«Արեւի մարդիկ, ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արեւ կա...»․ Լուսինե Թովմասյան
Մշակութային«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով լողափնյա կերպարը։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է վառ երանգի լողազգեստ, որը համադրել է սպիտակ գույնի, երկար վերնաշապիկի հետ։ Նրա թաց մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն մաբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Արևի մարդիկ, ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արև կա... Իրոք որ ես ինձ համարում եմ արևի մարդ, իր ամբողջ էներգիան վերցնում եմ ինձ, և առույգ դառնում։ Սիրում եմ արևը` իր ամեն մի շողով», - հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։
https://style.news.am/arm/news/91956/arevi-mardik-urakh-u-erjanik-mer-hogineri-mej-arev-ka%E2%80%A4-lusine-tovmasyan.html