Iravunk.com | Աղավնոյի բնակիչների աչքի առաջ կազմաքանդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշտարակը. ահազանգում է Ափինյանը
«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին Ծիծեռնակաբերդ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan Times Փաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակել Դժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan Times Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.am Դեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան

Աղավնոյի բնակիչների աչքի առաջ կազմաքանդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշտարակը. ահազանգում է Ափինյանը

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ, ով բուռն մշակութային ծրագրերով գտնվում էր Արցախում եւ նոր է վերադարձել:

— Այն օրերին, երբ Երեւանում գուժում էին, որ հիմա-հիմա կկորցնենք Աղավնոն ու Բերձորը, Դուք շտապեցիք այնտեղ, ընդ որում` ոչ թե հրաժեշտ տալու, այլ մշակութային նախաձեռնություններով: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Արցախից:

— Շնորհակալություն, որ ճիշտ մեկնաբանեցիք մեր այցելությունը: Այսօր Հայաստանում խոսողները շատացել են, եւ սա մեր հայ քաղաքական, հասարակական կյանքի գլխավոր խնդիրն է: Բարձրախոսով ու խոսքով Հայաստան չես փրկի, պետք է գործ անել, ինչի համար էլ մեկնեցինք Արցախ, որտեղ մեր կարիքն ունեին: Որպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար` ես մեր գաղափարները արծարծել եւ քննարկել եմ արցախցի մեր գործընկերների հետ եւ պետք է ասեմ, որ բացառիկ տպավորիչ արձագանքներ ենք ստացել: Մենք գնացել էինք հզորացնելու արցախցի մեր բարեկամներին, ինքներս ուժեղացած վերադարձանք, շատ ավելին ստացանք, քան կարող էինք անգամ ենթադրել: Վերադարձից օրեր են անցել, բայց իմ ներաշխարհում դեռ Արցախը հնչում է, զնգում է, խոսում է, եւ ես զգում եմ, որ այն մի դրական լիցք էր մի ամբողջ կյանքի համար: Այնպես որ, հուսահատական որեւէ ազդակ ինձ հետ Արցախից չեմ բերել, ճիշտ հակառակը՝  վստահ կարող եմ ասել, որ արցախցին ունի կամք` պայքարելու եւ իր հողը պահելու: Պարզապես, պետք է գործենք միասնաբար, չլինի հատվածականություն: Իրար հետ քննարկելով` մեր աշխատանքը պետք է կատարենք, որովհետեւ այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, որոշում է Հայաստանի ապագան:

— Ձեր առաջին մշակութային կանգառն Աղավնոյում էր, որտեղ բացվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման մշակութային կենտրոն: Ի՞նչ կպատմեք այս մասին:

— Նախ ասեմ, որ Աղավնոն ունի լեգենդար ղեկավար` Անդրանիկ Չաուշյանը, որը բացառիկ մի անձնավորություն է: Մեզ դիմավորեցին սրտաբաց ու գրկաբաց: Ի դեպ, այդ օրը մեր բանաստեղծուհիներից Սուսաննա Ղազարյանի ծննդյան օրն էր, եւ Աղավնոն նշեց այդ տոնը մինչեւ ուշ գիշեր: Արդեն քնելու ժամն էր, բայց Աղավնոն ցնծում էր պոեզիայով, ուրախությամբ այն աստիճան, որ հարեւաններն արթնացել եւ հետեւում էին մեզ: Այդ աղմուկը նաեւ գիտակցաբար էինք անում, որպեսզի ցույց տանք, որ հայ ժողովուրդը զորավոր է, գիտի դիմակայել դժվարություններին: Չէինք գնացել տխրելու ու ցավակցելու, գնացել էինք հաստատելու հայոց ապրելու կամքը: Հատկանշական էր այն, որ մտանք գյուղապետի տուն եւ տեսանք, որ այն ոչինչով չի տարբերվում մյուս բնակիչների տներից, նույնիսկ կարող եմ ասել, որ կային ավելի լավ կառուցված ու կահավորված տներ: Աղավնոյի ղեկավարն ունի պարզ, հասարակ մի ընտանիք, եւ ինքն էլ հերոս է: Մի օրինակ բերեմ. տաքսի եմ պատվիրել, որ պետք է Աղավնոյից Ստեփանակերտ գնանք, մեկ էլ հանկած Անդրանիկ Չաուշյանը բանալին հանում է ու ասում. «Ինչո՞ւ ես տաքսի պատվիրել, իմ մեքենայով գնա»: Այսքանից հետո` ինքդ մարդկայնորեն հասկանում ես, թե ում հետ գործ ունես: Աղավնոյում տները կառուցված են միանման, տիպիկ եվրոպական դրախտ է, ուստի` դիմում եմ իմ բոլոր հարազատներին` պարտադիր է Աղավնո գնալը: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագայի գյուղը, այ հենց այդպիսին է Աղավնոն: Գիտեք, արցախյան հերթական այս այցից հետո` եկել եմ մի պարզ ճշմարտության, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է՝ ի տարբերություն Հայաստանի: Դրանում մենք համոզվեցինք` այցելելով նաեւ Բերձոր ու Ստեփանակերտ:

— Այդուհանդերձ, Աղավնոյում կայի՞ն ճամպրուկային տրամադրություններ կամ պարզապես անհնագստություն ու վախ` պայմանավորված ստեղծված իրավիճակով:

— Անհանգստություն կա, վախ՝ ոչ, ընդ որում` անհանգստությունը ժողովրդից չի գալիս: «Վիվա-ՄՏՍ»-ը իր աշտարակն է կազմաքանդում, մինչդեռ այս օպերատորի միջոցով մարդիկ ազատորեն միմյանց հետ կապ էին հաստատում Արցախից Երեւան ու ամբողջ Հայաստան: Նրանց աշխատանքն արժանի էր շնորհակալության, բայց հիմա այդ աշտարակը հանում են: Պատկերացրեք, որ դուք լինեք Աղավնոյի բնակիչ եւ տեսնեք այդ ամենը: Սա, իհարկե, անհանգստացնող է, եւ պատկան մարմինները պետք է զբաղվեն դրանով: Մենք Համահայկական գրողների միության վարչության անունից պաշտոնական գրություն ենք ուղարկել եւ նաեւ Ձեր թերթի միջոցով դիմում ենք «Վիվա-ՄՏՍ»-ի ղեկավարությանը` պահել այդ աշտարակը հեռախոսակապի համար, որը շատ կարեւոր է մեր փոխադարձ շփման համար: Այլապես հուսահատության ալիք կարող է առաջանալ: Պահեք, քանի դեռ գոնե նոր կապ ստեղծված չէ: Հիմա Հայաստանից Արցախ կապ հաստատում ենք ռոմինգով, ինչն անթույլատրելի է: Ինչո՞ւ պետք է նույն ՀՀ քաղաքացիների հեռախոսակապն իրականացվի ռոմինգով:

— Ձեր հաջորդ կանգառը Բերձորում էր, ի՞նչ տրամադրություններ կային այնտեղ:

— Աղավնո մտահոգված չգնացինք, բայց Բերձոր մտահոգված գնացինք, որովհետեւ այնտեղով շաբաթը մեկ-երկու անգամ ադրբեջանցիներն են անցնում: Սակայն, անգամ այդ պայմաններում Նարեկ Ալեքսանյանը` համայնքի ղեկավարը, շատ առույգ եւ ժիր մեզ դիմավորեց: Արդեն վարչակազմի մոտքի մոտ հավաքված մեզ սպասում էի, ինչը լավ նշան էր: Հանդիպումը Բերձորի բնակիչների հետ անպատկերացնելի գեղեցիկ էր: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է այսօր ապրում մեր Բերձորը, մի դեպք պատմեմ՝ ադրբեջանական շարասյունը` ռուս խաղաղապահների վերահսկողությամբ անցնում է, եւ ադրբեջանցի զինվորը մեքենայից 95 տարեկան արցախցի ծեր կնոջը նշան է անում, թե վիզդ կկտրեմ: Սա է մեր հարեւանների կամ թշնամիների մակարդակը: Ու արցախցի տատիկն ասում է, որ ինքն էլ նրան երեք մատի կոմբինացիա է ցույց տվել: Ադրբեջանցին ապշած հեռացել է: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ժողովուրդը դիմակայում է, կին, թե տղամարդ սիրում են Բերձորը: Ընդ որում` Բերձորում հատկապես ընկալելի է եւ շատ են կարեւորում կապը Ռուսաստանի հետ, որովհետեւ  համայնքը հատուկ վտանգի տակ է:  Այսօր թե՛ Աղավնոն, թե՛ Բերձորը հաստատապես բոլորիս աջակցության կարիքն ունեն` լինի բարոյական,մշակութային, թե` այլ կարգի: Մենք պետք է իրենց թիկունքին կանգնենք:

— Ինչպես Աղավնոյում, այնպես էլ Բերձորում բացվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման մշակութային կենտրոնը: Ո՞րն է լինելու այս կենտրոնների առաքելությունը:

— Ե՛վ Աղավնոյում, ե՛ւ Բերձրում, ե՛ւ Ստեփանակերտում մենք բացեցինք մշակութային կենտրոններ: Ես 30-ից ավել տարիներ դասախոսում եմ արտասահմանյան գրականություն, իմ դիսերտացիան գրական կապերին էր վերաբերում եւ լինելով գրական կապերի մասնագետ` շատ լավ գիտեմ, թե ինչ են նշանակում միջպետական հարաբերությունները: Վերջին պատերազմում մեզ հաջողությունը չուղեկցեց, որովհետեւ ոչ մի դաշնակից չունեինք մշակույթի ոլորտում: Ահա թե ինչու ոչ ոք մեր կողքին չկանգնեց, մեր ողբերգությունը ոչ մեկին չէր հետաքրքրում, որովհետեւ Հայաստանը դադարեցրել է իր մշակութային հարաբերություններն աշխարհի հետ: Դուք մի նայեք այն ձեւական միջոցառումները, որոնք կատարվում են, խոսքը հոգեւոր կապի մասին է: Մենք այսօր չունենք մեր Վալերի Բրյուսովը, Սերգեյ Գորոդեցկին, Էմիլ Վերհառնը: Եվ Արցախը պետք է դուրս բերենք մշակութային այս մեկուսացումից, որը աղետ է ու երբեք լավ բանի չի բերելու: Դրա համար մեր շարժման խորհուրդը որոշեց այս ուղղությամբ աշխատել, մշակութային կենտրոններ բացել, որի գլխավոր նպատակը պետք է լինի մշակութային կապերի հաստատումը աշխարհի հետ, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների սերտացման համատեքստում:  Այդ կապը պետք է գործնական բնույթ ստանա, ռուս գրողներ պետք է այցելեն Աղավնո, Բերձոր, Ստեփանակերտ, լինեն  քաղաքական գործիչների այցեր: Պետք է Արցախի խնդիրը հանրահռչակվի բոլորովին այլ լույսի ներքո, ինչը կամրապնդի մեր դիրքերը: Հավելեմ, որ մեր հաջորդ այցելությունը լինելու է կոնկրետ միջոցառումների տեսքով, քանի որ մշակութային կենտրոններն արդեն ստեղծված են: Այդ միջոցառումներին Բերձորի ու Աղավնոյի բնակիչների առաջարկով` կմասնակցեն նաեւ ռուսական կողմից ներկայացուցիչներ, որովհետեւ մեր հայրենակիցները շատ լավ հարաբերություններ են հաստատել ռուս խաղաղապահների հետ եւ իրար հետ գնալ-գալ ունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода