«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ

Աստված չանի, որ Հայաստանը հիմա սկսի զբաղվել աշխարհաքաղաքական մարմնավաճառությամբ, սա կլինի վերջը. Բարենց

Ներքաղաքական

Հայաստանյան արտաքին մարտահրավերների, ներքաղաքական իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑԻ հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱԺԱՆՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ»

— Ընդամենը 10 օրվա ընթացքում Հայաստան ժամանեցին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ինչի՞ մասին է այս ամենը փաստում:

— Սա նշանակում է, որ Հայաստանում այլեւս խնդիրները որոշվում են ոչ թե տնտեսական, քաղաքական եւ նույնիսկ աշխարհաքաղաքական մակարդակով, այլ Հայաստանը բաժանված է գերտերությունների միջեւ, եւ ամեն ինչ որոշվում է դավադրապաշտությամբ: Միայն ոչ ֆորմալ ավելի քան հազար կազմակերպություն կա այստեղ, որոնք ղեկավարվում են Արեւմուտքի կողմից, էլ չեմ ասում, որ մեծ թվով կուսակցություններ գտնվում են այս կամ այն օտարերկրյա գերտության ենթակայության տակ, չկա որեւէ ինքնուրույն, պրոազգային կուսակցություն: Դրա համար էլ այստեղ հարցերը լուծվում են գաղտնի ծառայությունների մակարդակով: Եվ քանի որ Հայաստանում 30 տարվա ընթացքում ոչնչացվել է ամբողջ հայկական հետախուզությունն ու հակահետախուզությունը, դրա համար այստեղ նրանք նույնիսկ կարող են հանդիպումներ կազմակերպել: Հայաստանը բաժանված է Ռուսաստանի եւ ամբողջ Արեւմուտքի միջեւ: Իհարկե, Թուրքիան էլ այստեղ իր առանձնահատուկ կերպով ներկայացվածությունն ունի՝  ուժեղ գործակալական ցանցի միջոցով: Հայաստանում այսօր կա երկու ռազմաբազա՝ բոլորին հայտնի ռուսականը եւ ԱՄՆ դեսպանատունը, որը, ըստ էության, ռազմական բազա է: Այնտեղ կարող են տեղեկայվել շուրջ 2 հազար զինվոր, հիմա, կարծես թե, 800-ն արդեն այստեղ են: Ընդամենը 3-5 րոպե է պետք, որպեսզի այնտեղից ռազմական տեխնիկան հասնի կառավարական շենքեր: Ինչպես են մեր երկիրը բաժանել իրար մեջ, շատ պարզ է՝ յուրաքանչյուրը վերցնում է այն, ինչ մյուսին պետք չէ: Ռուսաստանին պետք չեն Հայաստանի բնական ռեսուրսները, իսկ Արեւմուտքին հենց բնական ռեսուրսներն են պետք: Մինչդեռ Ռուսաստանին Հայաստանը պետք է այնքանով, որ այն չմտնի որեւէ հակառուսական կոալիցիայի մեջ: Այսինքն՝ Հայաստանը չեզոքացված է բոլորի համար, եւ դրա համար էլ բոլորը գալիս են այստեղ:

— Փաստորեն, մեր երկրում ամեն մի գերտերություն ունի իր շահերը, իսկ ո՞րն է մեր երկրի ազգային, պետական շահը, եւ ո՞ր ուղղությամբ պետք է շարժվենք:

— Խնդիրն այն է, որ այստեղ գերտերությունները համագործակցում են: Օրինակ` Ուկրաինայում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատերազմում են, իսկ Հայաստանում նրանց ազդեցության գոտիները բաժանված է, եւ մեկը մյուսին չի խանգարում: Սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան՝ քիչ տարբերություններով 32 տարի Հայաստանի կադրային քաղաքականությունը որոշում են ոչ թե ռուսական ազգային հայրենասիրական ուժերը, այլ Մոսկվայի լիբերալ բլոկը: Այն իրենից ներկայացնում է համաշխարհային ֆինանսական, եթե ուզում եք ուղիղ ասեմ՝ հրեական մաֆիան: Հենց նրանք են որոշում այստեղ կադրային քաղաքականությունը: Իսկ ամերիկյան համակարգում նույն մաֆիան է: Հետեւապես Հայաստանում նրանք բախում չունեն միմյանց հետ: Շեշտում եմ՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետեւում կանգնած է երրորդ ուժը՝ համաշխարհային, ֆինանսական մաֆիան կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ համաշխարհային կառավարությունը: Իսկ հիմա իրավիճակը շրջադարձային փոփոխություն է կրել: Ուկրաինայի պատերազմի մեկնարկով՝  բոլոր նախաձեռնությունները տեղափոխվել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբ, այսինքն՝ ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզության ձեռքում են: Դուք նկատեցի՞ք, թե ով էր եկել Թեհրան ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ` ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզության ղեկավարը: ԽՍՀՄ ծնունդից ի վեր՝ սկսած 1920 թվականից, պատմության ընթացքում այդպիսի բան չի եղել, որ Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզության ղեկավարը Ռուսաստանի սահմաններից դուրս ինչ-որ այցելություն կատարի: 100 եւ ավելի տարի է այդ պաշտոնում գտնվող որեւէ անձ երբեք ու որեւէ տեղ չի մեկնել: Սա նշանակում է, որ կապ է ստեղծվում ռուսական եւ իրանական ռազմական հետախուզության միջեւ եւ այս մակարդակով է ամեն ինչ որոշվում:

«ԴՈԼԱՐԻ ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է. ՀՐԵԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ ԵՎ ԱՆԳԼՈՍԱՔՍԵՐԸ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԿԶԻՋԵՆ»

— Ի դեպ, Պուտինի եւ Էրդողանի այցերը պաշտոնական Թեհրան եւ այնտեղից հնչած ազդակները հայաստանյան խնդիրների վերաբերյալ ինչի՞ մասին են հուշում:

— Իրանի հոգեւոր առաջնորդը հստակ ասաց թուրքերին՝ նաեւ նկատի ունենալով ադրբեջանցիներին, որ եթե փորձեք գրավել Սյունիքը, ապա նրանք իրենց զորքերը կմտցնեն Նախիջեւանի տարածք:

— Ստացվում է, որ Իրանն ավելի անհանգստացած է մեր երկրի սահմաններով, քան ինքներս: Համենայնդեպս, հայաստանյան իշխանությունը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների բացման գործընթացը շարունակում է ակտիվորեն կյանքի կոչել: Ի՞նչ է մեզ սպասվում դրանից հետո:

— Մեր երկրի բոլոր կառավարությունները միասնաբար ներկայացնում են ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի հետաքրքրությունները, ինչն արվում է շատ կոպիտ ձեւով: Այստեղ շատ ակտիվ խաղում է Իսրայելը, ուղղակի` ստվերում, բայց իր ներդրումը նույնիսկ Արցախի բանակի ոչնչացման գործում շատ մեծ է: Դրա համար Հայաստանում այսօր չկա որեւէ ազգային ռեսուրս` մանեւրելու ստեղծված իրավիճակում: Մանեւրում է միայն անձամբ վարչապետը, ընդ որում՝ ոչ թե Հայաստանի շահից ելնելով, այլ իր կաշին փրկելու համար եւ ոչ ավելին:

— Սա նշանակում է, որ դիմակայելու հնարավորություն այլեւս չունե՞նք ու պետք է  սպասենք, թե գերտերություններն ի՞նչ են որոշելու մեր երկրի ճակատագրի հարցում:

— Անկախ նրանից, որ վերջին 30 տարին հայ ժողովրդի պատմական հայրենիքն ավելի ու ավելի է նեղանում եւ վերջինը Արցախն էր, որով նորից նեղացավ, սա չի նշանակում, թե ռուսների ազգային հետաքրքրության շրջանակում է Հայաստանի ոչնչացումը: 30 տարի է Ռուսաստանը չունի իր ազգային գաղափարախոսությունը: Ռուսաստանը ծանր պահերին զոհաբերում է Հայաստանին՝ իր ավելի բարձր շահերի համար եւ պայմանավորվում է մեկ թուրքերի, մեկ անգլիացիների հետ: Իհարկե, զոհաբերում է հանուն իր շահերի, մինչդեռ հայերի ու ռուսների շահերը լիովին համընկնում են: Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ մասոնությունը Ռուսաստանում սկսվել է Պետրոս Առաջինի օրոք, նա հավաքագրվել էր Անգլիայում՝ անձամբ Նյուտոնի կողմից: Արդյունքում 1717 թվականին մասոնները մտնում են Ռուսաստան եւ բերում հիմնական կոնցեպտուալ հակահայկական թեզը: Աշխարհն այսօր ղեկավարվում է հրեական ֆինանսական մաֆիայի եւ անգլոսաքսերի ռազմական ուժերի կողմից: Անգլոսաքսերը չունեն այնքան ոսկու քանակ, որքան ունի այդ մաֆիան, իսկ մաֆիան չունի այդքան ռազմական ուժ, որքան անգլոսաքսերը: Դրա համար նրանք գտել են իրար ու ղեկավարում են աշխարհը: Այդ միությունն այլեւս երբեք որեւէ մեկը չի կարող քանդել: Այն ուղղակի կզիջի իր տեղը, որովհետեւ դոլարի վերջը եկել է: Իհարկե, սա մի օրում չի լինելու, այլ` առաջիկա 20 տարում: Եվ սա է պատճառը, որ յուրաքանչյուր կողմ ուզում է լավ դիրքեր զբաղեցնել՝ մինչեւ կձեւավորվի նոր աշխարհակարգը: Իսկ այդ աշխարհակարգի վերաձեւավորումը Հայաստանում արդեն սկսվել է, եւ գխավոր դերում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն է: Հիմա Ռուսաստանը ղեկավարում է գլխավոր շտաբը, իսկ Հայաստանում զարգացումներին հետեւելը վերապահվել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Հայաստանում կայացած հանդիպումներն ունեն ինչպես տեսանելի, այնպես էլ չերեւացող հատված: Ուստի՝  պետք է վերլուծել անտեսանելին, որը մենք կտեսնենք 10-20 տարի անց, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Հիմա կարող ենք միայն հիպոթետիկ վերլուծություն անել: Բոլոր հետախուզություններն անհանգստացած են, որովհետեւ աշխարահակարգի վերաձեւումը սկսվել է Փոքր Կովկասից:

«ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՄՏՆԵԼ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ԵՎ ԱՆԿԵՂԾ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՌԴ-Ի ՀԵՏ»

— Մի կողմում, ըստ Ձեզ, հրեական մաֆիան է ու անգլոսաքսերը, մյուս կողմում էլ Մոսկվայի լիբերալ բլոկն է փորձում Հայաստանը հեռակառավարել: Այս դեպքում՝ ո՞րն է լինելու մեր տեղը, եւ ո՞ւմ վրա կարող ենք հույս դնել:

— Լիբերալ ուժերը սկսել են զիջել ռուս հայրենասերներին, որի կարկառուն դեմքը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզության ղեկավարն է: Հիմա մեր խնդիրն է մտնել ավելի ամուր եւ անկեղծ միության մեջ Ռուսաստանի հետ: Աստված չանի, որ Հայաստանը հիմա սկսի զբաղվել աշխարհաքաղաքական մարմնավաճառությամբ, սա կլինի վերջը: Ռուսները կունենան հիմք` ասելու, որ Հայաստանին զոհաբերեցինք, որովհետեւ տեսեք, թե ինչպես են իրենց պահում: Ալեքսանդր Առաջինը հայտնի խոսք ուներ, որ Ռուսաստանը երկու դաշնակից ունի՝ բանակը եւ նավատորմը: Հենց սա էլ մենք պետք է ասենք՝ Հայաստանը երկու դաշնակից ունի ռուսական բանակը եւ ռուսական նավատորմը: Այստեղ պետք է լինի սերտ համագործակցություն, եթե չասենք, որ հայկական զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է ենթարկվի ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբին: Մենք ուրիշ ելք չունենք:

— Բայց դրա փոխարեն՝ հետեւողականորեն հակառուսական տրամադրություններ են փորձում հրահրել բոլոր մակարդակներում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հայ ժողովրդի 96 տոկոսը պրոռուսական է: Բայց ռուսական հետախուզությունն այստեղ ցանցեր ստեղծելու հարցում պարտվում է: 30 տարի ռուսներն այստեղ ոչինչ չեն արել, նրանք ուշացել են եւ դրա համար հիմա ստանում են դրա պտուղները: Այսօր չկան Հայաստանում ակնառու պրոռուսական քաղաքական ուժեր: Դրա համար Ռուսաստանը մեկ հենվում է հայկական գող ու ավազակ օլիգարխների, մեկ՝ դաշնակների վրա, որոնք եւս ղեկավարվում են ամերիկացիների կողմից, կամ էլ ստեղծում են ծիծաղելի քաղաքական ուժեր: Հայաստանում գրեթե չկան ռուսական թերթեր, իսկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսիզմի կենտրոնը նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը քանդեց: Մինչդեռ այն լավագույն կենտրոններից էր՝ Մոսկվայից հետո: 32 տարի ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հետեւում է այս ամենին, բայց իրենք էլ էին պահպանում լիբերալ քաղաքականությունը: Իրենց առջեւ էլ էին առաջադրանքներ դնում Մոսկվայի լիբերալ կենտրոնները, իսկ թե ինչու Վ. Պուտինը չէր կարող դրան ընդզվել, ինչ պատճառներով, չեմ ցանկանում իր անձը քննարկել:

— Իսկ ներքաղաքական կյանքում ո՞ր քաղաքական ուժը կարող է իրապես դառնալ դիմադրության ջահակիրը:

— Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հնարավոր չէ կտրուկ երկրի արտաքին քաղաքական պրոռուսական ուղղություն վերցնել: Հիշեք ռազմածովայինների պրակտիայում հայտնի օրենքը՝ եթե կտրուկ փոխում ես առագաստանավը, այն իր ուղղությունը կփոխի: Սակայն եթե Հայաստանը կտրուկ վերցնի պրոռուսական ուղղություն, ապա աջակիցներ այս գաղափարը չի ունենա: Դրա համար անհրաժեշտ է ինչ-որ անցումային ուժ ձեւավորել: Այս առումով պետք է ընտրել եղած չարիքներից փոքրագույնը: Օրինակ` Դաշնակցությունը երկակի կուսակցություն է, այն կիսով չափ Ռուսաստանի ազդեցության տակ է, կիսով չափ՝ ամերիկացիների, իրենք անձամբ չեն ցանկանա իշխանության գալ, որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինեն բացահայտվել, թե ովքեր են իրականում, բայց անցումային շրջանի համար կարելի է նրանց դիտարկել՝ մինչեւ նոր-նոր կձեւավորվեն ազգային հայրենասիրական ուժեր: Մենք հիմա չունենք ազգային ուժեր, իսկ հայկական հետախուզությունը քարուքանդ է արված: Հայաստանում այսօր 5 մեծահասակներից 3-ը տեղեկատվություն փոխանցող է, եւ թվում է, թե սա պետք է նշանակեր, որ ամուր կորպուս ունի հետախուզական համակարգը, բայց այդ տեղեկատվություն փոխանցողներն աշխատում են արտաքին ուժերի հետ, այլ ոչ թե ազգային շահերի համար: Մինչդեռ սա մեծ բանակ է:

— Մինչ այս պահն այդպես էլ հայտնի չդարձավ, թե, ի վերջո, գտնվե՞ց այն թուրքը, որն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղրում էր Հայոց ցեղասպանությունն` ի ցույց դնելով «Գորշ գայլեր» թուրք ազգայնական կազմակերպության հայտնի նշանը: Ինչո՞վ է զբաղված մեր ազգային անվտանգությունը, երբ արդեն քթներիս տակ թուրքերը հեգնում են մեր սրբություններն ու տեսանյութեր հրապարակում:

— Փողոցում ձեզ կարող եմ ցույց տալ հայի, որը հավաքագրում է մարդկանց Թուրքիայի հետախուզության համար: Նրանք հանգիստ այստեղ զբոսնում են, որովհետեւ տանիք ունեն կառավարությունում: Դրա համար էլ այսպես բաց գործում են: Հիմա հիպոթետիկ պատկերացնել, որ ռազմական հեղափոխություն կլինի Հայաստանում՝ հօգուտ Ռուսաստանի, հնարավոր չէ, որովհետեւ չկա մի կառույց, որի վրա կարելի է հենվել, չկան ազգային ուժեր: Ազգային գաղափարախոսության վերաբերյալ կա գրված ծրագիր, որի հեղինակը ես եմ, բայց բոլորը ձեւ են անում, թե այն չկա, որեւէ մեկին պետք չէ: Ստացվում է, որ ազգային գաղափարախոսության ծրագիրը կա, համապատասխան քաղաքական ուժեր չկան: Դրա համար ելքը տեխնիկական է, ոչ թե տեսական՝ պետք է մտնել սերտ միության մեջ Ռուսաստանի հետ: Վ. Պուտինն իր քաղաքականությունը փոխել է վերջին կես տարում՝ դեպի ազգային հայրենասիրական ուղղությամբ: Հիմա ազգային հայրենասիրական ուժերը գերակշռող դեր ունեն, իսկ աշխարհաքաղաքական առումով ռուսների թիկունքին Չինաստանն է: Ինչպես գիտեք, Չինաստանից հեռացված են քաղաքական ուժերը իշխանությունից, եւ իշխանությունը փոխանցվել է բանակին: Սա է տեղի ունենում նաեւ Ռուսաստանում, հենց այս ճանապարհների վրա էլ մեր ազատագրումն է: Անգլոսաքսերը երբեք մեզ ազատություն չեն բերելու, նրանց համար մենք էքզիստենցիալ թշնամիներ ենք: Հայերի առաջին ցեղասպանութունը եղել է 1602 թվականին, երբ անգլոսաքսերը հայտնվեցին Թեհրանում եւ առաջարկեցին շահին իրենց աջակցությունը՝ հայերին ոչնչացնելու պայմանով: 700 հազար հայ կորցրինք մենք այն ժամանակ, որը նույնն է, որ հիմա 7 մլն զոհ տայինք: 400 տարի այդ քաղաքականությունը առանց որեւէ փոփոխության շարունակվում է: Այնպես որ, անգլոսաքսոնական բլոկում  մեզ ոչինչ չի սպասվում, այնտեղ դանդաղ մահ է: Իսկ մեր ազատագրումը Ռուսաստանի օգնությամբ սկսվել է արդեն, բայց այս գործընթացը կտեւի 10-15, գուցե 20 տարի:

— Կարո՞ղ ենք փաստել, որ այն, թե մեզ ինչ է սպասվում, պարզ կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանն ավարտի Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունը:

— Ճիշտ եք կարծում: Այնտեղ գարնանն ամեն ինչ կավարտվի, եւ այդ ժամանակ թեժ կետը կդառնա Այսրկովկասը: Այստեղի կոնֆլիկտին արդեն բոլորը պատրաստվում են: Սկզբում մտածում էին, թե Ղազախստանում է լինելու, բայց՝ ոչ, հենց Այսրկովկասում: Ի դեպ, խորհրդային իշխանությունից սկսած, Ռուսաստանը 100 տարի ամեն ինչ արել է, որ ուշադրություն չդարձնի Իրանի վրա, մինչդեռ Իրանը բնական աշխարհաքաղաքական դաշնակիցն է Հայաստանի, եւ այսօր տեղի է ունենում շրջադարձային փոփոխություն իրանական ուղղությամբ:

— Ակնարկում եք, որ այս ամենը կհանգեցնի նոր պատերազմի՞, որտեղ իր մասնակցությունը կունենա նաեւ Իրանը:

— Եթե Ռուսաստանն ու Իրանը թուլանան, ապա այստեղ կբացվի պատերազմական երկրորդ ճակատը, բայց գործը գնում է դեպի նրանց ուժեղացման: Ռուսաստան-Իրան-Հայաստան միության դեմ, որի թիկունքին Չինաստանն է, որեւէ մեկը չի գնա, կվախենան այդ դաշինքից: Այո, նրանք կկռվեն ունեցած զենքերով, բայց իրենց թիկունքը կամրանա ավելի Չինաստանով: Այսօր աշխարհաքաղաքական առումով նրանք, ովքեր կռվում են Ռուսաստանի դեմ, պարտվում են, իսկ Չինաստանը ժամանակ է շահում: Նայում է, թե ինչպիսի զենքի տեսակներ են կիրառվում, եւ ամրանում է: 4-5 տարի անց Չինաստանի զինված ուժերը կսկսեն, իսկ հակառակորդները սա հասկանում են եւ շտապում: Այնպես որ, Ուկրաինայից հետո հերթն Այսրկովկասինն է, բայց էլի եմ ասում՝ այստեղ շանսեր չեն ունենա, եթե գործի Մոսկվա-Թեհրան-Երեւան դաշինքը, որը հիմա քայքայում է պաշտոնական Երեւանը՝ ռուս լիբերալների միջոցով: Նրանք են՝ Նարիշկինը, Մեդվեդեւը, Իվանովը եւ հնարավոր է նաեւ՝ Կոլոկոլցեւը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода