ՓԱՆՋՈՒՆԻ Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է ԶԱՐՄԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. Հաջիև Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Հաջիև

Արտիստին բեմ է պետք, անդադար կապ հանդիսատեսի հետ. Կոնստանտին Օրբելյան

Մշակութային

Ուղիղ մեկ տարի է, ինչ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Նախորդող մեկ տարվա ընթացքում Կ․ Օրբելյանը հասցրել է իրագործել մի քանի մեծածավալ նախագծեր, որոնց շարքում հատկապես առանձնանում է բացօթյա համերգ-ներկայացումների պարբերական շարքը։ Հաշվի առնելով համավարակին հաջորդող տարվա անհարմարություններն ու ստեղծված դժվարին կացությունը համերգային գործունեություն իրագործելու նպատակով՝ մաեստրո Օրբելյանը շատ կարճ ժամանակում նախաձեռնեց բացօթյա համերգների շարքը, որով էլ նորովի վերածնունդ տրվեց Նյու Յորքի օպերային թատրոնի գործունեությանը։

«Հատկապես համավարակին հաջորդող տարվա ընթացքում հանդիսատեսը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ամերիկայում մեծ ցանկություն ուներ տնից դուրս գալու, մասնակից դառնալու մշակութային իրադարձությունների․ բացօթյա համերգային նախագծերի իրականացումը հենց այդ նպատակին էր միտված՝ աստիճանաբար վերականգնել մշակութային, երաժշտական կյանքի խաթարված ընթացքը, մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի դարձյալ այցելեն դասական երաժշտության համերգների, ներկայացումների»,- նշում է մաեստրո Կոնստանտին Օրբելյանը։


Նյու Յորքում Կոնստանտին Օրբելյանը շարունակում է հագեցած ստեղծագործական գրաֆիկով աշխատել՝ մեծածավալ նախագծեր իրականացնելով աշխարհի նշանավոր արտիստների մասնակցությամբ։ Նշանավոր դիրիժորի ղեկավարությամբ գործող օպերային թատրոնն այս տարի նույնպես ամռան ամիսների համար համերգային ներկայացումներ է նախատեսել Նյու Յորքի Բրայան պուրակում։

«Օգոստոսի 12-ին Բրայան պուրակում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Վերդիի հիասքանչ «Տրավիատա» օպերան տաղանդաշատ տենոր Չարլզ Կաստրոնովայի եւ անզուգական սոպրանո Եկատերինա Սյուրինայի կատարմամբ, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել։ Մենք անմոռաց համերգներ ենք ունեցել Դմիտրի Խվորոստովսկու հետ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ «Խվորոստովսկին եւ ընկերները» ամենամյա փառատոնի ընթացքում։ Մեզ հետ միասին ելույթ կունեա ամերիկացի նշանավոր բարիտոն Մայքլ Չիոլդին, ով անցյալ ամռանն ինձ հետ միասին ներկայացրեց Ջ․ Վերդիի «Ռիգոլետտո» օպերան։ Բացի այդ սեպտեմբերի 2-ին Բրայան պուրակում ամերիկացի նշանավոր սոպրանո Սառա Կոբերնի հետ միասին կներկայացնենք «Լուչիա դի Լամերմուրը»։ Հենց այս երգչուհու հետ էլ ես ձայնագրել եմ Բելլինիի «Պուրիտաններ» օպերան Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ ամերիկացի տենոր Նաթան Գրանների մասնակցությամբ։ Արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ բացօթյա համերգային ներկայացումների այս նախագծերը հաջողություն ունեցան՝ վերականգնելով նաեւ Նյու Յորքի քաղաքային օպերայի լավագույն ավանդույթները։ Արտիստին բեմ է պետք, անդադար կապ հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսն էլ մեծ բավականությամբ է այցելում այսօրինակ համերգներին։ Կարծում եմ՝ մենք մեր առջեւ դրված խնդիրը կարողացանք իրագործել՝ բացելով նոր ստեղծագործական նախագծերի դուռ։ Այսօրինակ համերգ-ներկայացումները հատկապես ամառային ամիսներին մեծ պահանջարկ ունեն, եւ մենք այն կդարձնենք պարբերական»,- հայտնում է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

Հուլիսի20-ին և 23-ին Կոնստանտին Օրբելյանը նշանավոր Napa Velly փառատոնի շրջանակում կղեկավարի մի քանի համերգները՝ աշխարհահռչակ մենակատարներ Տեսսա Լառկի, Կարիսա Մարտինեսի եւ Ջոշուա Բելի մասնակցությամբ։

«Հուլիսի 20-ին Napa Velly փառատոնի ընթացքում ջութակի եւ դաշնամուրի համար համերգներով հանդես կգամ It's ALL Tchaikovsky ծրագրով Դմիտրի Մասլեեւի եւ ջութակահարուհի Տեսս Լարկի հետ միասին, իսկ հուլիսի 23-ին աշխարհահռչակ սոպրանո Լարիսա Մարտինեսի եւ մեր ժամանակների ամենանշանավոր ջութակահարներից մեկի՝ Ջոշուա Բելլի հետ համատեղ կներկայացնենք «Ձայնը եւ Ջութակը» համերգային ծրագիրը»,- տեղեկացրեց մաեստրո Օրբելյանը։

Napa Velly ամենամյա փառատոնի միջոցով դասական երաժշտական արվեստը լայնորեն հանրահռչակվում է ամերիկյան իրականությունում՝ իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ արտիստների։ Ամեն տարի փառատոնին մասնակցում է ավելի քան 10 000 հանդիսատես։ Փառատոնից ստացված հասույթն ուղվում է երիտասարդական բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրագործմանը։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր եւ հայրենիքում աշխատանքային պայմանագրի ավարտից հետո՝ մաեստրոն նշանակվեց Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնում, որտեղ էլ արդեն մեկ տարի է շարունակում է աշխատանքային-ստեղծագործական գործունեությունը՝ մշտապես ակտիվորեն կապը պահելով Հայաստանի եւ հայ օպերային արտիստների, երաժիշտների հետ՝ աջակցելով նրանց գործունեությանը համաշխարհային ասպարեզում։



ՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔ«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՊաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода