Վեոլա Ջուրը կրկին տեռոր է անում
Սպառողի անկյունԵրեկ Բաղրամյանի պողոտայի վրա գնվող մի քանի շենքեր արդեն երկու օր է ջուր չեն ունեցել, պատճառը վթարն էր: Ըստ բնակիչների , ովքեր վրդոված զանգահարել էին խմբագրություն, պատմում էին, որ տարածքի համատիրությունը պնդում է, որ վթարը պետք է վերականգնի Վեոլա Ջուր ընկերությունը, իսկ ընկրությունից էլ հայտնում են, որ դրանով պետք է համատիրությունը զբաղվի: Եվ միայն այսօրվանից այն վերականգնվել է:
Նկատենք, որ նույն վիճակում է եղել նաեւ Դավթաշեն վարչական շրջանի մի որոշ հատված, այդ թվում մանկապարտեզներ: Էլ չենք խոսում Նոր Խարբերդ թաղամասի մասին, որտեղ մի քանի փողոցներ արդեն քանի ճր է ընդհանրապես զրկված են ջրից:
Դե պատկերացրեք, այս օրերին, երբ ջերմաստիճանը նորմայից աննորմալ բարձր է, ինչ վիճակում են հայտնվել քաղաքացիները. իսկ Վեոլա Ջուրը բոհեմական հանգտսությամբ անգործության է մատնված: