Մի կտոր Հայաստան...
Մշակութային
Միասին ճանաչենք, բացահայտենք, արժևորենք ու տարածենք մեր ազգային ժառանգության ամեն մի մասունք: Յուրահատուկ եւ քիչ կրկնվող հուշանվեր՝ գեղեցիկ եւ ազգային մանր զարդեր, որոնք եւս մեկ անգամ ճանաչելի կդարձնեն մեր մշակույթն ու պատմությունը:
Հուշամեդալներ կարելի է ձեռք բերել ինքնաշխատ սարքերից, որոնք տեղադրված են վանական համալիրների հարող տարածքներում՝ Կեչառիս, Հաղարծին, Գոշավանք, Գեղարդավանք, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթեւի վանք, Յոթվերք, Ամենափրկիչ եւ Հայաստանի տուրիստական վայրերում:
Հրաշալի տարբերակ է տվյալ վայրի կամ կառույցի հանրայնացման համար, տուրիզմի զարգացման համար՝ պատմական կարծիք ձևավորելով Հայաստանից դուրս ապրող մարդկանց և զբոսաշրջիկների մոտ՝ ցանկություն առաջացնելով տեսնել Հայաստանը կամ ունենալ «մի կտոր Հայաստան» իրենց մոտ:
Մետաղադրամները պատրաստված են արույրե համաձուլվածքից և յուրօրինակ նվեր են, բոլոր նրանց համար, ովքեր կարող են նպաստել հայ մշակույթի տարածվելուն:
Ընդհանուր առմամ ստեղծվել են ինքնատիպ հուշադրամների 25 անուն՝ վաղ քրիստոնեական սրբատեղիներ, թանգարան, տաճար, ամրոց եւ վանք: