Ադրբեջանցիները դեպի Ստեփանակերտ նոր ճանապարհ են կառուցում. Բերձորն են վերցնելու (Տեսանյութ)
Ներքաղաքական«Բերձորը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրին համաձայն դարձավ «Լաչինի մարդասիրական միջանցք», շուտով պետք է հանձնվի ամբողջությամբ Ադրբեջանին։ Ադրբեջանը արդեն հայերի տեղաշարժի համար կառուցում է եւ շուտով կավարտի, Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից դեպի «Ստեփանակերտի կամուրջ» կոչվող հատվածը, նոր ճանապարհը։
Պայմանագրի մասին հանրությունը, ինչպես եւ ընդհանրապես Արցախի հանձման վերաբերյալ գրեթե ոչ մի տեղեկություն չունի։ Հայերս իմանում ենք հերթական տարածքային կորուստների մասին ադրբեջանական կողմից, որը հետո հաստատում է Հայաստանի վարչապետը։ Ցավոք, մինչեւ հիմա ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի տարածքների կորուստը հանրությունը ընդունում է եւ համակերպվում։ Ավելին, կարծես գրեթե համատարած անտարբերություն է իրականության նկատմամբ։ Վարչապետը հաստատում է այն, ինչ ադրբեջանական կողմն է պնդում, իսկ նրան ծափահարողները նույնիսկ չեն քչանում։ Բայց կա դեռ նաեւ հայի պայքարող տեսակը։ Աղավնոն, որը Բերձորի հանձնման հետեւանքում նույնպես պետք է ամբողջովին անցնի Ադրբեջանին, չեն լքում եւ պատրաստեն մնալ ու կռվել մի քանի հարյուր այդ գյուղի բնակիչներ», - այս մասին դեպի Արցախ կատարած իր այցի մասին առաջին ռեպորտաժն է ներկայացրել Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։