Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ   ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ

Հրապարակախոսություն

Գագիկ Հարությունյան

Ցանցային հետազոտությունների ինստիտուտ

"Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ" շարժման քաղաքական-գաղափարական հանձնաժողովի նախագահ

Անգլսաքսոնյան և, ամենայն հավանականությամբ՝ թուրքական հատուկ ծառայությունների անմիջական մասնակցությամբ,
ՀՀ-ում 2018թ. իշխանափոխություն իրագործած ներկայիս վարչախմբին հանձնարարվել է ոչ միայն կազմալուծել  Հայաստանը և
նրա մաս կազմող Արցախի պետականությունը, այլև ոչնչացնել Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող ողջ հայության քաղաքակրթական,
  հոգևոր և մտավոր արժեքների:
Այդ առումով ամենևին պատահական չէ, որ այդ վարչախմբի առաջին քայլերից էին մեր եկեղեցու նկատմամբ հանցավոր արարքների
կազմակերպումը, գիտակրթական հանրության նկատմամբ վիրավորական քամհարանքը և այլն:
Խորհդանշական է նաև Սփյուռքի նախարարության վերացումը և այդ համատեքստում ամենևին պատահական չէ,
որ օրերս արգելվեց Հայաստան մուտք գործել Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ,
հեղինակավոր սփյուռքահայ գործիչ Մուրադ Փափազյանին
(նախկինում նման որոշում էր ընդունվել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից): 

             Սակայն հայկական հանրությունը, չնայած իր դեմ կիրառվող հիբրիդային պատերազմներին բնորոշ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական – կենսաբանական պայքարի միջոցներին,  ըմբոստացել է ՀՀ-ում իշխող օկուպացիոն ռեժիմի դեմ և կասկած չկա, որ ազատագրման պահը հեռու չէ: Միևնույն ժամանակ արդեն այսօր պետք է ձգտել մշակել այնպիսի ռազմավարություն, որը մեզ թույլ կտա ապագայում հերթական անգամ չհայտնվել լինել – չլինելու իրավիճակում և զարգանալ համաձայն մեր ազգային  ընդունակությունների ու կարողությունների: Անշուշտ, նման ընդհանրական ռազմավարություն մշակելու համար անհրաժեշտ է հավաքագրել հայկական հանրության մտավոր և հոգևոր ընտրանին ու աշխատել լավ մտածված ձևաչափերով, սակայն արդեն իսկ կարելի է խորհել որոշ նախագծերի շուրջ ու սկսել աշխատանքներ դրանք իրագործելու  մպատակով:

Ուշագրավ է, որ համաձայն առաջատար երկրներում ընդունված «Ազգային անվտանգության» հայեցակարգերի, մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը հնարավոր է միայն հանրությունում մտավոր և հոգևոր բարձր մակարդակ ունեցող «կրիտիկական զանգվածի» առկայության պարագայում։ Այս մոտեցումը հիմնավորված է համեմատական հաշվարկներով, համաձայն որոնց գլոբալ աշխարհաքաղքական թաթերաբեմում միայն այդպիսի «զանգվածն» է, որ կարող է ձևավորել ազգային գաղափարներով տոգորված հասարակություն և ընտրանի, որոնք զորու են արդյունավետ ղեկավարել ու զարգացնել երկիրն ինչպես բարենպաստ, այնպես էլ ճգնաժամային իրադրություններում։

Վերոնշյալից հետևում է, որ ընդհանրական հայկական հանրությունը հարատևելու համար ևս պետք է ձգտի ձևավորել իր սեփական մտավոր և հոգևոր «կրիտիկական զանգվածը»: Այս առիթով նկատենք, որ արդի համացանցային տեխնոլոգիաները թույլ են տալիս գիտելիքի և տեղեկատվության հեռահար փոխանակումներ իրականացնել, ինչի շնորհիվ էլ աշխարհում մեծ տարածում են  գտել տարաբնույթ առցանց կրթական նախագծեր։ Հեռահար առցանց ուսուցումը նպատակահարմար և նշանակալի է հատկապես այնպիսի դեպքերում, երբ ուսուցանման հավանական լսարանը կենտրոնացած չէ մեկ աշխարհագրական վայրում, այլ ցրված է, սակայն ունի ցանցային կազմակերպման ներուժ: Հայաստանը և Սփյուռքի տարբեր համայնքները կարող են կիրառել այսպիսի հնարավորությունը գիտակրթական ոլորտում համագործակցության, առկա կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև գիտելիքների և փորձի արդյունավետ փոխանակումների նպատակով: Ի սկզբանե նշենք, որ համաձայն փորձագիտական կանխատեսումների սպասվում է որ առաջիկա 15 տարում առցանց կառույցները կկազմեն աշխարհում գործող կրթական կառույցների շուրջ 80%-ը: Օրինակի արդեն այսօր Coursera  առցանաց համակարգում ուսուցում են ստանում շուրջ 3 միլիոն ուսանող: Ավանդական կրթական համակարգի սկզբունքային բնույթի փոփոխությունը իր վրա է հրավիրում ներդրողների ուշադրությունը, քանի որ հայտնի է, որ կրթական ոլորտում կատարվող ներդրումները խիստ ձեռնտու են և ունեն տարեկան   նվազագույնը 30% շահավետություն: Այսինքն եթե նման համալսարանում ուսուցում են անցնում գոնե 3 հազար ուսանող, իսկ ուսման վարձը կազմում է $3000, ապա այդ կառույցի տարեկան եկամուտը կկազմի $9 մլն, իսկ շահույթը՝ նվազագույնը  $3մլն.: Պատահական չէ, որ ամերիկյան  միլիարդատեր Ջոն Փոլսոնը համեմատաբար վերջերս այս ոլորտում ներդրեց $400 մլն., իսկ Ջորջ Սորոսը՝ $500 մլն.:

Նկատենք, որ խոշոր սփյուռք ունեցող ազգերի համար  առցանց ուսուցման ներդրման կսրևորության և դրա  շահավետության մասին է վկայում այն փաստը, որ այս ոլորտում խիստ ակտիվ են գործում ինչպես հրեական ազգային – հասարակական կազմակերպությունները, այնպես էլ հրեական կապիտալ ունեցող բիզնես կառույցները:    

Վերոնշյալի համատեքստում խիստ արդիական և հրատապ խնդիր է հանդիսանում ազգային բոլոր տարաբնույթ ռեսուրսների մոբիլիզացման միջոցով առցանց Հայաստան-Սփյուռք Համալսարանի (Armenia – Diaspora University, ADU) ստեղծումը և համակարգված դասընթացների կազմակերպումը: Նման կառույցը անխուսափելիորեն կվերածվի ընդհանուր գիտակրթական և ազգային խնդիրների քննարկման հարթակ Հայաստանի և Սփյուռքի մտավոր շրջանակների համար: Այդ կառույցը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գիտակրթական ինտեգրմանը, այլև մեր ընդհանուր մտավոր ռեսուրսների զարգացմանը, ինչը վճռորոշ նշանակություն ունի ներկայում հայությանը նետված արդի հիբրիդային մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից:

Վերոնշյալ հիմնավորումների համատեքստում հարկ է շեշտել, որ չնայած Հայաստանում բարձրագույն կրթություն ստացածների թիվը բավական մեծ է, սակայն գիտակրթական ոլորտը գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա և դրա մասին են վկայում վարականիշային հետևյալ տվյալները:   Օրինակ Webometrics Ranking of World Universities (WRWU) կողմից իրականացրած հետազոտություններում 2022թ. հունվարի դրությամբ Հայաստանից ընդգրկվել են 53 բուհ: Դրանցից Երևանի Պետական Համալսարանը զբաղեցնում է 2641-րդ հորիզոնականը (միչդեռ դեռևս 2018թ –ին ԵՊՀ-ն 2628-րդն էր): Հարկ է նշել, որ ԵՊՀ-ին հաջորդող Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Ռուս Հայկական Համալսարանը, որոնք ՀՀ-ում զբաղեցնում են 2 և 3 տեղերը, համաձայն WRWU -ի գտնվում են 4107 և 4780 հորզոնականներում, իսկ մնացյալ հայկական բուհերը տեղաբաշխված են 5195 մինչև 31231 հորիզոնականներում։

Արձանագրենք նաև, որ համաձայն WRWU մեր տարածաշրջանում  առաջատարը Թեհրանի Համալսարանն է, որը գրավում է 309-րդ տեղը, իսկ  Թուրքիայի Միջին արևելյան տեխնիկական համալսարանը 538-րդն է: Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի պետական համալսարանը գտնվում է 1323-րդ տեղում և էապես բարելավել է իր դիրքը 2018 թ-ի համեմատ (2006–րդ հորիզոնական):   Բաքվի պետական համալսարանը գրավում է  3319 տեղը։

Ի լրումն, ցածր ցուցանիշների հետևանքով հայկական բուհերը տեղ չեն գտնում որոշ հեղանակավոր կառույցների հրատարակած վարկանիշային ցուցակներում (տես, օրինակ, «Эксперт РА» ռուսաստանյան միջազգային խոշորագույն վարկանիշավորման գործակալության և հանրահայտ QS World University Rankings - ի տվյալները): Հատկանշական է նաև, որ Թուրքիայում, որի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցում է Հայաստանին, գործում է 186 համալսարան, իսկ կրթությանը հատկացվող ծախսերը կազմում են $24 մլրդ։ Համաձայն The Times-ի բուհերի վարկանիշային ցուցակի, աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում ընդգրկվել է թուրքական 5 բուհ: Իսկ ըստ ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի   «Գիտահետազոտական ակտիվության» ցուցանիշի՝ Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը: Ի լրումն այս ամենի, որ այդ երկիրն առաջատարներից է նաև գրքերի ընթերցման առումով, քանի որ տարեկան հրատարակվում է շուրջ 40 – 50 հազար  նոր գիրք:

Ներկայացված տվյալների համատեքստում նշենք, որ Երրորդ Հանրապետության գիտական ներուժը համեմատ Երկրորդ Հանրապետության նվազել է ավելի քան 10 անգամ: Նախկինում Հայաստանը գիտակրթական և տեխնոլոգիական առումով ԽՍՀՄ առաջատարներից էր. այս առումով բավական է հիշել, որ միայն Յակով Զարոբյանի կառավարման տարիներին (1960 – 1966թ.թ.) Հայաստանում հիմնվել է ավելի քան 70 գիտատեխնոլոգիական հաստատություն: Հատուկ շեշտենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի նկատմամբ տարած ռազմական – քաղաքական հաղթանակը և Արցախի ազատագրումը, ինչպես ադարացիորեն արձանագրում են բրիտանական հատուկ ծառայությունները, պայմանավորված էր առաջին հերթին հայկական հանրության բարձր  գիտելիքային և հոգևոր մակարդակով:

Մտահոգիչ իրավիճակը նաև Սփյուռքում, որտեղ վերջին տարիների ամենամեծ կորուստը կարելի է համարել Մելքոնյան վարժարանի փակումը:  Այսօր Սփյուռքում գործող միակ  բարձրագույն ուսումնական հաստատությունն է Բեյրութի Հայկազյան համալսարանն (հիմնադրվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից 1955թ.) և այն համազգային նշանակություն ունի հայության համար: Այստեղ ուսանելու են գալիս հայ երիտասարդներ ոչ միայն Լիբանանից, այլև այլ երկրներից, իսկ  շրջանավարտները հետագայում իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Լիբանանի, այլև այլ երկրների հայ համայնքներում և ազգային կառույցներում: Ավելին, Բեյրութի Հայկազյան համալսարանը՝ որպես կրթական հաստատություն, ունի նաև միջազգային նշանակություն, քանի որ այնտեղ, բացի հայերից, ուսանելու են գալիս նաև այլազգի ուսանողներ: Այս համալսարանը Հայագիտության ամբիոնի և Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության շնորհիվ հանդիսանում է աշխարհի հեղինակավոր  հայագիտական կենտրոններից մեկը: Սակայն հարկ է փաստել, որ այսօր Լիբանանում տիրող անկայուն քաղաքական իրավիճակը էապես խաթարել է նաև այս  հաստատության գործնեությունը: 

Փայլուն չեն գործերը նաև այլ հայագիտական կենտրոններում: Համաձայն  փորձագիտական գնահատականների, արտերկրում գործող մոտ 100 նման կենտրոններից քչերն են, որոնք այս կամ այն չափով (ցավոք, երբեմն ոչ այնքան բարձր մակարդակով) զբաղվում են հայությանն առնչվող արդիական խնդիրներով: Արդյունքում սփյուռքահայ հանրությունում և մամուլում ձևավորվում են բավական պարզունակ մոտեցումներ Հայաստանի, Սփյուռքի և ընդհանրապես  աշխարհաքաղաքական իրողությունների նկատմամբ:  Մինչդեռ հրեական համանման կառույցների շուրջ 90%-ը կենտրոնացած է հրեականության արդի խնդիրներին լուծումներ գտնելու աշխատանքների վրա և դա էապես նպաստում է նրանց զարգացմանը ու ընդհանրական ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ստեղծված իրադրությունում ամենացավալի հանգամանքներից է այն, որ հայ անհատականությունը ունի բնատուր ընդունակություն և օժտված է առանձնահատուկ ձգտումով գիտելիքներ ստանալու և ստեղծելու ոլորտում: Սկսած Մեսրոպ Մաշտոցից մեր ազգից սերվել են բազմահազար ստեղծարար անձիք և դեռ ոչ վաղ անցյալում արարում էին հայազգի տաղանդավոր գիտնականների  մի ամբողջ  համաստեղություն: Բավական է հիշել Վիկտոր Համբարձումյանին, Օրբելի և Ալիխանյան եղբայրներին, Սերգեյ Մերգելյանին, Անդրանիկ Իոսիֆյանին, ինչպես նաև քչերին հայտնի, խորհրդային միջուկային զենքի «հայր», ԽՍՀՄ եռակի հերոս Կիրակոս Մետակսյանին (Կիրիլ Շչելկին) և էլի նման շատ – շատերին: Հարուստ է տաղանդավոր գիտնականներով նաև մեր Սփյուռքը, որտեղ վերջերս բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ Արտեմ Փաթափությանը: Համաձայն մեր դիտարկումների, այսօր Սփյուռքում առկա են հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) տաղանդավոր գիտնականներ, որոնք կարող են մեծ ավանդ ներդնել Հայաստան – Սփյուռք  համալսարանի աշխատանքներին:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ընդհանրական հայկական հանրությունում ներկայումս տիրող գիտակրթական ոլորտի ոչ այնքան բարենպաստ իրավիճակը, մասնավորապես, հետևանք է այն իրողության, որ «հայկական կապիտալը» (ինչպես արտերկրում, այնպես էլ հայրենիքում) լավ չի պատկերացնում Հայաստանի և Սփյուռքի ներկայիս իրավիճակը՝ այսպես կոչված «կոորդինատները» գլոբալ հարթությունում: Մինչդեռ ներկայիս «հիբրիդային պատերազմների» ժամանակահատվածում (որը քաղաքագիտական հանրությունում անվանում են անգամ «Երրորդ համաշխարհային պատերազմ») տեղի է ունենում նաև միջազգային իրավունքի և նորմերի սրընթաց արժեզրկում: Նման իրավիճակում ամենևին պետք է չէ բացառել անգամ հայկական պետականության կորուստը, դրանից բխող ծանրագույն հետևանքներով: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում արդեն իսկ անհրաժեշտ է որոշակի գործողություններ կատարել Հայաստան-Սփյուռք Համալսարանի ստեղծման համար: Որպես առաջին քայլ այս ուղղությամբ կարելի է պատկերացնել հասարակական մի կառույցի ձևավորումը, որտեղ հնարավոր կլինի կենտրոնացնել և քննարկել հայկական գիտակրթական հանրության առաջարկները նման համալսարանի վերաբերյալ: 

 

    

 



Եվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода