա­յի օ­րոք ա­զա­տու­թյուն են ստա­ցել «յան» ազ­գա­նու­նով ծպտյալ թուր­քե­րը, ով­քեր «նախ­կին­նե­րի» օ­րոք փաս­տա­ցի քշված է­ին մութ խոր­շեր և ու­նե­ին զրո ազ­դե­ցու­թյուն հան­րա­յին իշ­խա­նու­թյան քայ­լե­րի վրա: Իսկ այ­սօր հենց նրանք են ձև­ա­վո­րում հան­րա­յին իշ­խա­նու­թյուն, և ե­թե փոք­րա­մաս­նու­թյան վե­րած­ված ազ­գա­յին է­լի­տան նրանց չզրկի իշ­խա­նու­թյու­նից, այդ գոր­ծըն­թա­ցը և Հա­յաս­տա­նի թրքա­ցու­մը կդառ­նա վերջ­նա­կան և անշր­ջե­լի:

Անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանը ար­ձա­նագ­րու­մ է դառը ի­րա­կա­նու­թյու­նը. «2020 նո­յեմ­բե­րի 13-ին եմ ա­ռա­ջին ան­գամ ակ­նար­կել, որ Նի­կո­լի վար­չա­կար­գը օ­կու­պա­ցի­ոն ռե­ժիմ է:

Ու նոր փաս­տեր հայտն­վե­լուն զու­գա­հեռ գրե­թե ա­մեն օր դա կրկնել եմ գրա­ռում­նե­րում, մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում, հար­ցազ­րույց­նե­րում, անձ­նա­կան խո­սակ­ցու­թյուն­նե­րում: Շա­տե­րը գլխով է­ին ա­նում, ա­սում է­ին. «Հա, ճիշտ ա», բայց ա­սածս ըն­կա­լում է­ին զուտ որ­պես գե­ղար­վես­տա­կան չա­փա­զան­ցում ու շա­րու­նա­կում է­ին ապ­շել նի­կո­լա­կան ռե­ժի­մի այս կամ այն «հի­մա­րու­թյու­նից», «ապի­կա­րու­թյու­նից» և այլն:

Վեր­ջա­պես՝ 1 տա­րի 8 ա­միս անց այս միտ­քը սկսեց տեղ հաս­նել լայն հան­րու­թյա­նը:

Չգի­տեմ, թե քա­նի տա­րի կպա­հանջ­վի, մին­չև հաս­կա­նանք, որ այդ փաս­տի գի­տակ­ցու­մը են­թադ­րում է նա­և դի­մադ­րու­թյան ռազ­մա­վա­րու­թյան և մար­տա­վա­րու­թյան ար­մա­տա­կան վե­րա­նա­յում:

Եվ ար­դյոք ու­նե՞նք այդ­քան ժա­մա­նակ...»:

Ար­տա­քին թշնա­մու` օ­գոս­տո­սի ա­ռա­ջին օր­վա­նից վերսկս­ված ռազ­մա­կան սադ­րանք­նե­րը հու­շում են, որ այդ ժա­մա­նա­կը չու­նենք: Սոց­ցան­ցե­րում շրջա­նառ­վում է ոչ ան­հիմն մտա­վա­խու­թյուն, որ ար­տա­քին թուր­քը, գոր­ծակ­ցե­լով ներ­քի­նի հետ, կա­րող է անս­պա­սե­լի­ո­րեն մեզ կանգ­նեց­նել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» ստեղ­ծե­լու և իր զի­նու­ժով վե­րահս­կե­լու փաս­տի ա­ռաջ: Այն­պես որ, դեռ ե­րեկ էր հրա­տապ ցան­կա­ցած նի­կո­լա­կա­նի ըն­կա­լել ոչ թե որ­պես սխալ­ված-մո­լոր­ված մե­կը, այլ որ­պես թշնա­մու հետ գոր­ծակ­ցող, կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ: Ա­վագ սերն­դից կա­րող եք տե­ղե­կա­նալ, ինչ­պես է­ին վար­վում կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ­նե­րի հետ Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին ինչ­պես ԽՍՀՄ-ում, այն­պես էլ Ա­րև­մուտ­քում: Ուս­տի, մնում է հա­մա­ձայն­ել «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նի հետ. «Հա­յաս­տա­նում և աշ­խար­հի ցան­կա­ցած ծայ­րում գտնվող ու հայ­րե­նի­քի հա­մար մտա­ծող յու­րա­քան­չյուր հա­յի անվ­տան­գու­թյան և իր երկ­րում «պեր­սո­նա նոն գրա­տա» չհայ­տա­րար­վե­լու մի­ակ ե­րաշ­խի­քը էս եր­կի­րը զավ­թած թուր­քա­կան իշ­խա­նու­թյան ան­վե­րա­պահ հե­ռա­ցումն ու բան­տար­կումն է, իսկ դրա ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դեպ­քում՝ ժո­ղովր­դա­կան դա­տաս­տա­նը:

Վե­րոգ­րյալն ա­նե­լու հա­մար բո­լո­րին տե­սա­նե­լի ձև­ով կա մի ճա­նա­պարհ՝ Վճռա­կա­նու­թյուն-անձնա­զո­հու­թյուն-հաղ­թա­նակ: Մնա­ցա­ծը լի­րի­կա է...

Այ­լևս զար­մա­նա­լի և ընդ­հան­րա­պես հե­տաքր­քիր չէ սրանց կող­մից հե­տապնդ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի դեպ­քե­րը լսե­լը, ա­վե­լին՝ ա­մեն հա­ջորդ ան­գամ մի նոր դեպ­քի մա­սին լսե­լիս խո­րա­նում է թուր­քի կող­մից նվաս­տաց­ված լի­նե­լու զգա­ցու­մը»:

Ի­րա­վա­ցի է և Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը` վայ-ի­րա­վա­պահ­նե­րին հա­վա­սա­րեց­նե­լով կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ­նե­րի հետ. «Նի­կո­լը կա­տա­րում է թուր­քե­րի նա­խա­պայ­ման­նե­րը, դուք՝ նի­կո­լի ա­պօ­րի­նի հրա­հանգ­նե­րը:

Դուք, պա­հե­լով Նի­կո­լի իշ­խա­նու­թյու­նը, օգ­նում եք, որ նա ի­րա­կա­նաց­նի իր ե­րա­զան­քը՝ հա­յա­թա­փի Ար­ցա­խը, թուր­քաց­նի Հա­յաս­տա­նը, երկ­րում հաս­տա­տի բռնա­պե­տու­թյուն:

Բայց միշտ հի­շեք՝ պո­պու­լիստ­ներն աշ­խար­հի և ոչ մի երկ­րում եր­կար կյանք չու­նեն: Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թյուն չէ»:

Եվ հա­կա­պո­պու­լիզ­մը պի­տի հա­մար­վի ֆուն­դա­մեն­տալ ար­ժեք, ո­րը կկան­խի նոր նի­կոլ­նե­րի ծնուն­դը: Պո­պու­լիզմ=մար­դաս­պան:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода