Iravunk.com | Մեզ «խաղաղության» գեղեցիկ ձեւակերպման ներքո մատուցում են դավադրություն. Պետրոսյան
Փաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասին Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո Նիկոլյան ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Գնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն է ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար

Մեզ «խաղաղության» գեղեցիկ ձեւակերպման ներքո մատուցում են դավադրություն. Պետրոսյան

Տեսանյութեր

Թեժ ամառվան զուգահեռ՝ թեժանում են աշխարհաքաղաքական գործընթացները մեր տարածաշրջանում, եւ կիզակետում է Հայաստանը: Ի՞նչ սպասել եւ ի՞նչ անել. «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ տեսակետը:

— Տպավորություն է, որ այսօրվա հայաստանյան իշխանությունը պատրաստ է ընդունել բոլորի նախապայմանները՝ լինի Թուրքիան, Ադրբեջանը, թե ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչությունը: Ի վերջո, ի վիճակի՞ է այս ամենին դիմակայել ընդդիմությունը:

— Նախ կցանկանայի հենց ընդդիմության գնահատականները լսել բոլոր սուղ, կասկածելի գործընթացների վերաբերյալ: Օրինակ, երբ հիմա Արեւմուտքը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, իմ տպավորությամբ՝ դրա նշանակությունը նրանք որոշակի վերակերպված տեսքով են պատկերացնում: Դրանով նրանք երկու գործընթաց են ուզում իրականացնել. առաջինը՝  ռուսական ազդեցության նվազեցումն է տարածաշրջանում, ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերումը, երկրորդ՝ դեպի Եվրոպա տարհանվող էներգետիկ ուղիների  նկատմամբ վերահսկողության ավելացում: Եթե Ադրբեջանից էներգակիրները գնում են Թուրքիա եւ Եվրոպա, ու կա Մինսկի խումբ եւ հակամարտություն, որը դեռեւս կարգավորված չէ, սա նշանակում է, որ կարող են ճնշում գործադրել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի  վրա էլ՝ այս շահերը սպասարկելու հարցում: Այսինքն՝ Հայաստանին կասեն՝ եթե դուք չեք ցանկանում վերջնականապես  ընդունենք, որ տարածքները պետք է նվիրեք Ադրբեջանին, ապա պետք է թույլ տաք, որ մեր գազամուղն անցի: Կոմպրոմատներ դրվում են նաեւ Ադրբեջանի առաջ: Ես մտավախություն ունեմ, որ Մինսկի խմբի վերաբերյալ ներկայիս ակնարկները, հատկապես ԱՄՆ-ից եկող, ունեն իրենց շահերը լեգիտիմացնելու նշանակություն՝ սպասարկող էներգետիկ  հանգույցների վրա ազդեցություն ունենալու հարցում: Բայց արդյոք նույն ընկալումն ունի նաեւ ընդդիմությունը: Գուցե ընդդիմության մոտ Մինսկի խմբի ընկալումը դեռեւս 10 տարի առաջ գոյություն ունեցած նույն այն հարթակն է, որը պարբերաբար մշակում էր կարգավորման ծրագրեր եւ առաջարկում կողմերին: Մինսկի խումբն իր 10 տարի առաջվա բովանդակությամբ՝ ես էլ եմ ընդունում, բայց հիմա իրավիճակն այլ է: Հետեւապես, առաջին հերթին ընդդիմությունը պետք է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հստակեցնի իր մոտեցումներն ու դիրքորոշումը: Այդ դեպքում նոր ակնհայտ կլինի, թե իրենք իրականում որ հարցին են դեմ, որ հարցում են  պատրաստ գնալ զիջումների, եւ որ հարցում բացարձակ կոնսենսուս չի կարող լինել: Եվ դրա հետ մեկտեղ պետք է իրենք էլ առաջարկեն նոր տարբերակ: Մինչդեռ ընդդիմությանն ու իշխանությանը սկսել ենք պատկերացնել, որ մեկը նստած է շենքերում, մյուսը՝ փողոցում: Այդպես չեն տարբերակվում, այլ տարբերակվում են երկրի համար կենսական կարեւոր հարցերի վերաբերյալ կարծիքների բազմազանությամբ:

— Բայց ստեղծված իրավիճակում կա՞ այլընտրանք՝ իշխանության կողմից առաջարկվող, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» բացմանը:

— Մեզ «խաղաղության» գեղեցիկ ձեւակերպման ներքո մատուցում են դավադրություն: Այդ դավադրության հիմնական շահառուներն են ՌԴ աշխարհաքաղաքական հակառակորդները, որոնք շահագրգիռ են, որպեսզի Ադրբեջանի էներգակիրները մատչելի պայմաններով հասնեն Եվրոպա: Սրանով շահագրգիռ են ԱՄՆ-ն եւ այլք: Իսկ ո՞րն է մեր շահագրգռվածությունը, արդյոք ռիսկերն ու վտանգները հաշվել են: Երկար մտորելուց հետո եկել եմ այն եզրահանգման, որ եթե հաշված չլինեին, անունը չէին դնի «խաղաղության օրակարգ», կասեին՝ մեզ պարտադրում են, ստիպում են, ուրիշ տարբերակ չունենք: Այս մարդիկ գնում են որոշակի զիջումների եւ անունը դնում են «խաղաղության օրակարգ»: Մինչդեռ իրենց խնդիրը խաղաղություն բերելը չէ, վստահաբար կարող եմ ասել, որ խաղաղություն չի լինի: Կլինի խաղաղություն միայն այն դեպքում, երբ բոլորը մի ջութակի տակ պարեն: Այսօր Ալիեւը երբեք չի պարի ռուսական ջութակի տակ, որովհետեւ Ադրբեջանում իշխանության իրական կրողները փաշաեւաներն են, հատկապես` ռուսական թեւի մարդկանց ադրբեջանական իշխանական վերին օղակներից վտարելուց հետո:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ»

— Ուրեմն՝ մնում է, որ բոլորը պարեն ԱՄՆ-ի ջութակի տա՞կ, որպեսզի «խաղաղության օրակարգը» դառնա իրական:

— Եթե ԱՄՆ-ն սկսեց մեր տարածաշրջանում նվագել իր ջութակը, ուրեմն՝ պետք է պատրաստ լինենք մեր շահերի հաշվին, մեզ զոհաբարելով՝ պարփակվել այն տարածքում, որը մեզ  համար նախատեսել են Թուրքիան եւ Ադրբեջանը: Եթե Ռուսաստանի համար տնտեսական շահը գոնե առաջնային չէ այս տարածաշրջանում, այլ քաղաքական շահն է առաջնահերթ, ապա ԱՄՆ-ի եւ մյուս բոլոր դերակատարների համար առաջնայինը լինելու է տնտեսական շահը: Ավելին՝ եթե Ռուսաստանն իր դեմքով է ներկա մեր տարածաշրջանում, ապա Արեւմուտքի համար կարեւոր չէ անձամբ ներկա կլինեն, թե Թուրքիայի, Ղազախստանի կամ Ղրղստանի միջոցով: Այս առումով իրենց համար տարբերություն չկա, նրանք պատրաստ են այդ երկրների հետ գնալ ցանկացած զիջման, փոխարենն իրենց շահն ապահովելու համար: Գիտեք, ես էլ տեսականորեն կցանկանամ, որ անխտիր բոլոր հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենանք, բայց ինչի՞ հաշվին, ո՞րն է այն սահմանը` մինչեւ որտեղ կարող ենք գնալ զիջումների, ո՞րը մեր սուբյեկտայնությունը չի վերացնի, եւ դրանից հետո մենք չենք դառնա այլեւս ոչինչ: Այս հարցերում ընդդիմությունը պետք է կարողանա իր ֆունդամենտալ այլընտրանքն առաջարկել:

— Ռուս-բելառուսական ֆորումի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը: Նա համոզված է, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին: Արդյոք այս ճանապարhը կարող է փրկօղակ լինել Հայաստանի համար:

— Մի ասացվածք կա՝ ճիշտն ասելը շանտղություն չէ: Մենք ենք օգտագործում այս խոսքը, ուրիշ ժողովուրդ չի օգտագործում, բայց բոլորը կիրառում են, բացի մեզնից: Լուկաշենկոն ճիշտ է ասում: Նա նաեւ ճիշտ է ասում` Ուկրաինայի հետ կապված` նշելով, որ այդ երկիրը ոչնչացավ այն ժամանակ, երբ փորձեց իրեն առանձնացնել սլավոնական ինքնությունից: Ուկրաինայում մի խումբ մարդիկ որոշել են, որ իրենք կապ չունեն սլավոնական ժողովուրդների հետ, առանձին ազգություն են եւ բոլորից բարձր: Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ պատմականորեն հայկական պետության վերականգնման հնարավորություն` սկսած Կիլիկյան Հայաստանի անկումից, միշտ Հայաստանի արեւմտյան մասում ենք գտել, որովհետեւ այս մասում ինստիտուցիոնալ առումով պետականության էլեմենտները թուլացած ու նսեմացած են եղել, հարյուրամյա պարսկա-թուրքական պատերազմի հետեւանքով բնակչությունը ոչնչացված, տարհանված, բռնագաղթված էր: Այստեղ որեւէ հնարավորություն չի եղել պետության վերականգնման, եւ այդ հնարավորությունը ստեղծվել է միայն 1813 եւ 1828  թվականների ռուս-պարսկական երկու պատերազմների արդյունքում կնքված խաղաղության պայմանագրի եւ դրան հետեւած հայահավաք գործընթացի արդյունքում: Հիմա մենք ապրում ենք մի պետության մեջ, որի հետ կապված վերջին երկու միջազգային պայմանագրերը եղել են Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Սա ենթադրում է, որ այդ երկու պետությունների հետ վատ հարաբերություններ չենք կարող ունենալ: Օրինակ, եթե մի օր Ռուսաստանն ասի, որ իքս տարածքները չի համարում իր ազդեցության գոտի, այստեղ եթե անգամ ուրիշ ոչ ոք հավականություն չունենա, Իրանն ասելու է իմն է, որովհետեւ ժամանակին այդ տարածքները իրենք զիջել են ռուսներին: Եթե ոմանք սա են ուզում լսել, ապա պետք է ասեմ, որ նույնիսկ դատապարտված ենք թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ: Իսկ եթե այս գիտակցումը չկա, ուրեմն` դատապարտված ենք կորցնելու այն, ինչ ունենք: Եթե ուզում ենք ուժեղ պետություն, պետք է այնքան խոհեմություն ունենանք, որպեսզի այդ հարաբերությունները կարողանանք վերածել բարիքի: Այստեղ է, որ պետք է դրսեւորվի մեր բարձր պետական խոհեմությունը: Օրինակ` ժամանակակից Ուկրաինան գոյություն ունի Ռուսաստանի կամքի արդյունքում: Ռուսաստանն իր տարածքների հաշվին մեծացրեց Ուկրաինան, իսկ այն այսօր դարձել է պլացդարմ հենց ռուսների դեմ:  Ուկրաինացիները պետք է շատ լավ հասկանային, որ եթե իրենք մի օր փորձեն դառնալ ՌԴ-ի հակառակորդների պլացդարմ, այդ պարագայում Ռուսաստանը իրենց դիտարկելու է թշնամի եւ այդ տարածքների նկատմամբ նորից իր պատմական հավակնություններն  արթնանալու են: Այդպես էլ եղավ, սա բնական, նորմալ գործընթաց է, նույնը վերաբերում է նաեւ Ղազախստանին:

— Վերջին զարգացումները չեն բացառում, որ մի հակառուսական պլացդարմ էլ կարող է դառնալ Հայաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եթե մենք դարձանք հակառուսական պլացդարմ, արժանանալու ենք ավելի վատ ճակատագրի, քան Ուկրաինան, որովհետեւ չունենք ուկրաինական հզորությունը: Ով ինչ ուզում է ասել, բայց Ուկրաինան առանց բացառության Եվրոպայի բոլոր պետություններին կհաղթեր` իր ունեցած ռեսուրսներով, սեւահողով, արդյունաբերությամբ, ծովերով: Ուկրաինան Եվրոպային սահմանակից լինելով` տասնյակ անգամ ավելի մեծ հնարավորություն ուներ, այսպես կոչված, ավելի ինքնուրույն լինելու Ռուսաստանից: Ընդհանրապես կարծում եմ` Ուկրաինայի պատմութամբ պետք է քննություն հանձնեն մեր պետական համակարգ ընդունվածները: Ինչպես ուսուցիչներին պարտադրում են պարբերաբար ատեստավորվել, իրենք էլ պետք է պարբերաբար ատեստավորվեն  Ուկրաինայի հարցով, թե ինչու այն քանդվեց: Նա, ով չի հասկանում, թե ինչու քանդվեց Ուկրաինան, պետք է առհասարակ պետական համակարգին թույլ չտալ, որ մոտենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Փաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода