Փոխարժեք: $ , ,
ՇՏԱՊ. Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված» է․ Նիկոլ Փաշինյան Արևի վրա գրանցվել է ամենամեծ բռնկումը վերջին յոթ տարվա ընթացքում Ռուսական բանակը շարունակում է գրոհը Ավդեևկայի մոտ, ուկրաինացիները փախել են մի շարք հատվածներից։ (ՔԱՐՏԵԶ) «Հրապարակ». Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս ՔՊ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում կունենա․ քննարկվելու են Մյունխենի ու Փարիզի հանդիպումները. «Ժողովուրդ» ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան «Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար

Վտանգավոր հոգեբանական ջարդ է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում մեկնարկել են քաղաքական-հասարակական նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Ո՛չ ռուսական ԶԼՄ-ներին, ո՛չ ռուսական դպրոցներին»: Այս նոր հակառուսական ալիքի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՈՎ ՎԱՅՐԱՀԱՉՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ, ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ՀԱՉՈՒՄ Է ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ՎՐԱ»

— Վերջին շրջանում հակառուսական նախաձեռնությունների ու տրամադրությունների գեներացման մեծ ակտիվություն է նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մենք ստիպված ենք լինում անընդհատ խոսել մեր ազգային եւ պետական շինարարության մեջ ունեցած նորանոր բացթողումների եւ կորուստների մասին: Սրանք պարզապես դավաճանություններ, խարդավանքներ ու խառնակչություններ են` ուղղված հայ ժողովրդի դեմ: Ինչ վերաբերում է Ձեր նշած կոնկրետ նախաձեռնությանը, դժվար թե, սրանք որեւէ լուրջ դեր խաղան: Սակայն դրանով փչացվում է մթնոլորտը, վատթարացվում են հայ-ռուսական հարաբերությունները եւ փորձում ամեն ինչ անել, որպեսզի դրանց վնաս հասցնեն:

— Ձեր գնահատմամբ՝ ո՞ւմ է ձեռնտու այսօր վնաս հասցնել հայ-ռուսական հարաբարություններին:

— Իհարկե` թուրքերին ու ադրբեջանցիներին, ովքեր Հայաստանի հանդեպ մեծ ախորժակ ունեն: Սա նաեւ ձեռնտու է անգլիացիներին, ամերիկացիներին, Ուկրաինայի ներկա կառավարությանը, որոնք նպատակ ունեն Ռուսաստանին վնասել: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կանդրադառնա տարածաշրջանում վիճակի վրա: Բնական է, սա լրացուցիչ գլխացավանք եւ անհանգստություն կբերի ՌԴ-ին, բայց Հայաստանին կվնասի այնպես, որ կվերանա աշխարհի երեսից:

— Դուք նշում եք, որ հայ-ռուսական հարաբերություններին վնասելը ձեռնտու է թուրքերին ու ադրբեջանցիներին, սակայն հակառուսական նախաձեռնությամբ հանդես եկող Հրանուշ Խառատյանի որդին՝ ՔՊ-ական Արսեն Խառատյանը, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր: Ինչպե՞ս հասկանալ, որ այսօրվա իշխանությանն էլ է փաստորն ձեռնտու հարվածներ ուղղելը հայ-ռուսական հարաբերություններին:

— Այս իշխանությունն ունի սորոսական ծագում: Արդեն նույնիսկ ամերիկացիներն են խոստովանում, որ իրենք էին զբաղվում տարբեր հեղաշրջումներով տարբեր երկրներում:  Երեւի, մեկ միլիոն անգամ ասել ենք, որ 2018 թվականի հեղաշրջումն արեւմտյան ուժերի հեղաշրջում էր, որի հետեւանքով իշխանության բերվեցին սորոսական ուժեր: Այս ամենի նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանին, այսպես ասած, պոկելը Ռուսաստանի հետ հարաբերություններից: Դրանով արդեն իսկ Հայաստանին ծանրագույն վնաս են հասցրել՝  պատերազմ, ժողովրդի արտահոսք… Այսօր մեծամասնության հոգեբանությունը դարձրին այնպիսին, որ մի ժողովուրդ, որը կռվում էր իր երկրի համար եւ 30 տարի պահում էր այն, այսօր նախընտրում է փախչել երկրից, թեկուզ` Մեքսիկայով ԱՄՆ կամ չգիտեմ ուր, միայն թե չկռվի սեփական երկրի համար: Շատ վտանգավոր հոգեբանական ջարդ  իրականացվեց հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ խզմալյանները միշտ էլ դրանով են եղել զբաղված: Ես մի անգամ կոչ արեցի, որպեսզի Խզմալյանը ԴՆԹ թեստ հանձնի, եւ ստուգվի նրա ազգային պատկանելությունը, նույնն էլ Խառատյանի մասին կասեմ: Որովհետեւ հայը հասկանում է, որ իր սահմանը Թուրքիայի հետ պահում է ռուսական զորքը, Արցախը, Սյունիքը, Տավուշը պահում է ռուսական զորքը, էլ չեմ ասում տնտեսական օգուտների մասին՝ էժան գազ եւ այլն: Ինչպե՞ս կարող է խառատյանների ուղեղն այդքանը չհասնի, որ իրենց եւ իրենց ընտանիքների, հարազատների ֆիզիկական անվտանգությունն այսօր ապահովում է ռուսական զորքը:

— Պարոն Բաբուխանյան, կարծում եք՝ ովքեր անընդհատ ռուսների դեմ են խոսում, հայ չե՞ն:

— Նշանակում է, որ հայ չեն, որովհետեւ հայը չի ուզենա իր երեխաները մորթվեն: Տեսա՞ք, որ թուրքը նույնն է՝ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ արցախյան ազատամարտի ժամանակ, 2016 թվականի քառօրյա ու 2020 թվականի 44-օրյա պատերազմում: Եթե խոսում են ռուսների դեմ, պետք է դրանում լոգիկա լինի: Ասեն՝ եթե չեն ուզում ռուսները մեզ պաշտպանեն, ուզում են Թուրքիա՞ն պաշտպանի: Հետեւապես, ես կասկածում եմ այդ մարդկանց ազգային պատկանելության վրա: Գտնում եմ, որ նրանք հակահայ գործունեությամբ են զբաղված, այսինքն՝ ինչ-որ պատվերներ ունեն դրա համար: Այսօր մեր երեխաներին ոչ թե Խզմալյանն ու Խառատյանն են պաշտպանում, այլ` ռուսական զորքը, ՌԴ իշխանությունը: Մենք պետք է սա գնահատենք: Ընդ որում՝ միայն հիմա չէ, որ ռուսական զորքը պաշտպանում է մեզ: Մոտենում է Օշականի ճակատամարտի 195-ամյակը. այդ ճակատամարտում ռուսական զորքը փրկեց Էջմիածնի վանքը, կաթողիկոսարանը՝ շատ մեծ գին վճարելով դրա համար: Նրանք փրկեցին մեր հոգեւոր կենտրոնը: Այսպիսի հարյուրավոր օրինակներ կարելի է բերել: Վերջիվերջո, մեր ազգի բոլոր մեծերի՝ պոետների, գիտնականների, մելիքների ուշադրութունը միշտ եղել է դեպի Ռուսաստանը: Չպետք է մոռանանք մեր ազգի մեծերի խոսքը, իսկ ով վայրահաչում է ռուսների դեմ, նույն է, որ հաչում է մեր մեծերի վրա:

«ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ ՀԽՍՀ-Ի ՄԱՍ՝ ԿՐԾԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է»

— Ուշագրավ է այն, որ նույն պահին էլեկտրոնային կայքերից մեկի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանը, ով հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, մինչեւ հիմա էլ սատարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հիմա հանկարծ հայտնվեց հակառուսական տրամադրությունների մեջ: Նա Ձեր անունն է տալիս, խեղում է իրականությունն ու ներկայացում, թե իբր քարոզում եք դառնալ Ռուսաստանի մի հատվածը եւ այլ անհեթեթություններ է դուրս տալիս:

— Այսօր տեսնում ենք, որ կան պրովակատորներ՝ այս երիտասարդի տեսքով, ովքեր փորձում են խառնակչություն մտցնել: Սովորաբար, երկու նապաստակ են փորձում խփել. մեկը հակաքարոզչություն անել հայ-ռուսական հարաբերությունները կարեւորող ու դրանց զարգացման վրա աշխատող գործիչների դեմ եւ երկրորդ՝ վնասել Ռուսաստանին, բայց վնասում են նաեւ Հայաստանին: Հասկանալի է, այսօր երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում, եւ ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից սկսած մինչեւ Ալյասկա, փնտրում են նմաներին եւ վարձում: Այո, շատ ճիշտ նկատեցիք, իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ քաղաքական, լրատվական շրջանակներ զբաղված են բավականին կեղտոտ գործով: Եվ այդ նույն անձինք ներկայանում են իբրեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ: Հետեւապես հարց է ծագում՝ արդյո՞ք նման աջակցությունը պետք է ընդունվի հենց նույն Քոչարյանի կողմից: Կարծում եմ՝ պետք է ուշադիր լինես, թե ովքեր են քեզ աջակցում, որովհետեւ եթե քեզ աջակցում են այնպիսի ուժեր, որոնք ակնհայտորեն հակառուսական քարոզչությամբ են զբաղված, նշանակում է նրանց աջակցությունը պետք է չընդունել: Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ է այսօրվա Հայաստանի փրկությունը, պետք է նախ արձանագրենք, որ մեր բանակը, տնտեսությունը քայքայված են, ժողովուրդը փախչում է երկրից, պատրաստ չէ կռվել սեփական երկրի համար, իսկ իշխանությունը հայտարարում է «խաղաղության դարաշրջան», ինչի գինն Արցախից հրաժարումն է, ցեղասպանության հետեւանքների վերացման եւ միջազգային ճանաչման գործընթացից նահանջը: Նույնիսկ այն տարածքները, որոնք միշտ եղել են ՀԽՍՀ-ի մաս, այսօր դրանք կրծելով Ադրբեջանը վերցնում է: Եվ այս իրավիճակում, երբ աշխարհն է արդեն ներգրավված շատ սուր հակամարտության մեջ, մենք գտնում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է սերտաճեն շատ ավելի բարձր մակարդակի, քան այսօր է: Թեեւ մեծագույն աջակցություն ցուցաբերեց Ռուսաստանը հայ ժողովրդին պատերազմի ժամանակ, բայց մեր հարաբերությունները դեռ աճելու, վստահությունը բարձրացնելու տեղ ունեն: Այսօր Հայաստանի անվտանգության հարցն էլ ավելի օրհասական է դառնում, մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք եւ մեր հարաբերություններն այդ գերտերության հետ հասցնենք շատ ավելի բարձր մակարդակի:

— Ի՞նչ կասեք հայաստանյան ներքաղաքական ընդհանուր իրավիճակի մասին: Ի՞նչ սպասել այսօրվա հանրահավաքներից եւ ընդդիմադիր ուժերի նախաձեռնություններից:

— Նախ եւ առաջ ընդդիմադիր ուժերը, մանավանդ նրանք, ովքեր հանրահավաքներով են փորձում համախմբել հասարակությանը կամ Նիկոլի դեմ ձեւավորել ընդհանուր ճակատ, պետք է դադարեն իրենց աջակիներին թույլ տալ, որպեսզի վայրահաչեն ընդդիմադիր հզոր կառույցների դեմ եւ խառնակչություն ու պառակտում մտցնեն ընդդիմադիր շարքերում: Եթե իսկապես իշխանափոխություն են ուզում լինի Հայաստանում, ապա նման մեթոդներով, կարծես թե, ավելի ուժեղացվում է Նիկոլը: Անել միտինգ, որից առաջ հարվածում են ընդդիմադիր այլ թեւերին, արդյունքը լինում է այն, որ այդ հանրահավաքներին մարդ չի գալիս, բա որտեղի՞ց գա: Հետեւապես պետք է այնպես կառուցել քո գործունեությունը, որ քեզ աջակցող մարդիկ չփորձեն խառնակչություն մտցնել ընդդիմության շարքերում: Բացի այդ, պետք է լինի հստակ ծրագիր՝ ո՞վ է գալու Նիկոլին փոխարինելու, ի՞նչ ծրագրով, ճանապարհային ի՞նչ քարտեզով, իսկ տարբեր   շառլատանների, ավանտյուրիստների չպետք է թույլ տալ, որ մտնեն ընդդիմադիր շարքերը եւ այդ դիրքերից հարվածեն ընդդիմության մյուս թեւերին: Այդ դեպքում միայն կունենան նաեւ հաջողություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.


ՇՏԱՊ. Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված» է․ Նիկոլ ՓաշինյանԱրևի վրա գրանցվել է ամենամեծ բռնկումը վերջին յոթ տարվա ընթացքումՌուսական բանակը շարունակում է գրոհը Ավդեևկայի մոտ, ուկրաինացիները փախել են մի շարք հատվածներից։ (ՔԱՐՏԵԶ)«Հրապարակ». Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիսՔՊ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում կունենա․ քննարկվելու են Մյունխենի ու Փարիզի հանդիպումները. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան«Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա ՍարգսյանՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համարՖրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀՄեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան«Աթլետիկո՞», թե՞ «Յուվենտուս». Transfermarkt-ի կանխատեսումը Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP)ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունումՆավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներովԱրսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել․ պատգամավորն ասում է՝ չի պայթել,էլեմենտն է նստելՌուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor.amԱդրբեջանում գազի պայթյուն է որոտացել. կա վիրավորՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՖՈՏՈ. «Ահա և մենք ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի միասին». Լուսինե Թովմասյանը՝ Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակելԳրիգորյան Մհերը փորձել է փրկել Նիկոլի դեմքը.Yerevan TimesՍամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվելԼրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած հանցավոր խմբի նպատակը մեկն է.... ՁայնագրությունՈվ է նրան կաշառք տվել՝ կինը կնոջ թշնամի. ԲացահայտումՖրանսիայի ՊՆ ղեկավարի հետ ՀՀ կժամանեն ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներԱլիկ Հակոբյանի կինոջ գրառումը՝ ամուսնում մասին.starnews.amՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպանՄենք կանգնած ենք մեր Եկեղեցու կողքին. Արա ԶոհրաբյանԱշխատանքը, լինի ֆիզիկական, թե՝ մտավոր, ունի գին ու այդ գինը պետք է լինի համարժեք կատարած աշխատանքի որակի. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասինԱրցախցիների ցանկացած ակտիվություն պետք է խեղդել օրոցքում. Փաշինյան նոր հրահանգ է իջեցրելՀՀ-ին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մասով Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆԱյցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ». Սուրեն Պապիկյան«ՀՀ-ի կողմից վերջին սադրանքը» նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն.NEWS.amԻրանը հունվարից Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է մատակարարում․ ReutersԲաքվի հետ սահմանազատման աշխատանքն արդյունավետ եմ համարում, ինչ-որ բան հանձնելու հարց չենք քննարկումԱյսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le FigaroԱրևմուտքը Բելառուսի դեմ պատերազմի է պատրաստվում. ՊՆ ղեկավարԿան ամուսնացած տղամարդիկ, ովքեր անգամ չգիտեն ինչպես եւ որտեղով են սեռական հարաբերություն ունենում. Սեքսապաթոլոգը` տաբու թեմաների մասինԱյս ահաբեկչական ակտը վկայությունն է այն բանի, որ լրագրող Մարտիկը հաղթանակած է միշտ. այս գրոհի ետեւում կան պատվիրատուներ. ՀՀ առաջին ՄԻՊԱրտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել․ օրենքի պարզաբանումՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցըՄխիթարյանը դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակՆաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»ՌԴ դեսպանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵթե կան մեղավորներ՝ պետք է պատժվեն․ Արցախի նախագահը՝ ՀԿԿ-ում իր հարցաքննության մասինԳայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահՕդեսա, վերադարձիր տուն. Մեդվեդև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода