Որեւէ ակնկալիք չունեմ, որ Արմեն Գրիգորյանի մահվան իրական ախտորոշում կտրվի. Խաչատրյան
ՆերքաղաքականԸստ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ գլխուղեղի կաթվածից:
— Դիտելով տեսանյութը` տեսնում ենք, որ Արմեն Գրիգորյանը փոքր ցնցումներ ունեցավ եւ աջ կողմի թուլություն: Սա խոսում է ձախակողմյան կաթվածի մասին: Կարծում եմ` արյունազեղում էր, քանի որ եթե չեմ սխալվում, նա շատ էր ծխում եւ ուներ ճնշման խնդիրներ, նաեւ դեղամիջոցներ էր ընդունում: Նա նախնական վիճակում ունեցել է որոշ հիվանդություններ, ճնշման տատանումներ եւ այլն: Բայց երբ գնացել էի նրա հոգեհանգստի արարողությանը, նկատեցի, որ գլխին ձեռք չէին տվել, եւ հասկանալի է, որ ոչ էլ համակարգչային շերտագրություն էին անցկացրել: Հետեւաբար այս թափթփուկներից որեւէ ակնկալիք չունեմ, որ իրական ախտորոշում կտրվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ