Լեւոն Բաղդասարյանը ապացուցում է, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ հայ փաստաբանը. ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի շնորհավորանքը
ՍԻՄ - Գլխավոր լուրեր«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ջերմորեն շնորհավորում է պրոֆեսիոնալ փաստաբան «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան տարեդարձը: Այս առթիվ «Իրավունքի» հետ զրույցում նա մասնավորապես նշել է. «Լեւոն Բաղդասարյանը հայ իրականության մեջ ակնառու գործիչ է` թե՛ որպես բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված իրավաբան, թե՛ նաեւ, որպես մարդ, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում եւ համարձակություն` այդ դիրքորոշումը պաշտպանելու: Շատ կարեւոր է, որ մարդն ամենից առաջ պաշտպանում է իր սկզբունքները, իսկ Լեւոն Բաղդասարյանի սկզբունքներն են` ազգ, Աստված, հայրենիք, հավատք, արդարություն եւ մնացյալ բոլոր ճիշտ սկզբունքները, որոնք կարեւոր են մարդկային փոխհարաբերությունների մեջ: Լեւոն Բաղդասարյանը ապացուցում է, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ հայ փաստաբանը, իրավաբանը, ով իր մասնագիտական ներուժը ներդնում է ի շահ երկրի եւ, ոչ ի շահ սեփական բարեկեցության: Որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչպիսինն է Լեւոն Բաղդասարյանի ներդրումը մեր ազգային, հասարակական զարգացման մեջ, պետք է հիշենք իր մասնակցությամբ դատական գործերը` կապված Սորոսի հիմնադրամի, աղանդների հետ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, մամուլի եւ կուսակցությունների ազատ գործունեությանը: Շատ անգամներ եթե չլիներ Բաղդասարյանի ազնվությունը, սկզբունքայնությունը եւ համարձակությունը, վերը նշված գործերը կունենային այլ ընթաց, ինչը կբերեր մեր հասարակության զարգացման այլ ճանապարհի: Ուզում եմ նաեւ Բաղդասարյանի անձի մասին երկու խոսք էլ ասեմ ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մարդ, որովհետեւ նա իմ ընկերն է, ինձ համար շատ հարազատ անձնավորություն: Նրա ընկերասիրությունը, նվիրվածությունը իր ընկերներին, իր ընտանիքին, նրա ծնողասիրությունն անգնահատելի արժեքներ են»:
Ներկայացրեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ