Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի Զուրաբյանը ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումը Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Սպասվում է առանց տեղումների եղանակ Օրվա խորհուրդ. Մարտի 28

«Երկրում հեղձուկ տոթ է, ինչպես այդ ողբերգական օրը դատարանի դահլիճում էր…».ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին խոսքի ազատության եւ արդարության մարտիկին՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ով այդպես էլ գիտակցության չգալով՝ անմահացավ հենց դատարանի դահլիճում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Արմեն Գրիգորյանի ընկերներից կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԾԵՍ, ՎԱՐԺՎԵԼ  Է  ԱՄԵՆ ՕՐ ՄԱՀՎԱՆ ԳՈՒՅԺ ԿՈՒԼ ՏԱԼ»

— Արմեն Գրիգորյանի մահվան ժամանակ ներկա էիք դատարանի դահլիճում: Ի վերջո, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ…

— Դեպքը տեղի ունեցավ մոտ երեք տասնյակ ականատեսների, մի քանի լրատվամիջոցների տեսախցիկների առաջ, ամեն ինչ դրված է համացանցում: Անգամ հարկ չկա անդրադառնալ… Կարող եմ միայն ասել այն, ինչը տեսախցիկները գուցեեւ չէին կարող ֆիքսել: Դահլիճում տոթ էր, նիստին ներկա գտնվողների թիվն ավելի մեծ էր, քան դահլիճը կարող էր տեղավորել, այդ պատճառով մարդկանց մի խումբ սպասում էր դրսում: Տեսախցիկների ու լրագրողների համար դժվար էր աշխատելը: Կարծում եմ՝ հաշվի առնելով Արմենի անձը, այդ գործի հանդեպ հասարակական հետաքրքրությունը, կարող էին այդ նիստն ավելի ընդարձակ դահլիճում անցկացնել: Իսկ ավելի կարեւոր էր բժշկական անձնակազմի ներկայության ապահովումը հենց նիստի ընթացքում, որովհետեւ չնայած Արմենը մտավ նիստերի դահլիճ իրեն հատուկ ժպիտով, հայացքով փորձում էր ողջունել բոլոր ներկա գտնվողներին առանձին-առանձին, բայց նույնիսկ տարածության վրա տեսանելի էր, որ նա քաշի կորուստ ունի: Նիստը սկսելուց, հավանաբար, 20-25 րոպե անց, մի քանի ելույթներից հետո, եղավ այն, ինչ տեսաք բոլորդ: Արմենը սկսեց ցնցումներով թեքվել աջ ու կորցրեց գիտակցությունը: Սարսափելի տեսարան էր…

— Պարոն Գալստյան, ըստ Ձեզ՝ ո՞ւմ խղճի վրա է ծանրացած Արմեն Գրիգորյանի մահը:

— Շատերի… Նաեւ իմ խղճի վրա, որ չկարողացա ավելի ակտիվ պայքարել, գուցե մոբիլիզացնել միջազգային կինեմատոգրաֆիական հանրությունը, որպեսզի ճնշում գործադրվեր Հայաստանի իշխանությունների վրա, եւ փոխվեր խափանման միջոցը: Բարոյական իմաստով բոլորս ենք մեղավոր: Մեղավոր է մեր հասարակությունը, որը, կարծես, վարժվել է ամեն օր մահվան գույժ կուլ տալ, հետո շարունակել ապրել այնպես, ասես ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Խժռել սեփական զավակներին, հետո ողբերգությունը դարձնել մեդիաիվենթ:

Իրավական իմաստով, մեղավորը, իհարկե, պետությունն է, իշխանությունը: Արմենին պահում էին կալանքի տակ, որպեսզի նա, իբր, չխուսափի արդարադատությունից: Զրկելով Արմենին ազատությունից, այդպիսով պետությունն իր վրա էր վերցրել նրա մասնակցությունն ապահովելու պարտականությունը, հետեւաբար պետական ատյաններն էլ պատասխանատու են նրա մահվան համար: Ակնհայտ է, որ եթե չլիներ անազատության մեջ անցկացրած այս երկու ամիսը, ողբերգությունը տեղի չէր ունենա:

Ես վստահ չեմ, որ կանցկացվի Արմենի մահվան հանգամանքների մանրակրկիտ հետաքննություն, վստահ չեմ, որ իշխանությունը կունենա կամք՝ բացահայտելու կոնկրետ մեղավորների: Արմենի մասշտաբի մարդու եւ մտավորականի համար դա էական չէր էլ լինի: Նա իր կյանքի վերջին չորս տարիները նվիրել էր իր հայրենիքն ավեի լավը դարձնելու գաղափարին: Հետեւաբար, ես, որպես Արմենի ընկեր, կցանկանայի, որ նրա մահը մեր դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների ազդակ հանդիսանար:

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ՝ ԿՈՐՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԸՆԿԵՐՈՋԸ»

— Արմեն Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ուներ, ինչո՞ւ հենց նրա նկատմամբ ընտրվեց ամենախիստ պատիժը՝ խափանման միջոց կալանքը:

— Երկրի քաղաքակրթության ցուցիչներից մեկը այդ երկրի դատարաններում քննվող գործերն են: Հասկանալի է, որ մեր երկրում կա արդարադատության մեծ ճգնաժամ, երկրում չկա մի ոլորտ, որը ճգնաժամից զերծ լինի, սակայն վերջին տարիներին չափազանց ցցուն են դարձել բացահայտ հակամարդկային որոշումները, որ ընդունում են մեր դատարաններում: Ուղղակի անբացատրելի է նախնական կալանքի սանկցիաների մեծ թիվը: Վերցրեք, ուսումնասիրեք Հայաստանում նախնական կալանքի տակ պահվող մարդկանց անցած  ճանապարհը: Այդ մարդիկ միանգամայն ապաքրեական անցյալ ունեն, հասարակության կողմից ճանաչված, հարգանքի արժանի մարդիկ են: Ակնհայտ է, որ այդ մարդիկ հասարակության համար վտանգ չեն ներկայացնում: Մինչեւ վերջնական դատական ակտի ընդունումը մարդկանց կալանքի տակ պահելը՝ մարդասիրության գաղափարի բռնաբարում է: Երկրի քաղաքակրթական ցածր ցենզի, հումանիզմի ռեգրեսի ցուցիչ: Ի՞նչ է իշխանության ուզածը, ո՞րն է սեփական քաղաքացիների հանդեպ նման չարության, ատելության հիմքը: Ինչպե՞ս կարող է երկիրը վերադառնալ կենսագործունեության բնականոն ընթացքի, եթե իշխանությունը նման բիրտ գործիքակազմ է կիրառում սեփական քաղաքացիների դեմ: Այսպես չպետք է լինի:

Մեր երկիրը չի դառնա երկիր, եթե իշխանությունը  չդադարի յուրաքանչյուր ընդդիմախոսի մեջ իր համար համակարգային թշնամու տեսնել ու դաժանորեն պատժել այլակարծության համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ ներքին հակամարտությունը, իշխանության կողմից ընդդիմախոսների, մարդկանց մի խմբի կողմից մյուս խմբի հանդեպ ունեցած թշնամանքը գերակշռում է արտաքին սպառնալիքին: Այս ընթացքը մի օր կխորտակի այն նավը, որում բոլորս գտնվում ենք, ու մեր երկիրը կդառնա մատաղացու գառ մեր թշմանիների համար՝ սեփական չկայացածության, բզկտվածության պատճառով:

— Իսկ Արմեն Գրիգորյանի ընկերները որեւէ աջակցություն ցուցաբերեցի՞ն, երբ նա գտնվում էր կալանքի մեջ:

— Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, բայց չեմ ցանկանում մեկնաբանել հենց այդ լույսի ներքո: Արմենի եւ իր ընկերների հարաբերությունները իմ քննարկման բանը չեն: Դա դուր չէր գա Արմենին: Դատական հատուկենտ, ավելի ստույգ երկու նիստերի ժամանակ, որոնք դռնփակ էին, ապա նաեւ այս վերջին չարաբաստիկ նիստի ժամանակ, որն արդեն դռնբաց էր, ես տեսել եմ Արմենի բազմաթիվ ընկերների՝ Հրանտին Թոխատյան, Թերեզա Վարժապետյանին, Կարեն Ծատուրյանին, Դավիթ Սահակյանցին, Արմեն Պետրոսյանին, Գառնիկ Իսագուլյանին, Նաիրա Զոհրաբյանին… Բոլորին չեմ կարող թվել: Ողբերգական այդ նիստից առաջ դահլիճի փոքրությունը եւ լցվածությունը պատճառաբանելով՝ ոստիկանները արգելեցին Վահրամ Սահակյանին բարձրանալ նիստերի դահլիճ: Արմենի ընկերները արել են այն, ինչ կարողացել են, որովհետեւ Արմենը հոյակապ, լուսավոր, պարզ, շիտակ, մեծ կամքի տեր երեւանցի տղա էր, որ շատ լավ գիտեր ընկերության արժեքը: Գուցե արել ենք քիչ, ապավինելով Աստծուն, հասկանալով, որ Արմենին կալանքի տակ պահելու աբսուրդը չի կարող երկարել, ու, ցավոք, չհասկանալով այն ծանր ազդեցությունը, որ անազատության մեջ անցկացրած ամեն օրը թողել է մեր ընկերոջ վրա: Արմենը պինդ մարդ էր, կալանավայրից մեզ հասնող լուրերը, որ նա լավ է, տրամադրությունը բարձր, չի դժգոհում առողջությունից, այն քաղցր սուտն էր, որով Արմենը սնում էր մեզ՝ իր ընկերներին, հոգ տանելով մեր մասին: Բայց որքան էլ ինքներս մեզ մեղադրենք, վստահ եմ՝ Արմենի կյանքի տարբեր ժամանակների ընկերների մեջ չի եղել մի մարդ, որ չի արել մի բան, որ կարող էր եւ պետք է աներ, կամ արել է այնպիսի բան, որ չպետք է աներ: Այդտեղ քննարկելու բան չեմ տեսնում: Մենք բոլորս ենք պարտվել՝ կորցնելով մեր ընկերոջը:

— Եթե երկրում ստեղծված իրավիճակը գնահատեք մեկ նախադասությամբ՝ ինչպե՞ս կբնութագրեք:

— Երկրում հեղձուկ տոթ է, ինչպես այդ ողբերգական օրը դատարանի դահլիճում…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 



Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Թշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-նԼավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ըԼավագույն ներկայացում ճանաչվեց «Ինկած բերդի իշխանուհին»Տարվա լավագույն կին դերակատար ճանաչվեց Արաքսյա ՄելիքյանըԱռաջարկություն՝ «Արտավազդ»-ի բեմից. ռուսական թատրոնի նախկին տնօրենը ներկային ծրարն էլ հանձնեցՈսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասինՄեզ համար չկան ոչ բարեկամական երկրներ, կան մի շարք պետությունների ոչ բարեկամական էլիտաներ․ ՊուտինՌուսաստանը ողջունում է Հայաստանում ԲՐԻԿՍ համաժողովն անցկացնելու նախաձեռնությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ.Վարդան ՈսկանյանԵթե Փարիզին հետաքրքրեր ՀՀ-ի և Ադրբեջանի ճակատագիրը, չէր խանգարի պայմանավորվածությունների կատարմանըՄենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ ԶախարովաԱդրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցիցՈւր է տանելու ալիեւյան փեսա աղալարովների հետքըԿանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի«Իրենց գլոբալիստական ծրագրերով հիմա էլ ընկել են խեղճ երաժիշտների հետեւից». ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՓաշինյանը նույնիսկ Կառավարությունից դիմացի մայթ գնում է թիկնապահներով շրջապատված (Video)Ապրիլի 8-ին արևի ամբողջական խավարումը կարող է հանգեցնել մահվան ելքով ավտովթարների աճի, զգուշացնում են գիտնականները

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода